Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

ԼՂՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ ԱՐՇԱՎԻՐ ՂԱՐԱՄՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՀՀ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱՅՈՒՄ /12. 01.2013թ./
ԼՂՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ ԱՐՇԱՎԻՐ ՂԱՐԱՄՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՀՀ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱՅՈՒՄ /12. 01.2013թ./
There are no translations available.

 Հարգելի գործընկերներ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազությունը հայաստանյան գործընկեր կառույցի հետ սերտ համագործակցություն է ծավալում ԼՂՀ-ում դատախազության համակարգի ձևավորումից ի վեր: Անցած ավելի քան երկու տասնամյակում, գտնվելով նույն իրավական դաշտում, իրականացվել են փոխգործակցության ու փոխօգնության բազմաթիվ միջոցառումներ, որոնք ավելի արդյունավետ են դարձրել օրինականության ապահովմանն ուղղված մեր ընդհանուր ջանքերը:  Անհրաժեշտ եմ համարում, սակայն, ընդգծել, որ փոխգործակցության նոր մակարդակ է ապահովվել հատկապես երկու դատախազությունների միջև 2009թ. դեկտեմբերի 9-ին Ստեփանակերտում Համաձայնագիր-Հուշագրի ստորագրումից հետո: Դրական արդյունքներն ակնառու են, և այդ շրջանակում կուզենայի անդրադառնալ 2012 թվականի ընթացքում կատարված աշխատանքներին:

Այսպես, համագործակցության շնորհիվ ԼՂՀ դատախազությունը միջազգային-իրավական կապերի ապահովման բնագավառում 2012թ.  ընթացքում իրականացրել է հանրապետության տարածքում և տարածքից դուրս հանցագործություններ կատարած անձանց հանձնման հետ կապված անհրաժեշտ գործողություններ ու դրանց իրականացման հետ կապված մի շարք գործառույթներ: Մասնավորապես, Համաձայնագիր-Հուշագրի դրույթներին համապատասխան, ՀՀ գլխավոր դատախազության միջոցով նախապատրաստվել են ԼՂՀ տարածքում հանցագործություններ կատարած և հետախուզվող երկու անձանց հանձնման համար անհրաժեշտ փաստաթղթերը, ընդ որում` մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու կապակցությամբ, հետախուզվող մեկ անձի հանձնումը բավարարվել է:

Բացի այդ, Հայաստանի Հանարապետության գլխավոր դատախազության միջոցով  նախապատրաստվել և ուղարկվել են  միջնորդություններ Ռուսաստանի Դաշնության տարածքում հանցագործություններ կատարած և հետախուզվող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 3 քաղաքացիների  նկատմամբ  քրեական հետապնդումն Արցախում իրականացնելու վերաբերյալ, ընդ որում` 1-ը կատարվել է, 2-ը  գտնվում է ընթացքի մեջ:

Դարձյալ համագործակցության շրջանակում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազության կոռուպցիոն, կազմակերպված, սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների  գործերով  բաժնի կողմից կատարվող  ստուգման լրիվությունն ապահովելու համար, Հայաստանի Հանրապետության դատախազության կոռուպցիոն-կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության աջակցության շնորհիվ, կարճ ժամկետում հնարավոր է դարձել  Հայաստանի Հանրապետության  պետական եկամուտների  կոմիտեից ստանալ  անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը, ինչն էլ իր հերթին հնարավորություն է տվել առանց ավելորդ ձգձգումների` նախապատրաստված  նյութերով  օբյեկտիվ  ու հիմնավոր եզրահանգումներ անել:

<Դատախազության մասին> Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի պահանջների համաձայն, դատախազների ու քննիչների թեկնածությունների ցուցակի համալրման մրցույթի անցկացման արդյունքում հանձնաժողովի որոշմամբ հաղթող ճանաչված 4 հավակնորդներ ընդգրկվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազության դատախազների ու քննիչների  թեկնածությունների   ցուցակում  և Հայաստանի Հանրապետության <Դատախազության դպրոց> ՊՈԱԿ-ում անցել ուսումնառություն: Կա դատախազների ու քննիչների որակավորման դասընթացների պարբերաբար կազմակերպման հստակ ծրագիր, և մենք հետևողական ենք լինելու դրա լիարժեք իրականացման գործում:

Փոխգործակցությունն առկա է նաև պետական շահերի պաշտպանության, հատուկ գործերի քննության, մարդու դեմ ուղղված և ընդհանուր բնույթի հանցագործությունների դեմ պայքարի ոլորտներում:

Համագործակցության արդյունավետության հետագա ապահովման նպատակով, անհրաժեշտ եմ գտնում երկու հայկական պետությունների դատախազությունների համապատասխան ստորաբաժանումների  միջև գործնական շփումների էլ ավելի ակտիվացումը` այդ համատեքստում հաճախակի դարձնելով նպատակային փոխայցելությունները, մեթոդական օգնություններն ու մասնագիտական խորհրդատվությունները:

 

Օրացույց

<February 2013>
MoTuWeThFrSaSu
    123
45678910
111214151617
18192021222324
25262728   

Այցելուների Քանակը

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter