Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ 2012 Թ. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՄԱՆ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՆԻՍՏՈՒՄ /16.02.2013թ./
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ 2012 Թ. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՄԱՆ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՆԻՍՏՈՒՄ /16.02.2013թ./
There are no translations available.

Հարգելի ներկաներ,

Դատախազությունը պետական այն կարեւորագույն կառույցներից է, որն առանցքային դերակատարություն ունի մեր հանրապետությունում օրինականության ապահովման, հասարակական անվտանգության պահպանման, պետության եւ քաղաքացիների իրավունքների ու օրինական շահերի հուսալի պաշտպանության, հանցավորության դեմ պայքարի իրականացման գործում: Այս տեսանկյունից հատուկ նշանակություն ունեն համակարգի գործունեության արդյունքների ամփոփման կոլեգիայի ամենամյա նիստերը, որոնց ընթացքում պետք մանրակրկիտ կերպով քննարկվեն դատախազության խնդիրներին ու անելիքներին վերաբերող կարեւորագույն հարցերը:


Ես տեղեկացված եմ 2012 թվականին դատախազության կողմից կատարված աշխատանքների մասին եւ գտնում եմ, որ համակարգը բավականին արդյունավետ կերպով է իրականացրել իր գործառույթները` արձանագրելով դրական տեղաշարժեր: Ինչպես դատախազության, այնպես էլ ուժային մարմինների, այդ թվում եւ ոստիկանության աշխատանքի շնորհիվ է մեր հանրապետությունում ապահովվել ակտիվ պայքարը հանցավորության եւ այլ բացասական երեւույթների դեմ, պատշաճ մակարդակով պահպանվել հասարակական կարգը: Այդ աշխատանքը բնութագրող ցուցանիշները, ընդհանուր առմամբ, գոհացուցիչ են:
Այսպես, մայրաքաղաք Ստեփանակերտում, Ասկերանի, Շուշիի եւ Շահումյանի շրջաններում արձանագրվել է հանցագործությունների թվի շոշափելի նվազում:
Որպես դրական միտում պետք է նշեմ սպանության դեպքերի, սեփականության եւ սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների թվի նվազումը: Դրա հետ մեկտեղ, որոշակիորեն բարձրացել է հանցագործությունների բացահայտման ցուցանիշը: Բացի դրանից, այն հանգամանքը, որ հանցագործությունների ցուցանիշի աճի մեջ ավելացել են լատենտային, այդ թվում` կոռուպցիոն բնույթ կրող հանցագործությունները, վկայում է, որ հանցավորության մակարդակը 2011 թվականի համեմատ էականորեն չի փոխվել եւ մի քանի անգամ ավելի ցածր է համաշխարհային ցուցանիշներից:
Միեւնույն ժամանակ, անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել հանցավորության աճի անթույլատրելիության վրա, երեւան հանել այն ծնող պատճառները եւ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել դրանց վերացման ուղղությամբ` հատկապես այն շրջաններում, որտեղ ամենաշատ աճն է գրանցվել: Դա Մարտակերտի, Քաշաթաղի եւ Հադրութի շրջաններն են:
Այնպիսի հանցատեսակներով հանցագործությունների թվի աճը, ինչպիսիք են հասարակական անվտանգության եւ բնակչության առողջության, տնտեսական գործունեության, պետական կառավարաման կարգի դեմ ուղղված հանցագործությունները, նույնպես պետք է լրջորեն վերլուծվի եւ ձեռնարկվեն համալիր միջոցներ, որոնք թույլ կտան մշտապես վերահսկել իրավիճակը: Իսկ դա ենթադրում է դատախազության կադրային ներուժի արհեստավարժ ու համակարգված աշխատանք:
Առանձնակի ուշադրություն է պահանջում հանցագործությունների բացահայտման մակարդակը: Հաշվետու ժամանակահատվածում այդ ցուցանիշի նվազում է գրանցվել մայրաքաղաք Ստեփանակերտում, Ասկերանի, Մարտունու եւ Հադրութի շրջաններում: Անհրաժեշտ է ձեռնարկել բոլոր միջոցները իրավիճակը շտկելու ուղղությամբ:
Հատուկ կուզենայի կանգ առնել չբացահայտված առանձնապես ծանր հանցագործությունների փաստի վրա, իսկ այդպիսիք դժբախտաբար կան, եւ դրանց բացահայտումը պետք է առաջնային լինի ձեր աշխատանքում: Անհրաժեշտ է հասնել նրան, որ այդ տեսակի բոլոր հանցագործություններն անպայման բացահայտվեն:

Հարգելի ներկաներ,

Համակարգի առջեւ դրված խնդիրները լուրջ են ու պատասխանատու, եւ դրանց լուծումը ձեզնից յուրաքանչյուրից պահանջում է անձնվիրություն, սկզբունքայնություն ու հետեւողականություն: Վստահ եմ, որ դուք ունեք անհրաժեշտ ներուժ եւ բոլոր հնարավորությունները` իրականացնելու ձեր առջեւ դրված խնդիրները:
Դրական գնահատելով համակարգի գործունեությունը` ես ձեզնից ակնկալում եմ ակտիվ եւ արդյունավետ աշխատանք:
Հանրապետության իշխանություններն էլ իրենց հերթին կշարունակեն անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել դատախազության աշխատողների սոցիալական եւ աշխատանքային պայմանների բարելավման ուղղությամբ:

Շնորհակալություն:

 

 

Օրացույց

<February 2013>
MoTuWeThFrSaSu
    123
45678910
111213141517
18192021222324
25262728   

Այցելուների Քանակը

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter