Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

Արշավիր Ղարամյանի ելույթը համատեղ նիստում
There are no translations available.

ԼՂՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ ԱՐՇԱՎԻՐ ՂԱՐԱՄՅԱՆԻ ԶԵԿՈՒՑՈՒՄԸ
ԼՂՀ ԵՎ ՀՀ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՆԻՍՏՈՒՄ / 20.06.2014թ./

Հարգարժան գլխավոր դատախազ Հայաստանի Հանրապետության, հարգելի գործընկերներ և  հրավիրվածներ:
Այսօր ձեզ հետ միասին մասնակցում ենք նախադեպը չունեցող միջոցառման`  նվիրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դատախազությունների փոխգործակցությանը:
Համագործակցության շրջանակում մենք նախկինում էլ ունեցել ենք նպատակային հանդիպումներ, սակայն այս մեկն առանձնանում է թե՛ մասնակիցների քանակով, և թե՛ քննարկվող հարցերի բովանդակային նշանակությամբ: Վստահ եմ, որ այս հանդիպումը կնպաստի ոչ միայն համագործակցության դաշտի ընդլայնմանը, այլ նաև արդյունավետ փոխշփումների նոր միջավայր կձևավորի երկու համասեռ կառույցների միջև:
Արցախի դատախազության համագործակցությունը  Հայաստանի գործընկեր կառույցի հետ` ունի խոր արմատներ: 1918 թվականի մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետության՝ անկախ պետություն հռչակվելուց հետո, ազգային օրենսդրության, դատական և դատախազական մարմինների համակարգի ձևավորման ուղղությամբ առաջին քայլերը կատարելու ժամանակ  արդարադատության համակարգերը սերտ կապերի մեջ էին Հայաստանի առաջին Հանրապետության արդարադատության նախարարության հետ, քանի որ Զանգեզուր-Ղարաբաղի տարածաշրջանը Հայաստանի Հանրապետությունը ճանաչում էր որպես իր անբաժան մասը:

Արցախի դատախազությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության դատախազությունը կոչված էին գործելու կենտրոնացվածության սկզբունքով: Խորհրդային տարիներին, գործելով միութենական գերագույն իշխանության անունից, դա նպաստում էր միասնական օրինականության հաստատմանը թե՛ Հայաստանի և թե՛ Ղարաբաղի ամբողջ տարածքում: Անցած ժամանակահատվածում Արցախի դատախազությունը Հայաստանի դատախազության հետ միասին թեպետ տարաբնույթ ժամանակներ է ապրել, սակայն միշտ առանձնացել է իր կայուն գործելաոճով:
Փոխգործակցությունը ակտիվ փուլ է մտել առանձնապես ԼՂՀ դատախազության ձևավորումից հետո: Դա իրավամբ կարելի է համարել համագործակցության նոր ժամանակաշրջան: Գտնվելով նույն իրավական դաշտում, իրականացվել են փոխօգնության բազմաթիվ միջոցառումներ, որոնք ավելի արդյունավետ են դարձրել օրինականության ապահովմանն ուղղված մեր ընդհանուր ջանքերը:  Դրա գագաթնակետը կարելի է համարել  երկու դատախազությունների միջև 2009թ. դեկտեմբերի 9-ին Ստեփանակերտում կնքված Համաձայնագիր-Հուշագիրը:  Արդյունքներն ակնառու են, և դա փաստելու նպատակով անհարաժեշտ եմ համարում համառոտ անդրադառնալ տվյալ ուղղությամբ կատարված աշխատանքներին:
Այսպես, համագործակցության շնորհիվ ԼՂՀ դատախազությունը միջազգային-իրավական կապերի ապահովման բնագավառում առ այսօր իրականացրել է հանրապետության տարածքում և տարածքից դուրս հանցագործություններ կատարած անձանց հանձնման հետ կապված անհրաժեշտ գործողություններ ու դրանց իրականացման հետ կապված մի շարք գործառույթներ£ Մասնավորապես, Համաձայնագիր-Հուշագրի դրույթներին համապատասխան, ՀՀ գլխավոր դատախազության միջոցով նախապատրաստվել են ԼՂՀ տարածքում հանցագործություններ կատարած և հետախուզվող մի շարք անձանց հանձնման համար անհրաժեշտ փաստաթղթերը:
Բացի այդ, Հայաստանի Հանարապետության գլխավոր դատախազության միջոցով  նախապատրաստվել և ուղարկվել են  միջնորդություններ ԱՊՀ երկրների  տարածքում հանցագործություններ կատարած և  հետախուզվող`  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մի շարք քաղաքացիների  նկատմամբ  քրեական հետապնդումն Արցախում իրականացնելու վերաբերյալ:
Դարձյալ համագործակցության շրջանակում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազության կոռուպցիոն, կազմակերպված, սեփականության  և տնտեսական  գործունեության դեմ ուղղված հանցագործությունների  գործերով  բաժնի կողմից կատարվող  ստուգման լրիվությունն ապահովելու համար, Հայաստանի Հանրապետության դատախազության կոռուպցիոն-կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության աջակցության շնորհիվ, կարճ ժամկետում հնարավոր է դարձել  Հայաստանի Հանրապետության  պետական եկամուտների  կոմիտեից /այժմ այն վերակազմավորվել է որպես է ՀՀ ֆինանսների նախարարությանն առընթեր կառույց/ ստանալ  անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը, ինչն էլ իր հերթին հնարավորություն է տվել առանց ավելորդ ձգձգումների` նախապատրաստված  նյութերով  օբյեկտիվ  ու հիմնավոր եզրահանգումներ անել:
«Դատախազության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի պահանջների համաձայն, դատախազների ու քննիչների թեկնածությունների ցուցակի համալրման մրցույթի անցկացման արդյունքում հանձնաժողովի որոշմամբ հաղթող ճանաչված  հավակնորդները ընդգրկվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազության դատախազների ու քննիչների  թեկնածությունների   ցուցակում  և Հայաստանի     Հանրապետության «Դատախազության դպրոց» նախկին ՊՈԱԿ-ում անցել  ուսումնառություն£ Կա դատախազների ու քննիչների որակավորման դասընթացների պարբերաբար կազմակերպման հստակ ծրագիր, և մենք հետևողական ենք դրա լիարժեք իրականացման գործում:
Փոխգործակցությունն առկա է նաև պետական շահերի պաշտպանության, հատուկ գործերի քննության, մարդու դեմ ուղղված և ընդհանուր բնույթի հանցագործությունների դեմ պայքարի ոլորտներում:
  Համագործակցության արդյունավետության հետագա ապահովման նպատակով` կարևոր եմ համարում երկու հայկական պետությունների դատախազությունների համապատասխան ստորաբաժանումների  միջև գործնական շփումների էլ ավելի ակտիվացումը, այդ համատեքստում հաճախակի դարձնելով նպատակային փոխայցելությունները, մեթոդական օգնություններն ու մասնագիտական խորհրդատվությունները: Այսօրվա միջոցառումը լավագույն առիթ է ԼՂՀ և ՀՀ դատախազությունների համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուների միջև գործնական կապեր հաստատելու, համատեղ աշխատանքային ծրագրեր կազմելու և դրանք միասին իրականացնելու համար: Կարելի է շեշտել, որ արդեն իսկ տրված է նոր որակի համագործակցության մեկնարկը, որի կենսագործումը պետք է տեղի ունենա ուժերի համախմբման, ինչպես նաև յուրաքանչյուրիս անհատական պատասխանատվության ու նախաձեռնողականության ապահովման միջոցով:
Հարգելի գործընկերներ,  Արցախի դատախազության մարմինները շուրջ մեկդարյա  գործունեության ընթացքում կայացման բարդ ուղի են անցել, հաղթահարել են ազգային փոխհարաբերությունների ձևախեղումների արդյունքում ծնունդ առած բազմաթիվ ցավոտ հիմնահարցեր, կարողացել են վարչահրամայական համակարգի, ազգային բիրտ խտրականության ու անսքող հալածանքների ծանրագույն մթնոլորտում լինել և՛ համաժողովրդական իղձերի կրողն ու արտահայտիչը, և՛ միշտ կանգնած մնալ հասարակական անվտանգության, օրինականության ու կարգուկանոնի պահպանման առաջավոր գծում, անշուշտ, թիկունքում միշտ զգալով Հայաստանի Հանրապետության վստահելի ներկայությունը:
Նոր մարտահրավերները ևս ընդգծում են առկա դժվարությունները Հայաստանի Հանրապետության հետ միասին դիմագրավելու անհրաժեշտությունը: Հատկապես հանցավորության դեմ պայքարի, օրինականության պահպանման ոլորտում մենք ունենք շատ անելիքներ: Ոչ մի կասկած չկա, որ համագործակցված պայքարը տալու է ցանկալի արդյունք, մանավանդ, որ այս ուղղությամբ ուսանելի փորձն առկա է: Բայց ես ուզում եմ այս համատեքստում շեշտել երկու հայկական հանրապետությունների ղեկավարության հատուկ ուշադրությունը դատախազության խնդիրներին և համակողմանի աջակցությունը դրանց լուծման գործընթացում, որը մենք շոշափելիորեն զգում ենք մեր աշխատանքում: Մնում է առավել պատասխանատվություն ու նվիրվածություն դրսևորել համատեղ ծրագրերի իրականացման գործում` ի շահ երկու հայկական պետությունների հետագա բարգավաճման:
Շնորհակալություն:

 

 

Օրացույց

<June 2014>
MoTuWeThFrSaSu
      1
2345678
9101112131415
16171819202122
242526272829
30      

Այցելուների Քանակը

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter