Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը Դատախազության օրվա առթիվ /26.11.2014թ./
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը Դատախազության օրվա առթիվ /26.11.2014թ./
There are no translations available.

- Դատախազության հարգելի աշխատակիցներ եւ վետերաններ,
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի առթիվ:
Այսօր մենք նշում ենք հիշարժան տարեդարձ` դատախազության 90-ամյակը: Սա պատկառելի տարիք է, որը վկայում է գերատեսչության անցած լուրջ ճանապարհի եւ արժանի վաստակի մասին:

Ստեղծվելով բարդ ու դժվարին պայմաններում` դատախազությունը կարողացավ կայանալ եւ դառնալ լիարժեք կառույց: Տասնամյակներ անց ծնունդ առած մեր ազգային-ազատագրական շարժումը բեկում մտցրեց նաեւ դատախազության  աշխատանքում` առաջադրելով միանգամայն նոր պահանջներ ու խնդիրներ: Յուրաքանչյուր ժամանակաշրջան թելադրում է իր պայմանները, եւ բացառություն չէին նաեւ մեր անկախ պետականության կերտման տարիները, որոնք պահանջում էին գերլարված, արհեստավարժ ու համակարգված աշխատանք: Եվ այն, որ այսօր ունենք ժողովրդավարական, իրավական, կայուն ու զարգացող պետություն` նաեւ ձեր համակարգի անգնահատելի դերակատարության շնորհիվ է:
Դուք` դատախազության աշխատակիցներդ, իրականացնում եք չափազանց կարեւոր ու պատասխանատու ծառայություն` ուղղված մեր պետության ու հասարակության շահերի պաշտպանությանը, հանրապետությունում օրինականության պահպանմանը, հանցավորության դեմ անզիջում պայքարի կազմակերպմանը: Վստահ եղեք, որ իշխանությունները միշտ ձեր կողքին են եւ կշարունակեն այսուհետ էլ ուշադրության կենտրոնում պահել գերատեսչության առջեւ ծառացած խնդիրները եւ հնարավորինս աջակցել ձեր աշխատանքային ու սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանը:
Թանկագին բարեկամներ, մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ Դատախազության օրվա առթիվ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն, հաջողություններ ու ամենայն բարիք ձեզ եւ ձեր ընտանիքներին:

 

Օրացույց

<November 2014>
MoTuWeThFrSaSu
     12
3456789
10111213141516
17181920212223
242527282930

Այցելուների Քանակը

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter