Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

Գլխավոր դատախազ
There are no translations available.

ԱՐԹՈՒՐ ԱՐՄԵՆԻ ՄՈՍԻՅԱՆ

ԼՂՀ գլխավոր դատախազ,
Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական
 

A_Gharamyan2.jpgԾնվել է 1971 թվականի հունվարի 15-ին Մարտունի քաղաքում: 1977-1987թթ. սովորել և ավարտել է  Մարտունու N1 միջնակարգ դպրոցը: 1987 թվականին  ընդունվել է  Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետի <Պատմություն և իրավագիտություն> բաժինը: 1992թ.  գերազանցությամբ ավարտելով  ինստիտուտը` ընդունվել է  ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի ասպիրանտուրան: Մինչև 1995թ. հանձնել է  թեկնածուական բոլոր  մինիմումները:

2012թ.  ընդունվել և 2014թ. ավարտել է  ՀՀ Պետական կառավարման  ակադեմիան /հեռակա/` իրավագիտություն  մասնագիտությամբ:
Արցախյան շարժման սկզբից եղել է նրա ակտիվ մասնակիցներից: Մինչև կանոնավոր բանակի կազմավորումը եղել է <Ուսանողական ջոկատ>-ում /ք. Ստեփանակերտ/ և  Մարտունու <Արծիվ> ջոկատում:
1992-1999թթ.  ծառայել է  ԼՂՀ պաշտպանության բանակում` շարքային զինվորից հասնելով զորամասի հրամանատարի տեղակալի պաշտոնին:
Մասնակցել է Կրկժանի, Բերդաձորի, Մարտունու շրջանի ճակատամարտերին, երկու անգամ վիրավորվել է:
Պարգևատրվել է ԼՂՀ <Մարտական խաչ> 1-ին աստիճանի շքանշանով և ՀՀ ՊՆ <Դրաստամատ Կանայան>  մեդալով:
1999թ. հուլիսից մինչև 2000թ. մայիսն աշխատել է Մարտունու շրջանի վարչակազմում որպես  վարչակազմի ղեկավարի տեղակալ:
2000թ. հունիսի 18-ին  ընտրվել է  ԼՂՀ ԱԺ պատգամավոր: 2000-2005թթ. եղել է ԼՂՀ ԱԺ Պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը:
2005-2007թթ. ընտրվել է ՀՅԴ Արցախի ԿԿ-ի ներկայացուցիչ: 2007թվականից  կասեցվել է ՀՅԴ անդամակցությունը:
2007թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին զբաղեցրել է ԼՂՀ արդարադատության նախարարի պաշտոնը:
2007թ. դեկտեմբերից նշանակվել է ԼՂՀ վերահսկիչ պալատի նախագահ` վեց տարի պաշտոնավարման ժամկետով:
2013թ. դեկտեմբերին վերանշանակվել է  ԼՂՀ վերահսկիչ պալատի նախագահ:
2014թ. հոկտեմբերի 29-ին ԼՂՀ Ազգային Ժողովի Ն-0425-5 որոշմամբ նշանակվել է ԼՂՀ  գլխավոր դատախազի պաշտոնում:
Ամուսնացած է, ունի երեք զավակ:

 

 

 


Օրացույց

<November 2017>
MoTuWeThFrSaSu
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   

Այցելուների Քանակը

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter