Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

ԼՂՀ Սահմանադրություն
There are no translations available.

Ընդունված է 2008 թվականի
                                                                                                  ապրիլի 16-ին

 

ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
                                                                               

Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ



Հոդված 1. Սույն օրենքի խնդիրները

Սույն օրենքը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարու- թյան օրենսգրքով (այսուհետ` Քրեական դատավարության օրենսգիրք) սահմանված կարգով ձերբա-կալված անձին արգելանքի եւ կալանավորված անձին կալանքի տակ պահելու ընդհանուր սկզբունքները, պայմանները եւ կարգը, ձերբակալված եւ կալանավորված անձանց իրավունքները, դրանց ապահովման երաշխիքները, նրանց պարտականությունները, ինչպես նաեւ արգելանքից եւ կալանքից ազատելու կարգը:

Հոդված 2. Ձերբակալված անձին արգելանքի և կալանավորված անձին կալանքի տակ  պահելու ընդհանուր սկզբունքները

Ձերբակալված անձին արգելանքի կամ կալանավորված անձին կալանքի տակ պահելն իրա-կանացվում է օրինականության, ձերբակալված կամ կալանավորված անձանց` օրենքի առաջ հավա-սարության, մարդասիրության, անձի իրավունքները, ազատությունները եւ արժանապատվությունը հարգելու սկզբունքների հիման վրա` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքին եւ Քրեական դատավարության օրենսգրքին, ինչպես նաեւ միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին ու նորմերին համապատասխան:
Ձերբակալված կամ կալանավորված անձանց նկատմամբ արգելվում է ֆիզիկական բռնություն գործադրել, ինչպես նաեւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող գործողու-թյուններ:
Սույն օրենքով նախատեսված` ձերբակալված անձանց արգելանքի կամ կալանավորված ան-ձանց կալանքի տակ պահելու կարգն ու պայմանները տարածվում են բոլոր ձերբակալված կամ կալանավորված անձանց վրա` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:
 

Հոդված 3. Ձերբակալվածներին պահելու վայրերում և կալանավորվածներին պահելու  վայրերում անձին պահելու հիմքերը

Ձերբակալվածներին պահելու վայրերում անձին պահելու հիմքը Քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան կազմված ձերբակալման արձանագրությունը կամ ձերբակալման մասին քրեական հետապնդման մարմնի որոշումն է:
Կալանավորվածներին պահելու վայրերում անձին պահելու հիմքը Քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան կայացված դատարանի որոշումն է` կալանավորումը որպես խափան-ման միջոց կիրառելու մասին:
Առանց սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված հիմքերի` ձերբակալ-վածներին պահելու վայրերում կամ կալանավորվածներին պահելու վայրերում անձին ընդունելն ու պահելն արգելվում է:

Հոդված 4. Ձերբակալվածներին պահելու վայրերն ու կալանավորվածներին պահելու վայրերը

Ձերբակալվածներին պահելու վայրերն ու կալանավորվածներին պահելու վայրերը գործում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմինների կա-ռուցվածքներում:
Շրջվարչակազմի ղեկավարները ձերբակալվածներին պահելու վայրերի եւ կալանավորված-ներին պահելու վայրերի գործունեության համակարգման լիազորություններ չունեն:
Ձերբակալվածներին պահելու վայրերն ու կալանավորվածներին պահելու վայրերը ստեղծվում, վերակազմակերպվում եւ լուծարվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ:

Հոդված 5. Ուղղիչ հիմնարկներն արգելանքի կամ կալանքի տակ պահելու նպատակով օգտագործելը

Նոր հանցանք կատարելու մեջ կասկածվող կամ մեղադրվող` ուղղիչ  հիմնարկներում պատիժը կրող դատապարտյալները կարող են պահվել նույն հիմնարկների հատուկ սարքավորված տեղամա-սերում` այլ դատապարտյալներից  մեկուսացված:
Սույն հոդվածի առաջին մասում նշված անձինք, օրենսդրությամբ նախատեսված հիմքերով, բժշկի եզրակացության հիման վրա, հիմնարկի պետի որոշմամբ կարող են տեղափոխվել բուժհաս-տատություններ` սույն օրենքով սահմանված կարգով:

Հոդված 6. Կալանավորվածներին պահելու վայրում պահվող անձին ձերբակալվածներին  պահելու վայր տեղափոխելը

Կալանավորվածներին պահելու վայրի տեղակայման տարածքից կալանավորված անձին ամեն օր փոխադրելու անհնարինության դեպքում, քննչական գործողություններ կատարելու եւ դատական քննությունը կալանավորվածներին պահելու վայրից դուրս կատարելու կապակցությամբ, քննիչի, դատախազի կամ դատարանի որոշմամբ կալանավորված անձը կարող է տեղափոխվել ձերբակալ-վածներին պահելու վայր` մինչեւ երեք օր տեւողությամբ:
Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված, ինչպես նաեւ տրանսպորտային հաղորդակ-ցության բացակայության պատճառով կալանավորված անձին սահմանված ժամկետում կալանավոր-վածներին պահելու վայր փոխադրելու անհնարինության դեպքերում կալանավորված անձը ձերբա-կալվածներին պահելու վայրում պահվում է կալանավորվածներին պահելու վայրի համար սահման-ված կարգով եւ պայմաններով:

Հոդված 7. Կալանավորված անձի փոխադրումը

Կալանավորված անձը փոխադրվում է պահակախմբի ուղեկցությամբ, հատուկ փոխադրամիջոց-ներով: Փոխադրման ընթացքում կալանավորված անձը պետք է հնարավորինս պաշտպանված լինի հասարակական հետաքրքրասիրությունից:
Քննության շահերից ելնելով` քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ կալանա-վորված անձը փոխադրվում է կալանավորված կամ ձերբակալված այլ անձանցից անջատ:

Հոդված 8. Արգելանքի և կալանքի տակ պահելու ժամկետները

Արգելանքի եւ կալանքի տակ պահելու ժամկետները սահմանվում են Քրեական դատավարու-թյան օրենսգրքով:

Հոդված 9. Ձերբակալվածներին պահելու վայրերի և կալանավորվածներին պահելու  վայրերի կանոնակարգերը

Ձերբակալվածներին պահելու վայրերում եւ կալանավորվածներին պահելու վայրերում սահման-ված կանոնակարգերն ապահովում են ձերբակալված եւ կալանավորված անձանց մեկուսացումը, նրանց իրավունքների պաշտպանությունը եւ պարտականությունների պատշաճ կատարումը, ինչպես նաեւ Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված խնդիրների իրագործումը:
Կանոնակարգերի կատարումն ապահովում են ձերբակալվածներին պահելու վայրերի եւ կալա-նավորվածներին պահելու վայրերի ծառայողները, ովքեր պատասխանատվություն են կրում իրենց ծառայողական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

Հոդված 10. Ձերբակալվածներին պահելու վայրերի և կալանավորվածներին պահելու վայրերի ներքին կանոնակարգերը

Ձերբակալվածներին պահելու վայրերում եւ կալանավորվածներին պահելու վայրերում կանոնա-կարգերի կատարումն ապահովելու նպատակով սահմանվում են ներքին կանոնակարգեր, որոնք կարգավորում են ձերբակալված եւ կալանավորված անձանց ընդունելու կարգը, նրանց վարքագծի կանոնները, այն առարկաների եւ իրերի ցանկը, որոնք ձերբակալված եւ կալանավորված անձինք չեն կարող ունենալ իրենց մոտ, արգելված առարկաներն առգրավելու, ստուգումներ կատարելու, տեսակ-ցությունների, նամակագրության, ծանրոցները, հանձնուքները եւ փաթեթները նրանց հանձնելու կարգը, օրվա կարգացուցակը եւ սույն օրենքից բխող այլ հարաբերություններ:    
Ձերբակալվածներին պահելու վայրերի եւ կալանավորվածներին պահելու վայրերի վարչա-կազմերը ձերբակալված կամ կալանավորված անձին պարտադիր տեղեկացնում են տվյալ հիմնարկի ներքին կանոնակարգին: Ձերբակալված կամ կալանավորված անձինք կարող են իրենց ցանկությամբ լրացուցիչ տեղեկություններ ստանալ ներքին կանոնակարգի վերաբերյալ:
Ներքին կանոնակարգը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավա-րությունը:

Հոդված 11. Կանոնակարգը ձերբակալվածներին պահելու վայրում և կալանավորվածներին պահելու  վայրում արտակարգ իրավիճակի դեպքում

Տարերային աղետների, ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պա-հելու վայրի տեղակայման շրջանում արտակարգ իրավիճակի, ռազմական դրության, զանգվածային անկարգության, ինչպես նաեւ ձերբակալված կամ կալանավորված անձանց զանգվածային անհնա-զանդության, ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վրա հարձակման իրական վտանգի դեպքերում ձերբակալվածներին պահելու վայրում կամ կալանավոր-վածներին պահելու վայրում կարող է հայտարարվել արտակարգ իրավիճակ:
Արտակարգ իրավիճակ հայտարարում եւ դադարեցնում է լիազորված մարմնի ղեկավարը` մինչեւ երեսուն օր ժամկետով: Բացառիկ դեպքերում ժամկետը կարող է երկարաձգվել եւս մինչեւ երե-սուն օրով, իսկ հակահամաճարակային նպատակներով` մինչեւ դրա անհրաժեշտության վերանալը:
Արտակարգ իրավիճակ հայտարարելու դեպքում կարող է կասեցվել ձերբակալված կամ կալանավորված անձանց` սույն օրենքով սահմանված մի շարք իրավունքների իրականացումը` պահպանության եւ հսկողության ուժեղացված միջոցառումների սահմանման, ծանրոցի եւ հանձնուքի, փաթեթի, դրամական փոխանցումների ընդունման, տեսակցությունների սահմանափակման, ինչպես նաեւ օրենսդրությամբ սահմանված այլ միջոցառումների ձեռնարկման ձեւով: Ձերբակալվածներին պահելու վայրի եւ կալանավորվածներին պահելու վայրի ներքին կանոնակարգը արտակարգ իրավիճակ հայտարարելու դեպքում սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառա-վարությունը:
Ձերբակալված կամ կալանավորված անձանց, ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի եւ այլ անձանց կյանքին եւ առողջությանն սպառնացող անմիջական վտանգ ծագելու դեպքում ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի պետը կարող է իրավիճակին համապատասխան միջոցներ կիրառել սույն հոդվածի երրորդ մասով նախատեսված միջոցառումների սահմաններում` անհապաղ տեղեկացնելով պետական լիազորված մարմնի ղեկավարին:
Արտակարգ իրավիճակների կանոնակարգ սահմանելու դեպքում ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմն այդ մասին  անհապաղ տեղեկաց-նում է ձերբակալված կամ կալանավորված անձանց:

 

Գ Լ ՈՒ Խ 2

ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ, ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ



Հոդված 12. Ձերբակալված և կալանավորված անձանց իրավական վիճակը

Ձերբակալված կամ կալանավորված անձն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացու համար սահմանված իրավունքները, ազատությունները եւ պարտականությունները` սույն օրենքով եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այլ օրենքներով նախատեսված սահմանափա-կումներով:
Արգելանքի կամ կալանքի տակ գտնվելու ընթացքում ձերբակալված եւ կալանավորված անձանց իրավունքները, անձնական անվտանգությունը եւ նրանց նկատմամբ հարկադրանքի միջոցների կիրառման օրինականությունն ապահովվում են օրենքով:
Ձերբակալված եւ կալանավորված անձանց իրավունքների եւ ազատությունների իրականաց-ման երաշխիքները սահմանվում են սույն օրենքով եւ ներքին կանոնակարգով: Ձերբակալված եւ կալանավորված անձինք, իրենց իրավունքներն ու ազատություններն իրականացնելիս, պարտավոր են պահպանել ձերբակալված անձանց արգելանքի կամ կալանավորված անձանց կալանքի տակ պահելու կարգն ու պայմանները, ինչպես նաեւ այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ձերբակալված կամ կալանավորված օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք ունեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների համար սահմանված իրավունքները, ազատությունները եւ պարտականությունները, եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրե-րով եւ օրենքով այլ բան նախատեսված չէ:


Հոդված 13. Ձերբակալված և կալանավորված անձանց իրավունքները

Ձերբակալված կամ կալանավորված անձն իրավունք ունի`
1) մայրենի կամ իրեն հասկանալի այլ լեզվով տեղեկություններ ստանալ իր իրավունքների, ազատությունների եւ պարտականությունների վերաբերյալ.
2) իր նկատմամբ բարեկիրթ վերաբերմունքի.
3) իր իրավունքների եւ ազատությունների խախտման վերաբերյալ դիմումներով, բողոքներով, ինչպես անձամբ, այնպես էլ պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի միջոցով դիմել ձերբա-կալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին, նրանց վերադաս մարմիններին, դատարանին, դատախազությանը, մարդու իրավունքների պաշտպանին, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, հասարակական միավորումներին եւ կուսակցություններին, զանգվածային լրատվության միջոցներին, ինչպես նաեւ մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության միջազգային մարմիններին կամ կազմակերպություններին.
4) առողջության պահպանման, այդ թվում` ստանալ բավարար սնունդ, անհետաձգելի բժըշ-կական օգնություն, ինչպես նաեւ զննվել իր ընտրած բժշկի կողմից իր դրամական միջոցների հաշվին.
5) սոցիալական ապահովության.
6) ստանալ իրավաբանական օգնություն.
7) անձնական անվտանգության ապահովման.
8) մտքի, խղճի եւ դավանանքի, քաղաքական կամ այլ հայացքների ազատության.
9) հաղորդակցվել արտաքին աշխարհի հետ.
10) հանգստի, ներառյալ` բացօթյա զբոսանքի կամ մարմնամարզության եւ ութժամյա գիշե-րային քնի իրավունքը, որի ընթացքում արգելվում է նրան ներգրավել դատավարական կամ այլ գոր-ծողությունների, բացառությամբ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերի.
11) կոչվել իր անվամբ կամ ազգանվամբ.
12) անձնական ընդունելության խնդրանքով դիմել ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի պետին, դրանց գործունեության նկատմամբ հսկողություն եւ վերահսկողություն իրականացնող մարմիններին.
13) իր մոտ ունենալ քրեական գործին կամ իր իրավունքների եւ օրինական շահերի պաշտպա-նությանն առնչվող փաստաթղթեր եւ գրառումներ, բացառությամբ այն փաստաթղթերի եւ գրառում-ների, որոնք պարունակում են պետական կամ ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք.
14) մասնակցել քաղաքացիաիրավական գործարքների:
Կալանավորված անձը նաեւ իրավունք ունի`
1) ստանալ կրթություն, զբաղվել ստեղծագործ աշխատանքով.
2) աշխատել.
3) կալանավորվածներին պահելու վայրի խանութից կամ կրպակից կամ վարչակազմի միջոցով ձեռք բերել սնունդ եւ առաջին անհրաժեշտության առարկաներ.    
4) ստանալ եւ ուղարկել դրամական փոխանցումներ:
Ձերբակալված կամ կալանավորված անձին վերապահվում են նաեւ օրենքով սահմանված այլ իրավունքներ:
Օտարերկրյա քաղաքացիություն ունեցող ձերբակալված կամ կալանավորված անձինք իրա-վունք ունեն կապեր հաստատելու եւ պահպանելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրենց պետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հաստատության հետ: Այն ձերբակալված կամ կալանավորված անձինք, ովքեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հաստատություն չունեցող երկրի քաղաքացի են, ինչպես նաեւ փախստականները կամ քաղաքացիություն չունեցող ձերբակալված կամ կալանավորված անձինք իրավունք ունեն կապեր հաստատելու եւ պահպանելու այն պետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հաստատության հետ, որն ստանձնել է այդ անձանց շահերի պաշտպանությունը կամ նրանց պաշտպանությամբ զբաղվող ցանկացած ազգային կամ միջազգային մարմնի հետ:

Հոդված 14. Ձերբակալված և կալանավորված անձանց պարտականությունները

Ձերբակալված կամ կալանավորված անձը պարտավոր է`
1) դրսեւորել օրինապահ վարքագիծ, պահպանել արգելանքի կամ կալանքի տակ գտնվելու` սույն օրենքով, ներքին կանոնակարգով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգն ու պայմանները.
2) կատարել ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի օրինական պահանջները.
3) բարեկիրթ վերաբերմունք դրսեւորել ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավոր-վածներին պահելու վայրի ծառայողների եւ այլ անձանց նկատմամբ.
4) չխոչընդոտել ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի ծառայողների, ինչպես նաեւ այդ վայրերում կարգուկանոնին հետեւող այլ անձանց կողմից ծառա-յողական կամ հասարակական պարտականությունները կատարելուն.
5) չկատարել սեփական կամ այլ անձանց առողջությանը կամ կյանքին վտանգ սպառնացող գործողություններ:
Ձերբակալված կամ կալանավորված անձն ունի օրենքով սահմանված այլ պարտականու-թյուններ:

 

Գ Լ ՈՒ Խ 3 

ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ
ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ



Հոդված 15. Պաշտպանի, մերձավոր ազգականների և այլ անձանց հետ տեսակցելը

Ձերբակալված եւ կալանավորված անձանց ձերբակալման մասին քրեական հետապնդման մարմնի որոշումը, ձերբակալման արձանագրությունը կամ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին որոշումը հայտարարելու պահից նրանց տրամադրվում են առանձին (կոնֆի-դենցիալ), անարգել տեսակցություններ պաշտպանի հետ` առանց քանակի եւ տեւողության սահմա-նափակման, իսկ օրինական ներկայացուցչի հետ` քրեական վարույթն իրականացնող մարմնի թույլ-տվությամբ: Տեսակցությունները տրամադրվում են գործին որպես պաշտպան մասնակցող փաստա-բանի հետ` անձը հաստատող փաստաթուղթ, ինչպես նաեւ փաստաբանների միության կողմից տրված՝ իր՝ փաստաբան լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում:
Ձերբակալված եւ կալանավորված անձանց տեսակցությունը պաշտպանի հետ տրամադրվում է այնպիսի պայմաններում, որոնցում ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի ծառայողները նրանց կարողանան տեսնել, բայց չկարողանան լսել:
Ձերբակալված կամ կալանավորված անձը, իսկ ձերբակալված կամ կալանավորված անձի համաձայնության դեպքում նաեւ նրա պաշտպանը իրավունք ունեն պահանջելու անցկացնել դատա-բժշկական հետազոտություն:
Ձերբակալված եւ կալանավորված անձանց տեսակցությունը մերձավոր ազգականների, իսկ կալանավորված անձանց` նաեւ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների եւ այլ անձանց հետ, տրամադրվում է ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պա-հելու վայրի պետի որոշմամբ: Ձերբակալված անձանց չի տրամադրվում տեսակցություն զանգվա-ծային լրատվության միջոցների ներկայացուցիչների եւ այլ անձանց հետ, բա-ցառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Քննության շահերից ելնելով` ձերբակալված կամ կալանավորված անձանց տեսակցությունը մերձավոր ազգականների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների եւ այլ անձանց հետ, բացառությամբ օրենքով նախա-տեսված դեպքերի, կարող է արգելվել քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ` այդ մասին գրավոր իրազեկելով ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին:
Մերձավոր ազգականների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների կամ այլ անձանց հետ տեսակցությունն անցկացվում է ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալա-նավորվածներին պահելու վայրի ծառայողների հսկողությամբ, բացառությամբ օրենքով նախա-տեսված դեպքերի: Այդ անձանց կողմից ձերբակալված կամ կալանավորված անձանց արգելված առարկաներ, քրեական գործի քննությանը խոչընդոտող կամ նոր հանցագործության կատարմանը նպաստող նյութեր, տեղեկություններ փոխանցելը կամ փոխանցելու փորձը կարող է հանգեցնել տեսակցության վաղաժամկետ դադարեցման: Ձերբա-կալված անձին մերձավոր ազգականների հետ տրամադրվում է առնվազն մեկ տեսակցություն` մինչեւ մեկ ժամ տեւողությամբ:
Կալանավորված անձին մերձավոր ազգականների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների կամ այլ անձանց հետ ամսվա ընթացքում տրամադրվում է առնվազն երկու տեսակցություն` մինչեւ երեք ժամ տեւողությամբ:

Հոդված 16. Ձերբակալված և կալանավորված անձանց զբոսանքը

Ձերբակալված եւ կալանավորված անձանց զբոսանքը կազմակերպվում է ցերեկային ժամերին` դրա համար նախատեսված տարածքում:
Ձերբակալված եւ կալանավորված անձանց զբոսանքի տեւողությունը չի կարող պակաս լինել օրական մեկ ժամից:

Հոդված 17. Ձերբակալված և կալանավորված անձանց կապն ընտանիքի ու արտաքին աշխարհի հետ

Ձերբակալվածներին պահելու վայրի եւ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմերը ձերբակալված եւ կալանավորված անձանց կապն ընտանիքի եւ արտաքին աշխարհի հետ ապա-հովելու համար ստեղծում են համապատասխան պայմաններ: Այդ նպատակով ստեղծվում են տեսակցությունների սենյակներ, կապի հնարավոր միջոցների հանգույցներ, լրատվական միջոցներից օգտվելու հնարավոր պայմաններ:
Քննության շահերից ելնելով` ձերբակալված կամ կալանավորված անձանց հեռախոսային խոսակցությունները կարող են արգելվել քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ` այդ մասին գրավոր իրազեկելով ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին:
Կալանավորված անձանց թույլատրվում է իրենց հաշվին նամակագրություն վարել` առանց նամակների, հեռագրերի թվի սահմանափակման:
Նամակագրությունն իրականացվում է կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի միջոցով եւ, առանց նամակագրության բովանդակությանը ծանոթանալու, ենթակա է արտաքին զննման` արգելված առարկաների կամ նյութերի փոխանցումը բացառելու նպատակով:
Նամակագրության գրաքննություն կարող է իրականացվել միայն դատարանի որոշմամբ: Գրա-քննությունը կատարում է քրեական վարույթն իրականացնող մարմինը:
Կալանավորված անձի անունով` տեղափոխման պատճառով նրա բացակայությամբ ստացված նամակներն ուղարկվում են նրա գտնվելու նոր վայր:
Կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմն ստեղծում է համապատասխան պայման-ներ` թերթերից, ամսագրերից եւ այլ գրականությունից օգտվելու համար: Կալանավորվածներին պա-հելու վայրի խցերը ապահովվում են ռադիոընդունիչներով, այնտեղ կարող են տեղադրվել հեռուս-տացույցներ:
Կալանավորված անձանց, բացառությամբ առանձնապես ծանր հանցանքի կատարման մեջ մեղադրվող անձանց, մերձավոր ազգականի մահվան կամ կյանքին սպառնացող ծանր հիվանդու-թյան, կալանավորված անձին կամ նրա ընտանիքին զգալի նյութական վնաս պատճառած տարե-րային աղետի դեպքում կարող են տրամադրվել կարճաժամկետ մեկնումներ:
Կալանավորված անչափահաս անձին կարճաժամկետ մեկնումներ տրամադրվում են միայն մերձավոր ազգականների կամ հարազատների ուղեկցությամբ:
Կարճաժամկետ մեկնումներ կարող են տրամադրվել մինչեւ յոթ օր տեւողությամբ` չհաշված մեկնման եւ վերադարձի համար անհրաժեշտ ժամանակը:
Կարճաժամկետ մեկնումներ տրամադրվում են քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ:
Կարճաժամկետ մեկնում տրամադրելու դիմումը քննարկվում է մեկ օրվա ընթացքում: Կարճա-ժամկետ մեկնման մեջ գտնվելու ժամանակը հաշվվում է կալանքի տակ պահելու ժամկետի մեջ:
Կարճաժամկետ մեկնման հետ կապված ծախսերը հոգում է կալանավորված անձը:   

Հոդված 18. Ձերբակալված և կալանավորված անձանց առաջարկությունները, դիմումները, բողոքները և դրանք քննարկելու կարգը

Ձերբակալված կամ կալանավորված անձն իր առաջարկությունները, դիմումները եւ բողոքները կարող է ներկայացնել ամեն օր ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր:
Ձերբակալված կամ կալանավորված անձի առաջարկությունները, դիմումներն ու բողոքները քննարկող մարմինները եւ պաշտոնատար անձինք պարտավոր են քննարկել դրանք Լեռնային Ղարա-բաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում, իսկ ընդունված որոշումների մասին տեղյակ պահել նրանց:
Ձերբակալվածներին պահելու վայրերի կամ կալանավորվածներին պահելու վայրերի վարչա-կազմի որոշումների ու գործողությունների առթիվ ներկայացված առաջարկությունները, դիմումները եւ բողոքները չեն կասեցնում այդ որոշումների եւ գործողությունների կատարումը:
Դատախազին, դատավորին, մարդու իրավունքների պաշտպանին, պաշտպանին, ձերբակալ-վածներին պահելու վայրերի եւ կալանավորվածներին պահելու վայրերի նկատմամբ հսկողություն իրականացնող մարմիններին հասցեագրված առաջարկությունները, դիմումները եւ բողոքները կընք-ված փաթեթով մեկ օրվա ընթացքում ուղարկվում են հասցեատիրոջը:
Արգելվում է որեւէ ձեւով հետապնդումը ձերբակալված կամ կալանավորված անձանց նկատ-մամբ` իրենց իրավունքների եւ օրինական շահերի խախտումների վերաբերյալ առաջարկություններ, դիմումներ, բողոքներ ներկայացնելու դեպքում: Նման հետապնդում իրականացնող անձինք կրում են օրենքով սահմանված պատասխանատվություն:

Հոդված 19. Ձերբակալված և կալանավորված անձանց սնունդը, սննդամթերք և անհրաժեշտ առարկաներ ձեռք բերելը

Ձերբակալված կամ կալանավորված անձն ապահովվում է առողջության եւ ուժերի պահ-պանման համար բավարար անվճար սննդով, որի նվազագույն չափաբաժինները սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
Սննդի որակը եւ սննդարարությունը սահմանված նվազագույն չափաբաժիններից պակասեց-նելը, այդ թվում` որպես տույժի միջոց, արգելվում է:
Ձերբակալված կամ կալանավորված հղի կանայք, կերակրող մայրերը, անչափահասները, ինչ-պես նաեւ ձերբակալված կամ կալանավորված հիվանդ անձինք ապահովվում են անվճար հատուկ սննդով, որի տեսականին եւ նվազագույն չափաբաժինները սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
Ձերբակալված կամ կալանավորված անձը պետք է ապահովված լինի խմելու ջրով:
Ձերբակալված կամ կալանավորված անձն իր միջոցներով կարող է ձեռք բերել սնունդ եւ անհրաժեշտ ու չարգելված առարկաներ: Սննդամթերք եւ առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու կարգը սահմանվում է ներքին կանոնակարգով:
Ձերբակալված կամ կալանավորված անձի կողմից սննդի ընդունումից հրաժարվելու դեպքում ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի պետը կամ նրան փոխարինող անձը պարտավոր է պարզել դրա պատճառները եւ այդ մասին  հայտնել քրեական վա-րույթն իրականացնող, ինչպես նաեւ հսկողություն եւ վերահսկողություն իրականացնող մարմիններին:
Սննդի ընդունումից հրաժարվելու փաստը չի կասեցնում ձերբակալված կամ կալանավորված անձին այլ վայրեր տեղափոխելը եւ դատավարական գործողությունների մասնակցելը: Անհրաժեշ-տության դեպքում փոխադրումը կարող է իրականացվել բուժաշխատողի ուղեկցությամբ:

Հոդված 20. Ձերբակալված և կալանավորված անձանց նյութակենցաղային պայմանների ապահովումը

Ձերբակալված եւ կալանավորված անձանց համար ստեղծվում են սանիտարահիգիենիկ եւ հրդեհային անվտանգության պահանջներին համապատասխանող նյութակենցաղային պայմաններ:
Ձերբակալված եւ կալանավորված անձանց հատկացված բնակելի տարածքը պետք է համա-պատասխանի ընդհանուր բնակելի տարածքների համար սահմանված շինարարական եւ սանիտարա-հիգիենիկ նորմերին: Ձերբակալված եւ կալանավորված անձանց հատկացված բնակելի տարածու-թյան չափը չի կարող պակաս լինել չորս քառակուսի մետրից`  յուրաքանչյուր անձի համար:
Ձերբակալված եւ կալանավորված անձանց տրամադրում են անհատական քնելու տեղ եւ անկողնային պարագաներ:
Ձերբակալված եւ կալանավորված անձինք կրում են իրենց հագուստը: Անհրաժեշտության դեպ-քում նրանք ապահովվում են կլիմայական պայմաններին, սեռին համապատասխան միասնական նմուշի հագուստով:

Հոդված 21. Ձերբակալված և կալանավորված անձանց բուժսանիտարական օգնությունը, անձնական հիգիենան

Ձերբակալված եւ կալանավորված անձանց բուժսանիտարական եւ բուժկանխարգելիչ օգնու-թյունը կազմակերպվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության ոլորտը կարգավորող օրենսդրությանը համապատասխան: Ձերբակալված եւ կալանավորված անձանց բուժսանիտարական եւ բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպելու, առողջապահական մարմին-ների բուժական հիմնարկներից օգտվելու եւ այդ նպատակով դրանց բժշկական անձնակազմին ներգրավելու կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
Ձերբակալվածներին պահելու վայրի եւ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմերն ապահովում են ձերբակալված կամ կալանավորված անձանց առողջության պահպանմանն ուղղված սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային պահանջների կատարումը:
Կալանավորվածներին պահելու վայրում պետք է աշխատի ընդհանուր մասնագիտացում ունե-ցող առնվազն մեկ բժիշկ:
Մասնագիտացված բուժօգնության կարիք ունեցող ձերբակալված կամ կալանավորված անձը փոխադրվում է հատուկ մասնագիտացված կամ քաղաքացիական բուժհաստատություն:
Ձերբակալված եւ կալանավորված անձանց բժշկական, այդ թվում` հոգեբուժական օգնություն ցույց տալու, նրանց բուժհաստատություններում պահելու, ինչպես նաեւ բուժսպասարկման գործում այդ հաստատությունների աշխատողներին ներգրավելու կարգը սահմանում է լիազորված մարմինը:
Ձերբակալված կամ կալանավորված անձի մոտ մարմնական վնասվածք հայտնաբերելու դեպ-քում ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի բուժաշխատողը կամ հրավիրված բուժաշխատողն անհապաղ կատարում է բուժզննություն, որին կարող է մասնակցել ձերբակալված կամ կալանավորված անձի ընտրած բժիշկը: Բժշկական զննությունն իրականացվում է ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի ծառայողի լսողության, իսկ մինչեւ բժշկի կողմից հակառակը չպահանջելը` նաեւ տեսողության սահ-մաններից դուրս: Բուժզննության արդյունքները սահմանված կարգով գրանցվում են անձնական

գործում, եւ այդ մասին իրազեկում են հիվանդին, ինչպես նաեւ քրեական վարույթն իրականացնող մարմնին:
Ձերբակալված կամ կալանավորված անձի ծանր հիվանդության կամ մահվան դեպքում ձեր-բակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմն այդ մասին անհապաղ տեղեկացնում է ձերբակալված կամ կալանավորված անձի մերձավոր ազգա-կաններին, քրեական վարույթն իրականացնող մարմնին եւ հսկողություն իրականացնող դատա-խազին:
Օտարերկրյա քաղաքացիություն ունեցող ձերբակալված կամ կալանավորված անձի ծանր հիվանդության կամ մահվան դեպքում համապատասխան հիմնարկի վարչակազմն այդ մասին անհա-պաղ հայտնում է վերադաս մարմնին, որն էլ տեղեկացնում է շահագրգիռ գերատեսչություններին, այդ թվում` համապատասխան պետության դիվանագիտական ներկայացուցչությանը կամ հյուպատո-սական հիմնարկին:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված գործողությունները կատարելուց հետո աճյունը հանձնվում է այն պահանջող անձին` նախապատվությունը տալով մեր-ձավոր ազգականներին: Եթե աճյունը երեք օրվա ընթացքում չի պահանջվել, հուղարկավորությունը կատարվում է պետության հաշվին:
Ձերբակալված կամ կալանավորված անձի մոտ ծանր հիվանդություն հայտնաբերելու դեպքում, որը կարող է հանգեցնել նրա հոգեկան խանգարման կամ մահվան, համապատասխան հիմնարկի պետը բժշկական եզրակացության հիման վրա միջնորդում է քրեական վարույթն իրականացնող մարմնին եւ հսկողություն իրականացնող դատախազին` հարկադրանքի կամ խափանման միջոցը վերացնելու կամ փոխելու վերաբերյալ:
Ձերբակալված կամ կալանավորված անձը պետք է հնարավորություն ունենա մարդկային ար-ժանապատվությունը չնվաստացնող պայմաններում բավարարել իր սանիտարահիգիենիկ պահանջ-ները: Նրա անձնական հիգիենայի պահպանման պայմանները եւ կանոնները սահմանվում են ներքին կանոնակարգով:
Արգելվում է ձերբակալված կամ կալանավորված անձին ենթարկել որեւէ բժշկական կամ գիտական փորձի` անկախ վերջինիս համաձայնության:

Հոդված 22. Ծանրոցներ, հանձնուքներ և դրամական փոխանցումներ ստանալը

Ձերբակալված անձն արգելանքի տակ գտնվելու ընթացքում կարող է ստանալ մինչեւ քսան կիլոգրամ հանձնուք, իսկ կալանավորված անձը` ամսվա ընթացքում մինչեւ յոթանասուն կիլոգրամ: Նրանք սահմանված չափի հանձնուքները կարող են ստանալ միանվագ կամ մաս-մաս:
Կալանավորված անձանց անունով ստացված դրամը փոխանցվում է նրանց անձնական հաշ-վին: Նրանք իրենց միջոցներից կարող են դրամական փոխանցումներ կատարել ազգականների եւ այլ անձանց դրամական հաշվին:
Ձերբակալված անձանց անունով դրամական փոխանցումներ կատարելն արգելվում է:
Բժշկի եզրակացությամբ դեղորայքի կարիք ունեցող ձերբակալված կամ կալանավորված ան-ձանց անունով ստացվող դեղորայքի քանակը չի սահմանափակվում: Արգելվում է ձերբակալված կամ կալանավորված անձին փոխանցել այնպիսի նյութեր, առարկաներ, որոնք մարդկանց առողջու-թյանը վտանգ են սպառնում կամ կարող են խոչընդոտել արգելանքի կամ կալանքի տակ պահելու խնդիրների իրականացմանը:
Ձերբակալված կամ կալանավորված անձին արգելված առարկաներ, նյութեր փոխանցելն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

Հոդված 23. Կալանավորված անձանց լրացուցիչ վճարովի ծառայություններով ապահովելը

Համապատասխան պայմանների առկայության դեպքում կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը կալանավորված անձանց ապահովում է բժշկական, հիգիենիկ եւ կենցաղային լրա-ցուցիչ վճարովի ծառայություններով:
Կենցաղային լրացուցիչ վճարովի ծառայությունների ցանկը եւ դրանց ապահովման կարգը սահմանվում են ներքին կանոնակարգով:

Հոդված 24. Կալանավորված անձանց աշխատանքը

Կալանավորված անձը, հնարավորության դեպքում, կամավոր ապահովվում է աշխատանքով, կամ նրան իրավունք է վերապահվում ինքնուրույն զբաղվել աշխատանքով, որի կարգն ու պայ-մանները սահմանվում են ներքին կանոնակարգով: Կալանավորվածներին պահելու վայրի վարչա-կազմը, կալանավորված անձին աշխատանքի ներգրավելիս, պարտավոր է հաշվի առնել նրա սեռը, տարիքը, աշխատունակությունը, առողջական վիճակը եւ հնարավորինս` մասնագիտությունը: Կալանավորված անձն աշխատանքի է ներգրավվում խցային պայմաններում:
Կալանավորված անձի աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:
Կալանավորված անձի կատարած աշխատանքից ստացված եկամուտը, օրենքով նախատես-ված պահումները կատարելուց հետո, փոխանցվում է նրա անձնական հաշվին:    
Արգելվում է կալանավորված անձանց ներգրավել չվարձատրվող աշխատանքների, բացառու-թյամբ սանիտարահիգիենիկ աշխատանքների:
Կալանավորված անձանց արգելված աշխատանքների եւ պաշտոնների ցանկը հաստատվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ:

Հոդված 25. Մշակութային, կրոնական, լուսավորչական, կրթական միջոցառումները կալանավորվածներին պահելու վայրերում և ձերբակալվածներին  պահելու վայրերում

Կալանավորվածներին պահելու վայրերում ստեղծվում են պայմաններ` կալանավորված ան-ձանց կողմից իրենց ազատ ժամանակը համապատասխան ձեւով տնօրինելու համար: Այդ նպա-տակով ստեղծվում են նաեւ գրադարաններ:
Կալանավորվածներին պահելու վայրեր կարող են հրավիրվել հոգեւորականներ, այդ վայրերում կարող են կազմակերպվել կրոնական ծիսակատարություններ: Կալանավորված անձինք կարող են օգտվել պաշտամունքի առարկաներից եւ հոգեւոր գրականությունից:
Կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը հնարավորություններ է ստեղծում կալա-նավորված անձանց տարրական, հեռակա ընդհանուր միջնակարգ եւ բարձրագույն կրթությունը կազմակերպելու համար` պահպանելով ներքին կանոնակարգի պահանջները:
Ձերբակալվածներին պահելու վայրերում մշակութային, կրոնական, լուսավորչական, կրթական միջոցառումներ չեն իրականացվում:

Հոդված 26. Ձերբակալված և կալանավորված անձանց մասնակցությունը քաղաքացիաիրավական գործարքներին

Կալանավորված անձինք իրավունք ունեն, ներքին կանոնակարգով սահմանված կարգով, իրենց ներկայացուցիչների միջոցով կամ անձամբ մասնակցել քաղաքացիաիրավական գործարքների, բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:
Քրեական վարույթն իրականացնող մարմինը, քննության շահերից ելնելով, կալանավորված անձանց կարող է արգելել քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցելը:
Կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը նախօրոք պետք է քրեական վարույթն իրականացնող մարմնին տեղեկացնի կալանավորված անձանց քաղաքացիաիրավական գործարք-ներին մասնակցելու վերաբերյալ:
Ձերբակալված անձանց արգելվում է մասնակցել քաղաքացիաիրավական գործարքներին:

Հոդված  27. Կանանց և անչափահասներին, առաջին կարգի հաշմանդամներին արգելանքի կամ կալանքի տակ պահելու առանձնահատկությունները
                    
Ձերբակալված կամ կալանավորված կանանց եւ անչափահասների համար ձերբակալվածներին պահելու վայրերում եւ կալանավորվածներին պահելու վայրերում ստեղծվում են բարելավված նյու-թակենցաղային պայմաններ:
Ձերբակալված կամ կալանավորված կանայք եւ անչափահասներն օգտվում են ամենօրյա` երկու ժամից ոչ պակաս տեւողությամբ զբոսանքի իրավունքից, որի ընթացքում հնարավորություն է տրվում զբաղվել մարմնամարզությամբ:
Կալանավորված կանայք իրավունք ունեն կալանքի տակ գտնվելու ընթացքում իրենց մոտ պահել մինչեւ երեք տարեկան իրենց երեխաներին:
Հղի կամ իրենց մոտ երեխա ունեցող ձերբակալված կամ կալանավորված կանանց համար ստեղծվում են համապատասխան նյութակենցաղային պայմաններ, կազմակերպվում է մասնագի-տացված բուժսպասարկում:
Հղի կամ իրենց մոտ երեխա ունեցող կանանց, որպես տույժի միջոց, պատժախուց տեղափոխելն արգելվում է:
Հիվանդության, ծնողական պարտականությունները բարեխղճորեն չկատարելու, երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք դրսեւորելու, ինչպես նաեւ ներքին կանոնակարգի խախտումներ թույլ տալու դեպքում ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը կարող է միջնորդություն ներկայացնել դատարան` կալանավորված անձին ծնողական իրավունքներից զրկելու եւ (կամ) երեխային այլ անձանց խնամքին հանձնելու մասին:
Ձերբակալված կամ կալանավորված առաջին կարգի հաշմանդամներին արգելանքի կամ կալանքի տակ պահելու առանձնահատկությունները կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեակատարողական ծառայության` ձերբակալվածներին և կալանավորված-ներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով:

Հոդված 28. Ձերբակալված և կալանավորված անձանց նյութական պատասխանատվությունը

Ձերբակալված եւ կալանավորված անձինք արգելանքի կամ կալանքի տակ գտնվելու ընթաց-քում պետությանը, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց պատճառած նյութական վնասի համար պատասխանատվություն են կրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Ձերբակալված եւ կալանավորված անձինք հատուցում են ձերբակալվածներին պահելու վայրին կամ կալանավորվածներին պահելու վայրին հասցված վնասը, ինչպես նաեւ իրենց փախուստի կամ իրենց առողջությանը դիտավորությամբ պատճառած վնասի բուժման համար կատարված ծախսերը:
Նյութական վնասը կամավոր հատուցելուց հրաժարվելու դեպքում վնասը գանձվում է դատա-կան կարգով:
Ձերբակալված կամ կալանավորված անձին դատարանի դատավճռով նշանակված պատիժը կրելու համար ուղղիչ հիմնարկ ուղարկելու դեպքում չհատուցված նյութական վնասը գանձում է տվյալ ուղղիչ հիմնարկի վարչակազմը` դատապարտյալի անձնական հաշվին փոխանցվող միջոց-ներից:
Ձերբակալված անձին արգելանքից կամ կալանավորված անձին կալանքից ազատելու դեպ-քում նրանց կողմից չհատուցված նյութական վնասը գանձվում է դատական կարգով:
Ձերբակալված անձին ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորված անձին կալա-նավորվածներին պահելու վայրի վարչակազմի կողմից հասցված վնասը հատուցվում է օրենքով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ 4

ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ,
ՄԵԿՈՒՍԱՑՈՒՄԸ ԵՎ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ: ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ



Հոդված 29. Ձերբակալված անձին ձերբակալվածներին պահելու վայր և կալանավորված անձին կալանավորվածներին պահելու վայր ընդունելը

Ձերբակալված անձին ձերբակալվածներին պահելու վայր, իսկ կալանավորված անձին կալա-նավորվածներին պահելու վայր ընդունում է տվյալ հիմնարկի վարչակազմը` ներքին կանոնակարգով սահմանված կարգով:
Կալանավորվածներին պահելու վայր փոխադրված անձը բժշկական զննություն անցնելու եւ կալանավորվածներին պահելու վայրի պայմաններին ծանոթանալու նպատակով մինչեւ յոթ օր ժամկետով տեղավորվում է կարանտինային բաժանմունքում, որտեղ նա գտնվում է կալանքի տակ պահելու համար սահմանված պայմաններում: Կարանտինային բաժանմունքում կալանավորված անձին պահելու կարգը սահմանվում է ներքին կանոնակարգով:
Կալանավորվածներին պահելու վայր փոխադրված կալանավորված անձը կարանտինային բաժանմունքում տեղավորվելուց անմիջապես հետո տեղեկացվում է իր իրավունքներին եւ պարտա-կանություններին, ներքին կանոնակարգին. այդ մասին տեղեկանքը կցվում է նրա անձնական գործին:
Ձերբակալված անձը ձերբակալվածներին պահելու վայր, իսկ կալանավորված անձը կալանա-վորվածներին պահելու վայր փոխադրվելուց անմիջապես հետո գրանցվում է դրա համար նախա-տեսված գրանցամատյաններում եւ անհատական քարտերում: Ձերբակալված կամ կալանավորված յուրաքանչյուր անձի համար վարվում է անձնական գործ, որում պարտադիր կարգով պետք է ներառ-վեն ընդունելու եւ արգելանքից կամ կալանքից ազատելու տարեթվերն ու ամսաթվերը:

Հոդված 30. Քննչական գործողություններին և դատական նիստերին ձերբակալված կամ կալանավորված անձի մասնակցությունն ապահովելը

Ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը, քննիչի, հետաքննություն կատարող անձի, դատախազի, դատարանի (դատավորի) ցուցումով ապա-հովում է`
1) ձերբակալված կամ կալանավորված անձանց ընդունելը եւ այլ վայրեր փոխադրելու համար պահակախմբին հանձնելը.
2) քննչական գործողությունները, ինչպես նաեւ ամբուլատոր դատահոգեբուժական և այլ փոր-ձաքննություններ անցկացնելու համար ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորված-ներին պահելու վայրի տարածքում համապատասխան տարածքներ կամ շինություններ տրամադրելը:
Ձերբակալված կամ կալանավորված անձանց քննչական գործողություններից կամ դատական նիստերից ազատելն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 31. Ձերբակալված անձանց ձերբակալվածներին պահելու վայրերում և կալանավորված անձանց կալանավորվածներին պահելու վայրերում անջատ պահելը

Ձերբակալված անձինք ձերբակալվածներին պահելու վայրերում պահվում են առանձին` մենա-խցերում:
Կալանավորված անձինք կալանավորվածներին պահելու վայրերում պահվում են անջատ`
1) տղամարդիկ` կանանցից.
2) անչափահասները` չափահասներից.
3) առաջին անգամ կալանավորված անձինք` նախկինում ազատազրկման ձեւով պատիժ կրած անձանցից.
4) վտանգավոր եւ առանձնապես վտանգավոր ռեցիդիվի դեպքում կալանավորված անձինք` մյուսներից.
5) դատարանների, իրավապահ, մաքսային եւ հարկային մարմինների աշխատող կամ նախկին աշխատող, ինչպես նաեւ ոստիկանության զորքերի զինծառայող կամ նախկին զինծառայող կալա-նավորված անձինք` մյուսներից.
6) շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություններով տառապող անձինք` մյուսներից.
7) դատապարտյալները եւ ձերբակալված անձինք` մյուսներից, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք փոխադարձ համաձայնությամբ մասնակցում են նույն հիմնարկում իրենց համար կազմակերպված միջոցառումներին.
8) միեւնույն քրեական գործով անցնող կալանավորված անձինք` միմյանցից, քրեական վա-րույթն իրականացնող մարմնի գրավոր ցուցումի հիման վրա.
9) այլ կալանավորված անձինք, որոնց կյանքին կամ առողջությանը վտանգ է սպառնում, մյուս-ներից` կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի կամ քրեական վարույթն իրականացնող մարմնի գրավոր որոշմամբ.
10) անզգուշությամբ կատարված հանցանքի մեջ մեղադրվող անձինք` դիտավորությամբ կա-տարված հանցանքի մեջ մեղադրվող անձանցից.
11) օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք` մյուսներից:
Քրեական վարույթն իրականացնող մարմինը կալանավորված անձանց անջատ պահելու նպա-տակով կարող է ներկայացնել այլ պատճառաբանված հիմքեր:
Սույն հոդվածի երկրորդ մասում նախատեսված մեկուսացման հիմնական պահանջները պահ-պանվում են նաեւ ձերբակալված եւ կալանավորված անձանց փոխադրման  ընթացքում:

Հոդված 32. Ձերբակալվածներին պահելու վայրում և կալանավորվածներին պահելու վայրում գտնվելու մասին հայտնելը

Յուրաքանչյուր ձերբակալված անձ ձերբակալվածներին պահելու վայրում եւ յուրաքանչյուր կալանավորված անձ կալանավորվածներին պահելու վայրում իրավունք ունեն այդ մասին կապի հնարավոր միջոցով անհապաղ տեղեկացնելու իր ընտրած անձին:
Ձերբակալվածներին պահելու վայրի վարչակազմը պարտավոր է ձերբակալված անձի`  ձերբա-կալվածներին պահելու վայր ընդունվելու կամ մեկ հիմնարկից մյուսը փոխադրվելու մասին անհապաղ տեղյակ պահել ձերբակալված անձի ընտրած անձին, եթե հնարավոր չի եղել ձերբակալված անձի կողմից սույն հոդվածի առաջին մասով նախատեսված իրավունքից օգտվելը:
Կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը պարտավոր է կալանավորված անձի` կալանավորվածներին պահելու վայր ընդունվելու կամ մեկ հիմնարկից մյուսը  փոխադրվելու մասին ոչ ուշ, քան երեք օրվա ընթացքում գրավոր տեղյակ պահել կալանավորված անձի ընտրած անձին, եթե հնարավոր չի եղել կալանավորված անձի կողմից սույն հոդվածի առաջին մասով նախատեսված իրավունքից օգտվելը:

Հոդված 33. Ձերբակալված և կալանավորված անձանց նկատմամբ հսկողությունը

Ձերբակալված անձինք ձերբակալվածներին պահելու վայրերում եւ կալանավորված անձինք կալանավորվածներին պահելու վայրերում գտնվում են մշտական հսկողության ներքո: Հսկողության իրականացման նպատակով կարող են օգտագործվել տեխնիկական եւ էլեկտրոնային միջոցներ:
Ձերբակալված եւ կալանավորված անձինք ենթարկվում են անձնական խուզարկության` նույն սեռին պատկանող անձանց կողմից, մատնադրոշմման եւ լուսանկարման: Խուզարկությունը կատար-վում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Ձերբակալված կամ կալանավորված անձանց հանձնած դրամը փոխանցվում է նրանց անձ-նական հաշվին, իսկ փաստաթղթերը տրվում են պահպանության: Ձերբակալված կամ կալանա-վորված անձանցից առգրավված իրերը, առարկաները, նյութերը տրվում են պահպանության կամ ներքին կանոնակարգով նախատեսված դեպքերում ոչնչացվում են` ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի պետի պատճառաբանված որոշմամբ, ինչի մասին կազմվում է համապատասխան արձանագրություն:

Հոդված 34. Կալանավորված անձանց նկատմամբ կիրառվող խրախուսանքի միջոցները և դրանք կիրառելու կարգը

Օրինապահ վարքագծի համար կալանավորված անձի նկատմամբ կարող են կիրառվել խրախու-սանքի հետեւյալ միջոցները.
1) շնորհակալության հայտնում.
2) զբոսանքի տեւողության ավելացում մինչեւ երեք ժամ` մինչեւ քսան օր ժամկետով.
3) նախկինում նշանակված տույժի վաղաժամկետ հանում.
4) կիրառվող տույժի վաղաժամկետ դադարեցում:
Սույն հոդվածով սահմանված խրախուսանքի միջոցներից բացի, ներքին կանոնակարգով կարող են սահմանվել խրախուսանքի այլ միջոցներ եւս:
Սույն հոդվածով սահմանված խրախուսանքի միջոցները կիրառվում են կալանավորվածներին պահելու վայրի պետի որոշմամբ:

Հոդված 35. Կալանավորված անձանց նկատմամբ կիրառվող տույժի միջոցները և դրանք կիրառելու կարգը

Ներքին կանոնակարգը խախտելու, իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կերպով կատարելու համար կալանավորված անձի նկատմամբ կարող են կիրառվել տույժի հետեւյալ միջոցները.
1) նկատողության հայտարարում.
2) պատժախուց տեղափոխելը մինչեւ տասն օր, իսկ անչափահասներին` մինչեւ հինգ օր ժամ-կետով:
Սույն հոդվածով սահմանված տույժի միջոցները կիրառվում են կալանավորվածներին պահելու վայրի պետի որոշմամբ:
Կալանավորված անձի նկատմամբ տույժի միջոցներ կիրառելիս հաշվի են առնվում խախտումը կատարելու հանգամանքները, նրա անձը եւ վարքը` մինչեւ խախտումը կատարելը: Կիրառվող տույժի միջոցը պետք է համապատասխանի կատարված խախտման ծանրությանը եւ բնույթին: Տույժի միջոցը կիրառվում է բացառապես խախտումը կատարած անձի նկատմամբ` խախտումը հայտնաբերելուց հետո անհապաղ կամ ոչ ուշ, քան տասն օրվա ընթացքում: Մեկ խախտման համար արգելվում է մեկից ավելի տույժի միջոցներ նշանակելը: Տույժի միջոցները կիրառելիս նշվում են կարգապահական խախտում հանդիսացող արարքը, տույժի միջոցը եւ դրա տեւողությունը. այդ մասին տեղեկացվում է կալանավորված անձը:
Մինչեւ տույժի միջոց նշանակելը կալանավորված անձից վերցվում է գրավոր բացատրություն, իսկ եթե նա դրանից հրաժարվում է, ապա այդ մասին կազմվում է համապատասխան արձա-նագրություն:
Պատժախցից բուժկանխարգելիչ հաստատություններ տեղափոխված կալանավորված անձին նշված բուժհաստատությունում պահելու ժամանակը հաշվվում է տույժի կրման ժամանակի մեջ:
Կալանավորված անձի նկատմամբ տույժի միջոցի կիրառումը կարող է բողոքարկվել կալանա-վորվածներին պահելու վայրերի նկատմամբ հսկողություն եւ վերահսկողություն իրականացնող մարմիններին: Բողոքարկումը տույժի միջոցի կիրառումը չի կասեցնում:

Հոդված 36. Պատժախցում կալանավորված անձանց պահելու առանձնահատկությունները

Կալանավորված անձինք պատժախցում պահվում են միայնակ:
Կալանավորված անձինք տեղափոխվում են պատժախուց` այդ նպատակով նախատեսված գրանցամատյաններում պարտադիր նշելով պատժախցում պահելու ժամկետը:
Պատժախցում գտնվելու ընթացքում կալանավորված անձինք անկողնային պարագաներով ապահովվում են քնի համար սահմանված ժամերին:
Պատժախցում գտնվելու ընթացքում կալանավորված անձանց արգելվում են նամակագրու-թյունը, տեսակցությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի և պաշտպանի հետ տեսակցությունների, լրացուցիչ սննդա-մթերք, առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելը, ծանրոցներ, հանձնուքներ ստանալը, դրամական փոխանցումներ կատարելն ու ստանալը, հեռուստադիտումները, սեղանի խաղերից օգտվելը:
Պատժախցում պահվող կալանավորված անձինք օգտվում են ամենօրյա` առնվազն մեկ ժամ տեւողությամբ զբոսանքի իրավունքից:
Կալանավորված անձանց կողմից առաջարկություններ, դիմումներ եւ բողոքներ ներկայացնելն իրականացվում է սույն օրենքի 18-րդ հոդվածով սահմանված կարգով:
Պատժախցում պահվող կալանավորված անձինք գտնվում են բժշկական հսկողության ներքո:
Կալանավորվածներին պահելու վայրի պետն իրավունք ունի հետաձգել պատժախուց տեղա-փոխելու ձեւով տույժի կիրառումը, կրճատել տույժի ժամկետը կամ վաղաժամկետ ազատել տույժի կրումից` բժշկական եզրակացության հիման վրա կամ այլ հիմքով: Եթե հետաձգված ժամանակա-միջոցում կալանավորված անձը նոր խախտում չի գործել, նա կարող է ազատվել տույժի կրումից:
Պատժախցում պահվող կալանավորված անձանց նկատմամբ սույն հոդվածով չնախատեսված սահմանափակումներ կիրառելն արգելվում է:

 

Գ Լ ՈՒ Խ 5

ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՈՒՄ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՈՒՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՒԺ, ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ՀՐԱԶԵՆ ԳՈՐԾԱԴՐԵԼԸ



Հոդված 37. Ձերբակալվածներին պահելու վայրում և կալանավորվածներին պահելու վայրում ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և հրազեն գործադրելը

Ձերբակալվածներին պահելու վայրի եւ կալանավորվածներին պահելու վայրի ծառայողների կամ կարգուկանոն հաստատելուն ներգրավված այլ անձանց կողմից ֆիզիկական ուժ, հատուկ միջոց-ներ եւ հրազեն գործադրելը թույլատրվում է միայն օրենքով սահմանված հիմքերով եւ դեպքերում:
 


Գ Լ ՈՒ Խ 6
ԱՐԳԵԼԱՆՔԻՑ ԵՎ ԿԱԼԱՆՔԻՑ ԱԶԱՏԵԼԸ



Հոդված 38. Ձերբակալված անձանց արգելանքից և կալանավորված անձանց կալանքից ազատելու հիմքերը

Ձերբակալված անձինք արգելանքից եւ կալանավորված անձինք կալանքից ենթակա են ազատման` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հիմքերով:

Հոդված 39. Ձերբակալված անձանց արգելանքից և կալանավորված անձանց կալանքից  ազատելու կարգը

Ձերբակալված անձանց արգելանքից անհապաղ ազատում է ձերբակալվածներին պահելու վայրի պետը` քրեական վարույթն իրականացնող մարմնի կամ հետաքննության մարմնի որոշման հի-ման վրա, կամ երբ լրացել է ձերբակալման` օրենքով սահմանված առավելագույն ժամկետը:
Կալանավորված անձանց կալանքից անհապաղ ազատում է կալանավորվածներին պահելու վայրի պետը` քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշման հիման վրա:
Օրենքով նախատեսված դեպքերում կալանավորված անձանց կալանքից ազատելու որոշում կարող է ընդունել նաեւ կալանավորվածներին պահելու վայրի պետը:
Ձերբակալվածներին պահելու վայրի վարչակազմը ձերբակալված անձին արգելանքից կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը կալանավորված անձին կալանքից ազատելիս կատարում է համապատասխան գրանցում դրա համար նախատեսված գրանցամատյաններում եւ անհատական քարտերում:
Արգելանքից ազատվող ձերբակալված անձին կամ կալանքից ազատվող կալանավորված անձին վերադարձվում են նրա անձնական փաստաթղթերը, իրերը, անձնական հաշվում եղած դրամը, ինչպես նաեւ տրվում է տեղեկանք, որում նշվում են ձերբակալվածներին պահելու վայրում կամ կալանավորվածներին պահելու վայրում գտնվելու ժամկետը, տարեթիվը, ամսաթիվը եւ արգելանքից կամ կալանքից ազատվելու հիմքերը:

Հոդված 40. Օգնությունը ձերբակալված անձանց արգելանքից և կալանավորված անձանց կալանքից ազատելիս

Ձերբակալված անձինք արգելանքից եւ կալանավորված անձինք կալանքից ազատվելիս ապահովվում են մինչեւ իրենց բնակության վայրն անվճար ուղեւորությամբ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում, դրա ընթացքում անհրաժեշտ սննդամթերքով, իսկ միջոցների բացա-կայության դեպքում` սեզոնային անհրաժեշտ հագուստով: Նրանց կարող է տրամադրվել նաեւ միա-նվագ դրամական նպաստ:
Սննդամթերքով, հագուստով ապահովումը, միանվագ դրամական նպաստի տրամադրումը, ինչպես նաեւ արգելանքից կամ կալանքից ազատվող անձանց ուղեւորության վճարումը կատարում է ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը:
Առողջական վիճակի պատճառով խնամքի կարիք ունեցող անձանց, հղի կամ մանկահասակ երեխաներ ունեցող կանանց, ինչպես նաեւ անչափահասներին արգելանքից կամ կալանքից ազա-տելիս ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմն ազատման մասին նախօրոք հայտնում է նրանց մերձավոր ազգականներին կամ այլ անձանց: Մերձավոր ազգականներ չունենալու դեպքում անհրաժեշտ օգնությունը ցույց է տալիս տվյալ հիմնարկի վարչակազմը:
Սույն հոդվածի երրորդ մասում թվարկված անձինք բնակության վայր են ուղարկվում մերձավոր ազգականների, կամ այլ անձանց կամ տվյալ հիմնարկի աշխատակցի ուղեկցությամբ:
 

Գ Լ ՈՒ Խ 7

ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ 
ՎԱՅՐԵՐԻ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ



Հոդված 41. Դատական վերահսկողությունը

Կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը դատարանին հայտնում է կալանավորված անձի` կալանքի տակ գտնվելու, դրա ժամկետների, ինչպես նաեւ կալանավորված անձին կալանքից ազատելու մասին:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով դատարանը քննարկում է ձերբակալված եւ կալանավորված անձանց բողոքները` ձերբակալված-ներին պահելու վայրերի եւ կալանավորվածներին պահելու վայրերի վարչակազմերի գործողություն-ների դեմ:

Հոդված 42. Գերատեսչական վերահսկողությունը

Ձերբակալվածներին պահելու վայրերի եւ կալանավորվածներին պահելու վայրերի գործունեու-թյան նկատմամբ վերադաս մարմինները և դրանց պաշտոնատար անձինք իրականացնում են գերա-տեսչական վերահսկողություն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահման-ված կարգով:

Հոդված 43. Դատախազական հսկողությունը

Ձերբակալվածներին պահելու վայրերում եւ կալանավորվածներին պահելու վայրերում օրենք-ների պահպանման նկատմամբ հսկողությունն իրականացնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապե-տության գլխավոր դատախազը և նրան ենթակա դատախազները` «Դատախազության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Հոդված 44. Հասարակական վերահսկողությունը

Ձերբակալվածներին պահելու վայրերի եւ կալանավորվածներին պահելու վայրերի գործունեու-թյան նկատմամբ հասարակական վերահսկողությունն իրականացվում է լիազորված համապատաս-խան մարմնի ղեկավարի կազմավորած հասարակական դիտորդների խմբի միջոցով:
Ձերբակալվածներին պահելու վայրերի եւ կալանավորվածներին պահելու վայրերի նկատմամբ հասարակական վերահսկողության իրականացման կարգը, ինչպես նաեւ հասարակական դիտորդների խմբի կազմը եւ իրավասությունը սահմանում է լիազորված համապատասխան մարմնի ղեկավարը:
Հասարակական դիտորդների խմբի անդամների թիվը չի կարող գերազանցել քսանմեկը: Հա-սարակական դիտորդների խմբի անդամի լիազորությունները երեք տարի է:

Հոդված 45. Մուտքն ու ելքը ձերբակալվածներին պահելու վայր և կալանավորվածներին պահելու վայր

Ձերբակալվածներին պահելու վայր եւ կալանավորվածներին պահելու վայր մուտքի եւ ելքի կարգը սահմանում է պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարը:
Առանց հատուկ թույլտվության ձերբակալվածներին պահելու վայր եւ կալանավորվածներին պահելու վայր անարգել մուտքի եւ ելքի իրավունք ունեն`
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը, Լեռնային Ղարաբաղի Հանրապե-տության Ազգային ժողովի նախագահը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի նախագահը, Լեռնային Ղարա-բաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորը, պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարը կամ նրա համապատասխան տեղակալը.
2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազը, նրա տեղակալները, ինչպես նաեւ այն դատախազները, ովքեր օրենքով սահմանված կարգով հսկողություն են իրականաց-նում պատիժներ եւ հարկադրանքի այլ միջոցներ կիրառելու նկատմամբ.
3) ձերբակալվածներին պահելու վայրի եւ կալանավորվածներին պահելու վայրի վերադաս մարմինների պաշտոնատար անձինք.
4) միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները` Լեռնային Ղարաբաղի Հանրա-պետության միջազգային պայմանագրերի հիման վրա.
5) մարդու իրավունքների պաշտպանը.
6) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այն դատավորները, ովքեր օրենքով սահմանված կարգով քննում են կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու, կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգելու կամ կալանքի տակ պահելու օրինականության հետ կապված հարցերը, ձերբակալված եւ կալանավորված անձանց իրավունքների եւ ազատությունների խախտման, ինչպես նաեւ ձերբակալվածներին պահելու վայրի եւ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմերի այլ գործողությունների դեմ բողոքները.
7) սույն օրենքի 44-րդ հոդվածով սահմանված` արգելանքի եւ կալանքի տակ պահելու կա-տարման նկատմամբ վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդները:
Օրենքով նախատեսված դեպքերում առանց հատուկ թույլտվության ձերբակալվածներին պահելու վայր և կալանավորվածներին պահելու վայր անարգել մուտքի և ելքի իրավունք կարող է տրվել նաև այլ անձանց:
Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձանց կողմից ձերբակալված և կալանավոր-ված անձանց հետ տեսակցությունները չեն ազդում սույն օրենքով սահմանված` ձերբակալված և կալանավորված անձանց տրամադրվող տեսակցությունների քանակի վրա:
Ձերբակալվածներին պահելու վայր եւ կալանավորվածներին պահելու վայր մուտք եւ ելք գործող անձը, ինչպես նաեւ նրա իրերը ձերբակալվածներին պահելու վայրի եւ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմերի կողմից կարող են ենթարկվել զննության:

 

Գ Լ ՈՒ Խ 8
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ



Հոդված 46. Օրենքի ուժի մեջ մտնելը
   
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:




ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ   
ՆԱԽԱԳԱՀ ̀                                                       Բ.ՍԱՀԱԿՅԱՆ






23 մայիսի 2008 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-27

 

Օրացույց

<February 2012>
MoTuWeThFrSaSu
  12345
6789101112
131516171819
20212223242526
272829    

Այցելուների Քանակը

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter