Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

"Դատախազության մասին" ԼՂՀ օրենք
ՙԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ՚ ԼՂՀ ՕՐԵՆՔ
There are no translations available.

Ընդունված է 2008 թվականի
դեկտեմբերի 17-ին



ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ



Հոդված 1. Դատախազությունը

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազությունը (այսուհետ` դատախազություն) միասնական համակարգ է, որը ղեկավարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազը (այսուհետ` գլխավոր դատախազ):
2. Դատախազությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ (այսու-հետ` Սահմանադրություն) իրեն վերապահված լիազորություններն իրականացնում է դատախազների և քննիչների միջոցով:

Հոդված 2. Դատախազության մասին օրենսդրությունը

1. Դատախազության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ, իսկ դրանց իրա-կանացման կարգը` օրենքով:
2. Դատախազության գործունեության կազմակերպման կարգը սահմանվում է սույն օրենքով, այլ օրենքներով, դրանց համապատասխան` գլխավոր դատախազի կողմից ընդունված ներքին իրավական ակտերով, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` նաև այլ իրավական ակտերով:

Հոդված 3. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են`
դատախազ՝ գլխավոր դատախազը, նրա տեղակալները, զինվորական դատախազը,  Ստեփա-նակերտ քաղաքի և շրջանների դատախազները, կայազորների զինվորական դատախազները, գլխավոր դատախազության ավագ դատախազներն ու դատախազները, գլխավոր դատախազու-թյան բաժինների պետերը (բացառությամբ հատուկ քննչական բաժնի պետի), Ստեփանակերտ քաղաքի և շրջանների դատախազների տեղակալները, զինվորական դատախազի տեղակալները, կայազորների զինվորական դատախազների տեղակալները, գլխավոր դատախազության բաժին-ների կազմում գործող ավագ դատախազներն ու դատախազները, Ստեփանակերտ քաղաքի, շրջան-ների և կայազորների զինվորական դատախազությունների ավագ դատախազներն ու դատախազ-ները, զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազներն ու դատախազները.
քննիչ` հատուկ քննչական բաժնի պետը, հատկապես կարևոր գործերի ավագ քննիչը և հատ-կապես կարևոր  գործերի քննիչը.
դատախազություն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազությունը, զինվորական կենտրոնական դատախազությունը, Ստեփանակերտ քաղաքի և շրջանների դատախա-զությունները, կայազորների զինվորական դատախազությունները:

Հոդված 4. Դատախազության լիազորությունները

Սահմանադրության 118-րդ հոդվածի առաջին մասին համապատասխան` դատախազությունը օրենքով սահմանված դեպքերում և կարգով`
1)    հարուցում և իրականացնում է քրեական հետապնդում.
2)    հսկողություն է իրականացնում հետաքննության և նախաքննության օրինականության նկատ-մամբ.
3)    դատարանում պաշտպանում է մեղադրանքը.
4)    պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան.
5)    բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները.
6)    հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ:
 
Հոդված 5. Դատախազության գործունեության հրապարակայնությունը

1. Դատախազությունը հանրությանը տեղեկացնում է իր իրականացրած գործունեության մասին այնքանով, որքանով դա չի հակասում մարդու և քաղաքացու իրավունքներին, ազատություններին և  օրինական շահերին, ինչպես նաև պետական և օրենքով պաշտպանվող այլ գաղտնիքների պահ-պանությանը:
2. Գլխավոր դատախազը յուրաքանչյուր տարի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազ-գային ժողով (այսուհետ` Ազգային ժողով) և Հանրապետության Նախագահին է ներկայացնում հաղորդում դատախազության նախորդ տարվա գործունեության մասին: Ազգային ժողովին հաղոր-դումը ներկայացվում է Ազգային ժողովի կանոնակարգով սահմանված կարգով:

Հոդված 6. Դատախազի և քննիչի ինքնուրույնությունը և նրանց գործունեությանը  միջամտելու անթույլատրելիությունը

1. Յուրաքանչյուր դատախազ և քննիչ իր լիազորություններն իրականացնելիս ինքնուրույն է  որոշումներ ընդունում` հիմնվելով օրենքների և ներքին համոզմունքի վրա, և պատասխանատու է իր ընդունած որոշումների համար:
2. Դատախազի և քննիչի գործունեությանը օրենքով չնախատեսված միջամտությունն արգել-վում է:

Հոդված 7. Դատախազի և քննիչի ապաքաղաքականացվածությունը

1. Դատախազը և քննիչը չեն կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Դատախազը և քննիչը ցանկացած հանգամանքներում պարտավոր են դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն:
2. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դատախազը և քննիչը կարող են մասնակցել միայն որպես ընտրող: Դատախազը և քննիչը չեն կարող մասնակցել նախընտրական քարոզչությանը:
 

Գ Լ ՈՒ Խ 2
ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Հոդված 8. Դատախազության համակարգը



Դատախազությունը կազմված է`
1) գլխավոր դատախազությունից.
2) Ստեփանակերտ քաղաքի դատախազությունից.
3) Ասկերանի շրջանի դատախազությունից.
4) Հադրութի շրջանի դատախազությունից.
5) Մարտակերտի շրջանի դատախազությունից.
6) Մարտունու շրջանի դատախազությունից.
7) Շահումյանի շրջանի դատախազությունից.
8) Շուշիի շրջանի դատախազությունից.
9) Քաշաթաղի շրջանի դատախազությունից.
10) զինվորական կենտրոնական դատախազությունից.
11) կայազորների զինվորական դատախազություններից` ըստ զինված ուժերի տեղաբաշխման:

Հոդված 9. Գլխավոր դատախազությունը

 1. Գլխավոր դատախազությունը կազմված է բաժիններից:
 2. Գլխավոր դատախազության բաժինները (բացառությամբ հատուկ քննչական բաժնի) կազմ-ված են բաժնի պետից, բաժնի ավագ դատախազից (դատախազներից) և դատախազից (դատա-խազներից): Գլխավոր դատախազության կազմում գլխավոր դատախազի կամ գլխավոր դատա-խազի տեղակալների անմիջական ենթակայությամբ գործում են գլխավոր դատախազության ավագ դատախազներ և դատախազներ:
 3. Գլխավոր դատախազության կազմում գործում է հատուկ քննչական բաժին, որը կազմված է բաժնի պետից,  հատկապես կարևոր գործերի ավագ քննիչից (քննիչներից) և հատկապես կարևոր գործերի քննիչից (քննիչներից):
 4. Գլխավոր դատախազության նստավայրը գտնվում է Ստեփանակերտ քաղաքում:

Հոդված10. Գլխավոր դատախազը

1. Գլխավոր դատախազը`
1) իրականացնում է դատախազության ղեկավարումը.
2) սահմանում է դատախազության սահմանադրական լիազորությունների իրականացման քաղաքականությունը և ապահովում դրա իրականացման նկատմամբ վերահսկողությունը.
3) կատարում է աշխատանքի բաժանում իր տեղակալների միջև.
4) հաստատում է դատախազության կառուցվածքը, սահմանում է գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների լիազորությունների շրջանակը.
5) սահմանում է դատախազության հաստիքների քանակը` օրենքով նախատեսված  աշխատա-վարձի ֆոնդի շրջանակներում.
6) օրենքով նախատեսված կարգով նշանակում և ազատում է դատախազներին և քննիչներին.
7) Հանրապետության Նախագահին առաջարկներ է ներկայացնում գլխավոր դատախազի տե-ղակալների նշանակման և ազատման վերաբերյալ.
8) հաստատում և փոփոխում է դատախազության աշխատակազմում պետական ծառայողների պաշտոնների անվանացանկը և հաստիքների քանակը.
9) իրականացնում է «Դատախազության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնար-կի հիմնադրին օրենքով վերապահված լիազորություններ.
10) հաստատում է դատախազության աշխատակազմի կանոնադրությունը.
11) իր իրավասության սահմաններում ընդունում է ներքին և անհատական    իրավական ակտեր, իսկ օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում` նորմատիվ իրավական ակտեր.
12) հաստատում է «Դատախազի վարքագծի կանոնագիրքը».
13) կարող է ստեղծել գլխավոր դատախազին առընթեր խորհուրդներ, սահմանել նրանց   գոր-ծունեության կարգը.
14) հսկողություն է իրականացնում քննիչների կողմից իրականացվող նախաքննության նկատ-մամբ կամ դրա համար լիազորում է   այլ դատախազի.
15) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
2. Գլխավոր դատախազն իրավասու է իրականացնելու Սահմանադրության 118-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ամբողջ տարածքում:
3. Գլխավոր դատախազը դատախազության վարույթում գտնվող կոնկրետ գործին առնչվող նորմատիվ ակտերի դրույթների սահմանադրականության հարցերով օրենքով սահմանված կարգով դիմում է Գերագույն դատարանի սահմանադրական պալատ, Գերագույն դատարանում մասնակցում է գործի քննությանը կամ գործի քննությանը մասնակցելու համար նշանակում է ներկայացուցիչ:

Հոդված 11. Գլխավոր դատախազի տեղակալը

1.Գլխավոր դատախազի տեղակալը`
1) համակարգում է գլխավոր դատախազի կողմից իրեն հանձնարարված ոլորտի աշխատանքները.
2) իր իրավասության սահմաններում ընդունում է ներքին և անհատական իրավական ակտեր.
3) միջնորդություններ է ներկայացնում դատախազներին խրախուսելու կամ նրանց կարգապա-հական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.
4) գլխավոր դատախազի ժամանակավոր բացակայության դեպքում նրա հրամանով փոխարինում է գլխավոր դատախազին: Նման հրամանի անհնարինության դեպքում գլխավոր դատախազին ժամանակավորապես փոխարինում է գլխավոր դատախազի` տարիքով ավագ տեղակալը.
5) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
2. Գլխավոր դատախազի տեղակալն իրեն հանձնարարված ոլորտի սահմաններում իրականաց-նում է Սահմանադրության 118-րդ հոդվածով նախատեսված համապատասխան լիազորությունները:

Հոդված 12. Գլխավոր դատախազության բաժնի պետը

1. Գլխավոր դատախազության բաժնի պետը`
1) կազմակերպում է իր ղեկավարած բաժնի աշխատանքները.
2) ապահովում է գլխավոր դատախազի և նրա տեղակալների ցուցումների, հանձնարա-րականների կատարումը.
3) առաջարկներ է ներկայացնում ոլորտը համակարգող գլխավոր դատախազի տեղակալին` բաժնի աշխատակիցներին խրախուսելու կամ նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
2. Գլխավոր դատախազության բաժնի պետն իր ղեկավարած բաժնի գործունեության համար պատասխանատվություն է կրում գլխավոր դատախազի և ոլորտը համակարգող նրա տեղակալի առջև:

Հոդված 13. Շրջանի (Ստեփանակերտ քաղաքի) դատախազությունը

1. Շրջանի (Ստեփանակերտ քաղաքի) դատախազությունը շրջանում (Ստեփանակերտ քաղա-քում) ապահովում է Սահմանադրության 118-րդ հոդվածով նախատեսված լիազորությունների իրա-կանացումն այնքանով, որքանով դրանց իրականացումը վերապահված չէ զինվորական դատա-խազությանը:
2. Շրջանի (Ստեփանակերտ քաղաքի) դատախազությունը կազմված է շրջանի (Ստեփանակերտ քաղաքի) դատախազից, նրա տեղակալից, շրջանի (Ստեփանակերտ քաղաքի) դատախազության ավագ դատախազներից և դատախազներից:
3. Շրջանի (Ստեփանակերտ քաղաքի) դատախազության նստավայրը գտնվում է շրջկենտրոնում (Ստեփանակերտ քաղաքում):

Հոդված 14. Շրջանի (Ստեփանակերտ քաղաքի) դատախազը

Շրջանի (Ստեփանակերտ քաղաքի) դատախազը`
1) ղեկավարում է շրջանի (Ստեփանակերտ քաղաքի) դատախազության աշխատանքները.
2) իրականացնում է սույն օրենքի 3-րդ գլխով նախատեսված լիազորությունները:

Հոդված 15.  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինվորական դատախազությունը

1. Զինվորական դատախազությունը ապահովում է Սահմանադրության 118-րդ հոդվածով նա-խատեսված լիազորությունների իրականացումը զինված ուժերում:
2. Զինվորական դատախազությունը կազմված է զինվորական կենտրոնական դատախազու-թյունից և կայազորների զինվորական դատախազություններից:

Հոդված 16. Զինվորական կենտրոնական դատախազությունը

1. Զինվորական կենտրոնական դատախազության կազմում գործում են զինվորական դատա-խազի տեղակալները, զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազները և դատախազները:
2. Զինվորական կենտրոնական դատախազության նստավայրը Ստեփանակերտ քաղաքն է:

Հոդված 17. Զինվորական դատախազը

1. Զինվորական դատախազը`
1) ղեկավարում և համակարգում է զինվորական կենտրոնական դատախազությունը և կայա-զորների զինվորական դատախազությունները.
2) իրականացնում է սույն օրենքի 3-րդ գլխով նախատեսված լիազորությունները` համա-պատասխան ոլորտում.
2. Զինվորական դատախազն ի պաշտոնե գլխավոր դատախազի տեղակալն է:

Հոդված 18. Կայազորի զինվորական դատախազությունը

1. Կայազորի զինվորական դատախազությունը ապահովում է Սահմանադրության 118-րդ հոդ-վածով նախատեսված լիազորությունների իրականացումը զինվորական կայազորում:
2. Կայազորի զինվորական դատախազությունը կազմված է կայազորի զինվորական դատա-խազից, նրա տեղակալից, կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազներից և դատախազներից:
3. Կայազորի զինվորական դատախազության նստավայրը որոշում է գլխավոր դատախազը` ըստ կայազորի տեղաբաշխման:

Հոդված 19. Կայազորի զինվորական դատախազը

Կայազորի զինվորական դատախազը`
1) ղեկավարում է կայազորի զինվորական դատախազությունը.
2) իրականացնում է սույն օրենքի 3-րդ գլխով նախատեսված լիազորությունները:

Հոդված 20. Դատախազության կոլեգիան

 1. Դատախազության գործունեության կազմակերպման հիմնարար հարցեր քննարկելու համար դատախազությունում գլխավոր դատախազի նախագահությամբ գործում է կոլեգիա:
 2. Կոլեգիան կազմված է գլխավոր դատախազից, նրա տեղակալներից, գլխավոր դատախա-զության բաժինների պետերից, գլխավոր դատախազի հրամանով նշանակվող այլ դատախազներից:
 3. Դատախազության կոլեգիայի որոշումները կենսագործվում են գլխավոր դատախազի հրա-մաններով:
4. Դատախազության կոլեգիայի գործունեության կարգը սահմանում է գլխավոր դատախազը:

Հոդված 21. Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի և որակավորման հանձնաժողովները

1. Գլխավոր դատախազին առընթեր գործում են էթիկայի և որակավորման հանձնաժողովներ:
2. Էթիկայի հանձնաժողովը բաղկացած է յոթ անդամից: Էթիկայի հանձնաժողովի կազմի մեջ մտնում են գլխավոր դատախազի կողմից նշանակվող գլխավոր դատախազի մեկ տեղակալ, երկու դատախազ և Հանրապետության Նախագահի կողմից երեք տարի ժամկետով նշանակվող չորս իրավաբան անդամ: Էթիկայի հանձնաժողովը ղեկավարում է գլխավոր դատախազի տեղակալը:
3. Որակավորման հանձնաժողովը կազմված է ինն անդամից: Որակավորման հանձնաժողովի կազմի մեջ են մտնում գլխավոր դատախազի մեկ տեղակալ, չորս դատախազ, չորս իրավաբան: Հանձնաժողովի անդամներին նշանակում է գլխավոր դատախազը` երեք տարի ժամկետով: Որակավորման հանձնաժողովը ղեկավարում է գլխավոր դատախազի տեղակալը:
4. Յուրաքանչյուր դատախազ կարող է լինել միայն մեկ հանձնաժողովի կազմում:   
 

Գ Լ ՈՒ Խ 3
ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 22. Քրեական հետապնդում հարուցելը և իրականացնելը



1. Քրեական հետապնդման հարուցման և իրականացման կարգն ու հիմքերը սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության   օրենսգրքով:
2. Դատախազության համակարգում քրեական գործերով նախաքննությունը օրենքով սահման-ված կարգով իրականացնում է գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժինը:
3. Քննիչի կողմից իրականացվող նախաքննության օրինականության նկատմամբ հսկողու-թյուն իրականացնում են գլխավոր դատախազը և նրա լիազորած դատախազները:

Հոդված 23. Հսկողությունը հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ

1. Հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն, որպես կանոն, իրականացնում է տվյալ քրեական գործով քրեական հետապնդում հարուցած դատախազը, բացառությամբ, երբ  նրան օրենքով նախատեսված դեպքերում փոխարինում է վերադաս դատա-խազը: Եթե քրեական հետապնդումը հարուցել է վերադաս դատախազը, ապա նա կարող է տվյալ քրեական գործով հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողությունը հանձնարարել ստորադաս դատախազի:
2. Հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականաց-նելիս դատախազն ինքնուրույն է և գործում է առանց վերադաս դատախազի թույլտվության և համաձայնության: Վերադաս դատախազն իրավասու չէ վերացնելու կամ փոփոխելու հետաքննու-թյան և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի ակտերը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
3. Հսկողություն իրականացնող դատախազը պատասխանատու է հետաքննության և նախա-քննության լրիվության, օբյեկտիվության, բազմակողմանիության և արդյունավետության համար:
4. Վերադաս դատախազը գործի քննության օրինականությունն ապահովելու նպատակով հսկո-ղություն իրականացնող դատախազին կարող է ցուցումներ տալ: Ցուցումները տրվում են գրավոր: Հսկողություն իրականացնող դատախազը պարտավոր է կատարել վերադաս դատախազի ցուցումը, բացառությամբ այն դեպքերի, երբ համարում է, որ նման ցուցումն անհիմն կամ անօրինական է: Նման դեպքերում հսկողություն իրականացնող դատախազը պարտավոր է հրաժարվել այն կատա-րելուց` անհապաղ գրավոր իրազեկելով ցուցում տված վերադաս դատախազին, որն իրավունք ունի անձամբ ստանձնելու հսկողությունը կամ դրա իրականացումը հանձնարարելու մեկ այլ դատախազի:
5. Հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականաց-նող դատախազը օրենքով նախատեսված դեպքերում իրավունք ունի որոշում կայացնելու հետա-քննություն կամ նախաքննություն իրականացնող անձին վարույթից հեռացնելու վերաբերյալ, սա-կայն չի կարող որոշում կայացնել նոր անձ նշանակելու մասին:
6. Հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրակա-նացնող դատախազը կարող է նյութեր հավաքել խախտումներ թույլ տված հետաքննություն կամ նախաքննություն իրականացնող անձի նկատմամբ և դիմել հետաքննություն կամ նախաքննություն իրականացնող համապատասխան մարմին` այդ անձի նկատմամբ ծառայողական քննություն անց-կացնելու միջնորդությամբ:
7. Միջնորդությունը համապատասխան նյութերի հետ մեկտեղ ուղարկվում է խախտում թույլ տված պաշտոնատար անձի վերադասին, որը պարտավոր է այն ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, սկսել ծառայողական քննությունը և արդյունքների մասին հայտնել միջնորդություն ներկայացրած դատախազին:
8. Հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականաց-նելու կարգը սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով:

Հոդված 24. Մեղադրանքի պաշտպանությունը դատարանում

1. Մեղադրանքի պաշտպանությունը դատարանում, որպես կանոն, իրականացնում է տվյալ քրեական գործով հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացրած դատախազը, բացառությամբ, երբ նրան օրենքով նախատեսված դեպքերում փոխարինում է վերադաս դատախազը: Բացառիկ դեպքերում մեղադրանքը պաշտպանող դատա-խազի  դատավարական լիազորությունների իրականացմանը վերադաս դատախազն իրավունք ունի ներգրավելու նաև այլ մեղադրողների:
 2. Մեղադրանքը պաշտպանող դատախազի մասնակցությունը պարտադիր է առաջին ատյանի և վերաքննիչ դատարաններում գործի քննությանը, այդ թվում` նախնական լսումներին:
3. Դատարանում մեղադրանք պաշտպանող դատախազը Լեռնային Ղարաբաղի Հանրապետու-թյան քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում պարտավոր է հրաժարվել մեղադրանքից: Դատարանում մեղադրանքից հրաժարվելու դեպքում դատարանը մեղադրանքի այդ մասով կայացնում է արդարացնող դատավճիռ: 
4. Եթե առաջին ատյանի դատարանում մեղադրողը գտնում է, որ մեղադրանքը ենթակա է մեղմացման կամ խստացման, քանի որ դատական քննության ժամանակ ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնք հայտնի չէին մինչդատական վարույթում, դատախազն իրավունք ունի միջնորդություն ներկայացնելու դատարան` արարքը վերաորակելու նպատակով դատական նիստը հետաձգելու վերաբերյալ: Դատարանը դատախազի միջնորդությամբ հետաձգում է նիստը` անհրա-ժեշտ քննչական գործողություններ կատարելու և նոր մեղադրանք առաջադրելու համար: Նիստը կարող է հետաձգվել ոչ ավելի, քան մեկ ամսով, բացառությամբ այն դեպքերի, երբ անհրաժեշտ քննչական գործողություններ կատարելու համար ողջամտորեն պահանջվում է ավելի երկար ժամկետ: Ամբաստանյալի կամ նրա պաշտպանի, տուժողի կամ նրա ներկայացուցչի միջնորդությամբ դատարանը պարտավոր է հետաձգել նիստը` նոր մեղադրանքին ծանոթանալու համար ժամկետ տրամադրելու նպատակով:
5. Մեղադրողը կարող է մինչև դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը փոխել մե-ղադրանքը, այդ թվում նաև` խստացման առումով, եթե դատական քննության ընթացքում հետա-զոտված ապացույցները անհերքելիորեն վկայում են այն մասին, որ ամբաստանյալը կատարել է այլ հանցանք, քան այն, որը նրան մեղսագրվում է:
 6. Քրեական դատավարության օրենսգրքի 320-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված կար-գով առաջարկություն ստանալիս գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը կայացնում է որոշում մեղադրական եզրակացությունը վերահաստատելու վերաբերյալ և ներկայացնում դատարան կամ անում նույն օրենքի 320-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված միջնորդություններից որևէ մեկը:

Հոդված 25. Պետական շահերի պաշտպանության հայց հարուցելը

1. Դատախազի կողմից պետական շահերի պաշտպանության հայց հարուցելն ընդգրկում է`
1) քաղաքացիական դատավարության կարգով պետության գույքային շահերի պաշտպանության հայցի հարուցումը.
2) վարչական դատավարության կարգով պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության հայցի հարուցումը.
3) քրեական դատավարության կարգով հանցագործությամբ ուղղակիորեն պետությանը պատճառված գույքային վնասի հատուցման հայցի հարուցումը:
2. Դատախազը պետական շահերի պաշտպանության հայց հարուցում է միայն, եթե`
1) իր լիազորություններն իրականացնելիս հայտնաբերում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, որին վերապահված է պետական շահերի պաշտպանությանն առնչվող տվյալ հարցերով հայց ներկայացնելը, իրազեկ լինելով պետական շահերի խախտման փաստի մասին, ողջամիտ ժամկետում հայց չի ներկայացրել կամ հայց չի ներկայացնում դատախազի կողմից հայց ներկայացնելու առաջարկություն ստանալուց հետո, կամ
2) պետական շահերի խախտում է տեղի ունեցել այն հարցերով, որոնցով հայց ներկայացնելը օրենսդրությամբ վերապահված չէ որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, կամ
3) դատախազին հայց հարուցելու միջնորդությամբ է դիմել իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, կամ
4) հանցագործությամբ ուղղակիորեն պետությանը պատճառված է գույքային վնաս, կամ
5) պետական շահերի պաշտպանության հայցը հարուցվում է այլ երկրների դատարաններում կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից դուրս տեղի ունեցող արբիտրաժներում, բացառությամբ այն դեպքերի, երբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը (այսուհետ` կառավարություն) լիազորում է այլ մարմնի կամ կազմակերպության:
3. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված դեպքերում դատախազը պարտավոր է պետական շահերի պաշտպանության հայց հարուցել դատարան:
4. Եթե դատախազը գտնում է, որ առկա են բավարար հիմքեր պետության շահերի պաշտ-պանության հայց հարուցելու համար, ապա իրավունք ունի մինչև հայց հարուցելը նախազգու-շացնելու պետության շահերին վնաս հասցրած անձին վնասը կամովին հատուցելու մասին:
5. Սույն հոդվածի իմաստով հայց հարուցելու իրավասությունն ընդգրկում է այն բոլոր իրա-վունքներն ու պարտականությունները իրականացնելը, որոնք դատավարական օրենքով վերապահ-ված են հայցվորին, դիմողին կամ պատասխանողին:
6. Պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու հիմքերի առկայության դեպքում նյութեր նախապատրաստելու նպատակով դատախազն իրավունք ունի իր որոշմամբ`
1) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում և պետական ոչ առևտրային կազ-մակերպություններում ստուգումներ իրականացնելու, պահանջելու և ստանալու իրավական ակտեր, փաստաթղթեր և այլ տեղեկություններ.
 2) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների պաշտոնատար անձանցից պահանջելու և ստանալու բացատրություններ:
7. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված լիազորությունները դատախազն իրականացնում է նաև այն դեպքերում, երբ պետական շահերի խախտման փաստի մասին տեղեկատվության աղբյուրը Լեռնային Ղարա-բաղի Հանրապետության Նախագահն է, կառավարությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետու-թյան վերահսկիչ պալատը, Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովը, կամ Ազգային ժողո-վը` հարցապնդումների քննարկման արդյունքում ընդունված որոշմամբ:
8. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված լիազորությունները չպետք է դուրս գան պետական շահերի պաշտպանության հայցի շրջանակներից:

Հոդված 26. Դատարանների վճիռների, դատավճիռների և որոշումների բողոքարկումը

1. Գործին մասնակցող դատախազը պարտավոր է բողոքարկել օրինական ուժի մեջ չմտած այն դատական ակտը, որն իր կարծիքով հիմնավոր չէ կամ ապօրինի է:
2. Դատարանների քրեական գործերով օրինական ուժի մեջ չմտած դատական ակտերը կարող է բողոքարկել դատական քննությանը մասնակցած մեղադրող դատախազը կամ վերադաս դատա-խազը:
3. Դատարանների քաղաքացիական գործերով կայացված օրինական ուժի մեջ չմտած դատա-կան ակտերը կարող է բողոքարկել դատական քննությանը մասնակցած դատախազը կամ վերադաս դատախազը:
4. Բողոքը պաշտպանում է բողոք բերած դատախազը, իսկ եթե բողոք բերել է գլխավոր դատա-խազը կամ նրա տեղակալը, ապա բողոքը պաշտպանում է ինքը կամ իր հանձնարարությամբ` այլ դատախազ:
5. Քրեական գործերով դատական ակտը քաղաքացիական հայցի մասով դատախազի կողմից կարող է բողոքարկվել, եթե այն վերաբերում է պետության գույքային շահերին:
6. Օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոք կարող են բերել միայն գլխավոր դատախազն ու նրա տեղակալները: Ընդ որում, քաղաքացիական կամ վարչական գործով պետական շահերին վերաբերող օրինական ուժի մեջ մտած դատական ակտը գլխավոր դատախազն ու նրա տեղակալները կարող են բողոքարկել անկախ տվյալ գործի քննությանը դատախազության մասնակցությունից:
7. Դատախազի կողմից բերված բողոքը կարող է հետ վերցնել բողոք բերած դատախազը կամ վերադաս դատախազը:
8. Դատախազն իրավունք ունի դատարանում անարգել ծանոթանալու գործի նյութերին, ստա-նալու գործի նյութերի պատճենը:

Հոդված 27. Պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողությունը

1. Դատախազը հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման  օրինականության նկատմամբ:
2. Սույն հոդվածի իմաստով պատիժ են համարվում քրեական օրենքով նախատեսված պատժա-տեսակները:
3. Սույն հոդվածի իմաստով հարկադրանքի այլ միջոց է համարվում Սահմանադրության 22-րդ հոդվածի 2-րդ մասի 2.2-2.7-րդ կետերով նախատեսված դեպքերում ազատությունից զրկումը, ինչպես նաև հատուկ ծառայությունների կողմից ֆիզիկական ուժ, հրազեն կամ հատուկ միջոցների գործադրումը:
4. Սույն հոդվածով նախատեսված լիազորություններն իրականացնելիս դատախազն իրավունք ունի`
1) ցանկացած ժամանակ անարգել այցելելու այն բոլոր վայրերը, որտեղ պահվում են ազա-տությունից զրկված անձինք.
2) ծանոթանալու այն փաստաթղթերին, որոնց հիման վրա անձը ենթարկվել է պատժի կամ հարկադրանքի այլ միջոցների.
3) ստուգելու պատիժները և հարկադրանքի այլ միջոցներ կիրառող մարմինների վարչակազմերի պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառմանը վերաբերող այն հրամանների, կարգա-դրությունների և որոշումների համապատասխանությունը գործող օրենսդրությանը, որոնք վերաբերում են պատժի կամ հարկադրանքի այլ միջոցների ենթարկված անձի հիմնական իրավունքներին: Օրենսդրությանը հակասող ակտ հայտնաբերելիս դատախազը միջնորդում է վերանայել այն, իսկ այն դեպքերում, երբ դատախազի կարծիքով հապաղումը կարող է հանգեցնել ծանր հետևանքների, դատախազն իրավունք ունի կասեցնելու այդ ակտի գործողությունը և այն վերանայելու միջնոր-դագիր ներկայացնելու.
4) հարցման ենթարկելու պատժի կամ հարկադրանքի այլ միջոցների ենթարկված անձանց.
5) անհապաղ ազատելու ազատազրկման վայրերում, ինչպես նաև այդ վայրերի տուգանային և կարգապահական մեկուսարաններում ապօրինի պահվող անձանց, իսկ եթե անձը ազատությունից զրկվել է ազատազրկման վայրի վարչակազմի իրավական ակտի հիման վրա, ապա դատախազի կարգադրությամբ ակտը կայացրած անձը պարտավոր է անհապաղ վերացնել իր ակտը.
6) պատժի կամ հարկադրանքի այլ միջոցների ենթարկված անձանց իրավունքների և ազատու-թյունների խախտման կասկածի դեպքում պաշտոնատար անձանցից պահանջելու բացատրություններ ձեռնարկված գործողությունների կամ անգործության մասին:
5. Դատախազը մասնակցում է դատապարտյալին պատժի կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատումը վերացնելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու, ծանր հիվանդության կամ արտակարգ հանգա-մանքների հետևանքով պատժից ազատելու վերաբերյալ միջնորդությունների քննությանը դատա-րանում:

Հոդված 28. Դատախազական ակտերը

Սույն օրենքով և դատավարական օրենսգրքերով նախատեսված դեպքերում դատախազն ընդու-նում է որոշում, արձակում է հրաման կամ կարգադրություն, ներկայացնում միջնորդագիր, տալիս ցուցում:

ԳԼ ՈՒ Խ 4
ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻ ԵՎ ՔՆՆԻՉՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ, ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ
ԱԶԱՏՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ



Հոդված 29. Դատախազությունում ծառայողական ենթակայությունը

1. Գլխավոր դատախազը վերադաս է դատախազության բոլոր աշխատակիցների նկատմամբ:
2. Գլխավոր դատախազի տեղակալը վերադաս է դատախազության բոլոր աշխատակիցների նկատմամբ` իր համակարգման ոլորտում:
3. Շրջանի (Ստեփանակերտ քաղաքի) դատախազը վերադաս է շրջանի (Ստեփանակերտ քաղա-քի) դատախազության բոլոր դատախազների նկատմամբ:
4. Զինվորական դատախազը վերադաս է կայազորների զինվորական դատախազների, զինվո-րական կենտրոնական դատախազության և կայազորների զինվորական դատախազությունների կազմում գործող դատախազների նկատմամբ:
5. Անմիջականորեն վերադաս դատախազը`
1) հետևում է դատախազների աշխատանքային կարգապահության պահպանմանը, խախտում հայտնաբերելիս անհրաժեշտության դեպքում համապատասխան հաղորդում է ներկայացնում գլխա-վոր դատախազին.
2) հետևում է դատախազի` օրենքով սահմանված պարտականությունների կատարման օրինակա-նությանը, խախտում հայտնաբերելիս ցուցում է տալիս ստորադաս դատախազին, անհրաժեշտու-թյան դեպքում համապատասխան հաղորդում է ներկայացնում գլխավոր դատախազին.
3) դատախազի կողմից վարքագծի կանոնագրքի պահանջների խախտում հայտնաբերելիս անհրաժեշտության դեպքում համապատասխան հաղորդում է ներկայացնում գլխավոր դատա-խազին.
4) դատախազի արձակուրդի կամ ժամանակավոր այլ բացակայության դեպքում ըստ անհրա-ժեշտության վերաբաշխում է նրա պարտականություններն այլ դատախազների միջև.
5) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
6. Դատախազության գործունեության կազմակերպման հարցերով վերադաս դատախազի կող-մից ստորադաս դատախազին տրված կարգադրությունները և հանձնարարականները պարտադիր են:
7. Վերադաս դատախազն իրավասու է վերացնելու կամ փոփոխելու ստորադաս դատախազի ընդունած ակտերը, բացառությամբ սույն օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքի:
8. Վերադաս դատախազը քննարկում և լուծում է ստորադաս դատախազի կամ քննիչի ակտերի և գործողությունների (անգործության) դեմ բերված բողոքները:
9. Ստորադաս դատախազը պարտավոր է վերադաս դատախազի պահանջով նրան ներկայացնել իր գործունեության մասին հաշվետվություններ, տեղեկատվություն, իր վարույթում գտնվող գործեր և նյութեր:
10. Ստորադաս դատախազը պարտավոր է կատարել վերադաս դատախազի բոլոր օրինական ցուցումները, բացառությամբ սույն օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի:
11. Վերադաս դատախազի կողմից տրված ցուցումների, կարգադրությունների կամ հանձնա-րարականների հետ համաձայն չլինելու դեպքում դատախազը կարող է դրանք բողոքարկել ցուցում կամ հանձնարարական տված դատախազի վերադասին: Բողոքարկելը չի վերացնում ցուցումի, կարգադրության կամ հանձնարարականի կատարման պարտադիր լինելը, բացառությամբ այն դեպքի, երբ դատախազը համարում է, որ ցուցումն անօրինական է:

Հոդված 30. Դատախազությունում պաշտոնի նշանակվելու համար ներկայացվող ընդհանուր պահանջները

1. Դատախազ և քննիչ կարող է նշանակվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մշտա-պես բնակվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այն քաղաքացին, ով`
1) ունի բարձրագույն իրավաբանական կրթություն.
2) տիրապետում է գրական հայերենին:
2. Դատախազի և քննիչի պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիք է համարվում 65 տարեկանը:

Հոդված 31. Դատախազությունում պաշտոն զբաղեցնելու իրավունք չունեցող անձը

1. Դատախազությունում պաշտոն զբաղեցնելու իրավունք չունի այն անձը`
1) ով դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) ով դատապարտվել է հանցագործության համար` անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից.
3) ով ունի դատախազի և քննիչի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն.
4) ով չի անցել պարտադիր զինվորական ծառայություն, բացառությամբ այն անձանց, ովքեր ազատվել են նման ծառայությունից օրենքով նախատեսված կարգով ու հիմքով.
5) ում նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմ-քերով:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված ֆիզիկական արատների և հիվանդու-թյունների ցանկը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 32. Դատախազների և քննիչների թեկնածությունների ցուցակի կազմումը

1. Դատախազների և քննիչների թեկնածությունների ցուցակը համալրվում է դատախազու-թյան որակավորման հանձնաժողովի կողմից, առնվազն երեք տարին մեկ անգամ, գլխավոր դատա-խազի սահմանած կարգով անցկացվող բաց մրցույթի միջոցով:
2. Որակավորման հանձնաժողովը դատախազների և քննիչների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով հայտերի ընդունման մասին առնվազն մեկ ամիս առաջ հրապարակում է հայտարարություն:
3. Դատախազների և քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկվելուն հավակնող անձը պարտավոր է ներկայացնել`
1) անձը հաստատող փաստաթուղթ.
2) հավակնորդի մոտ բարձրագույն իրավաբանական կրթության առկայությունը հաստատող փաստաթուղթ.
3) հավակնորդի կենսագրական տվյալները պարունակող քարտ` իր կողմից իրավաբանի կոչում ձեռք բերելուց հետո իրականացված մասնագիտական իրավաբանական գործունեության նկարա-գրությամբ` կցելով համապատասխան ապացույցներ (այդ թվում` պաշտոնի անձնագիր կամ այլ փաստաթղթեր, որոնք հավաստում են մասնագիտական իրավաբանական ստաժ դիտարկվող աշխատանքում աշխատանքային պարտականությունները).
4) պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելը կամ օրենքով նախատեսված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելը կամ տարկետում ունենալը հավաստող փաստաթուղթ (եթե արական սեռի հավակնորդ է).
5) դատախազի և քննիչի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին կառավարության կողմից սահմանված կարգով տրված փաստաթուղթ:
4. Հայտատուն իրավունք ունի ներկայացնելու նաև երաշխավորագիր-նամակներ:
5. Հայտերը ներկայացնելու համար սահմանված ժամկետի խախտմամբ կամ օրենքով նախա-տեսված պահանջները չբավարարող հայտերի ընդունումը մերժվում է, և դրանք ենթակա են վերադարձման որակավորման հանձնաժողովի կողմից երեք աշխատանքային օրվա ընթացքում: Որակավորման հանձնաժողովի` հայտի ընդունումը մերժելու մասին որոշումը հայտատուն կարող է դատական կարգով բողոքարկել մերժումը ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթաց-քում: Դատարանը գործը քննում և լուծում է այն ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում:
6. Որակավորման հանձնաժողովի կողմից հայտի ընդունման մերժումը դատական կարգով բողո-քարկելը չի կասեցնում հայտերի ընդունման և դատախազների ու քննիչների թեկնածությունների ցուցակի կազմման` սույն օրենքով նախտեսված ընթացակարգը: Որակավորման հանձնաժողովի` հայտի ընդունման մերժումը դատարանի կողմից անօրինական ճանաչվելու դեպքում հայտատուի հայտը ենթակա է քննարկման որակավորման հանձնաժողովի կողմից:
7. Որակավորման հանձնաժողովը ստուգում է հայտատուի մասնագիտական  պատրաստվածու-թյունը, գործնական ունակությունները և բարոյական հատկանիշները, ինչպես նաև նրա կողմից ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը օրենքով նախատեսված այլ պահանջ-ներին:
8. Այն հայտատուների թեկնածությունները, որոնց վերաբերյալ որակավորման հանձնաժողովը տալիս է դրական եզրակացություն, ներկայացվում են գլխավոր դատախազին, որն իր համար ընդունելի թեկնածուներին ընդգրկում է դատախազների և քննիչների  թեկնածությունների ցուցակում:
9. Դատախազների և քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձը գլխավոր դատախազի սահմանած կարգով ուսումնառության ծրագիր է անցնում և հանձնում որակավորման քննություն: Որակավորման քննություն չհանձնած անձը հանվում է դատախազների և քննիչների թեկնածությունների ցուցակից:
10. Անձն ազատվում է ուսումնառության դասընթացներից և որակավորման քննություն հանձ-նելուց, եթե`
1) ունի դատախազի, դատավորի, քննիչի պաշտոնում կամ փաստաբանի երեք տարվա մասնա-գիտական աշխատանքի ստաժ, եթե չի անցել այդ պաշտոնը թողնելուց հետո հինգ տարի.
2) իրավաբանական գիտությունների դոկտոր է.
3) իրավաբանական գիտությունների թեկնածու է և ունի իրավաբանի մասնագիտությամբ աշխա-տանքի հինգ  տարվա ստաժ:
11. Ուսումնառությունից ազատված անձի միջնորդությամբ որակավորման հանձնաժողովը կա-րող է քննության առնել հայտատուին միաժամանակ դատախազների և քննիչների թեկնածություն-ների և ծառայողական առաջխաղացման ցուցակներում ընդգրկելու հարցը:

Հոդված 33. Դատախազների և քննիչների ծառայողական առաջխաղացման ցուցակը

Դատախազների և քննիչների ծառայողական առաջխաղացման ցուցակը ձևավորվում է որակավորման հանձնաժողովի կողմից`
1) դատախազների և քննիչների հերթական ատեստացիայի ժամանակ.
2) արտահերթ կարգով, երբ գլխավոր դատախազը կամ նրա տեղակալները առաջարկություն են ներկայացնում որակավորման հանձնաժողով` դատախազի և քննիչի նկատմամբ որպես խրախուսում նրան ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկելու վերաբերյալ` ներկայացնելով համա-պատասխան գնահատագիր: Դատախազը և քննիչն ընդգրկվում են դատախազների և քննիչների ծառայողական առաջխաղացման ցուցակում որակավորման հանձնաժողովի դրական եզրակացու-թյան դեպքում.
3) բացառիկ դեպքերում, երբ որակավորման հանձնաժողովը որոշում է կայացնում անձին միա-ժամանակ դատախազների և քննիչների թեկնածությունների և ծառայողական առաջխաղացման ցուցակներում ընդգրկելու վերաբերյալ:

Հոդված 34. Դատախազությունում պաշտոնի նշանակելը

1. Գլխավոր դատախազին Հանրապետության Նախագահի առաջարկությամբ նշանակում է Ազգային ժողովը: Գլխավոր դատախազը պաշտոնավարում է վեց տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել գլխավոր դատախազ:
2. Գլխավոր դատախազի տեղակալներին գլխավոր դատախազի առաջարկությամբ նշանակում է Հանրապետության Նախագահը:
3. Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում կարող է նշանակվել այն անձը, ով ունի դատավորի, դատախազի, քննիչի, փաստաբանի, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնում իրավաբանի մասնագիտությամբ աշխատանքի առնվազն  հինգ տարվա ստաժ կամ իրավաբանի մասնագիտությամբ այլ աշխատանքի առնվազն տասը տարվա ստաժ:
4. Ստեփանակերտ քաղաքի դատախազին, շրջանների դատախազներին, կայազորների զինվո-րական դատախազներին, գլխավոր դատախազության բաժինների պետերին պաշտոնի է նշանակում գլխավոր դատախազը` դատախազների և քննիչների ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկված անձանց թվից, եթե որակավորման հանձնաժողովը դրական եզրակացություն է տալիս այդ անձին համապատասխան պաշտոնում նշանակելու համար: Պաշտոնի նշանակվելու դեպքում անձը գլխավոր դատախազի կողմից հանվում է դատախազների և քննիչների ծառայողական առաջխաղացման ցուցակից:
 5. Գլխավոր դատախազության ավագ դատախազներին, Ստեփանակերտ քաղաքի, շրջանների և կայազորների զինվորական դատախազների տեղակալներին, զինվորական դատախազի տեղա-կալներին, գլխավոր դատախազության բաժինների կազմում գործող ավագ դատախազներին, Ստեփանակերտ քաղաքի, շրջանների և կայազորների զինվորական դատախազությունների ավագ դատախազներին, զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազներին, գլխա-վոր դատախազության հատուկ քննչական բաժնի հատկապես կարևոր գործերի ավագ քննիչներին պաշտոնի է նշանակում գլխավոր դատախազը` դատախազների և քննիչների ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկված անձանց թվից: Պաշտոնի նշանակվելու դեպքում անձը գլխավոր դատախազի կողմից հանվում է դատախազների և քննիչների ծառայողական առաջխաղացման ցուցակից:
 6. Գլխավոր դատախազության դատախազներին, գլխավոր դատախազության բաժինների կազմում գործող դատախազներին, Ստեփանակերտ քաղաքի, շրջանների և կայազորների զինվորա-կան դատախազությունների դատախազներին, զինվորական կենտրոնական դատախազության դատախազներին, գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնի հատկապես կարևոր գործերի քննիչներին պաշտոնի է նշանակում գլխավոր դատախազը` դատախազների և քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված այն անձանց թվից, որոնք, ավարտելով ուսումնառու-թյունը, հաջողությամբ  հանձնել  են որակավորման քննությունը կամ սույն օրենքի 32-րդ հոդվածի 10-րդ մասի հիման վրա ազատված են եղել ուսումնառությունից: Պաշտոնի նշանակվելու դեպքում անձը գլխավոր դատախազի կողմից հանվում է դատախազների և քննիչների թեկնածությունների ցուցակից:

Հոդված 35. Դատախազության դասային աստիճանները

1. Դատախազությունում սահմանվում են հետևյալ դասային աստիճանները.
1) արդարադատության պետական խորհրդական.
2) արդարադատության առաջին դասի պետական խորհրդական.
3) արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական.
4) արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական.
5) արդարադատության առաջին դասի խորհրդական.
6) արդարադատության երկրորդ դասի խորհրդական.
7) արդարադատության երրորդ դասի խորհրդական.
8) առաջին դասի խորհրդական.
9) երկրորդ դասի խորհրդական.
10) երրորդ դասի խորհրդական:
2. Արդարադատության պետական խորհրդականի, արդարադատության առաջին դասի պետա-կան խորհրդականի, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի, արդարադատու-թյան երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանները բարձրագույն դասային աստիճաններ են, որոնք շնորհում է Հանրապետության Նախագահը:
3. Դատախազության մյուս դասային աստիճանները շնորհում է գլխավոր դատախազը:
4. Գլխավոր դատախազին և գլխավոր դատախազի տեղակալներին դասային աստիճանները շնորհվում են զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված առավելագույն դասային աստիճանի սահմաններում: Դատախազության մյուս պաշտոններում ծառայողներին դասային աստիճանները շնորհվում են հերթականության կարգով, զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված առավելա-գույն դասային աստիճանի սահմաններում, նախորդ դասային աստիճանում ծառայության սահման-ված ժամկետը լրանալուց հետո` տասնհինգ օրվա ընթացքում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:
5. Դատախազության դասային աստիճանները շնորհվում են անհատական կարգով` ցմահ:

Հոդված 36. Դատախազության պաշտոններին համապատասխանող դասային աստիճանները

1. Գլխավոր դատախազի պաշտոնին համապատասխանող դասային աստիճանի վերին սահ-մանն արդարադատության պետական խորհրդականի դասային աստիճանն է, իսկ ստորին սահմանն արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանն է:
2. Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանն արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանն է, իսկ ստորին սահմանն արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանն է:
3. Գլխավոր դատախազության բաժնի պետի, Ստեփանակերտ քաղաքի դատախազի, զինվո-րական դատախազի տեղակալի պաշտոնին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանն արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանն է:
4. Շրջանի դատախազի, կայազորի զինվորական դատախազի, գլխավոր դատախազության ավագ դատախազի, Ստեփանակերտ քաղաքի դատախազի տեղակալի, գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնի հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի պաշտոններին համապատաս-խանող դատախազության դասային աստիճանների վերին սահմանն  արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանն է:
5. Գլխավոր դատախազության դատախազի, գլխավոր դատախազության բաժնի ավագ  դա-տախազի, շրջանի դատախազի տեղակալի, զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազի, գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնի հատկապես կարևոր գործերի քննիչի պաշտոններին համապատասխանող դատախազության դասային աստիճանների վերին սահմանն  արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճանն է:
6. Գլխավոր դատախազության բաժնի դատախազի, Ստեփանակերտ քաղաքի դատախազու-թյան ավագ դատախազի, զինվորական կենտրոնական դատախազության դատախազի, շրջանի դատախազության ավագ դատախազի, կայազորի զինվորական դատախազության ավագ դատա-խազի պաշտոններին համապատասխանող դատախազության դասային աստիճանների վերին սահմանն արդարադատության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճանն է:
7. Շրջանի, Ստեփանակերտ քաղաքի դատախազության դատախազի, կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոններին համապատասխանող դատախազության դասային աստիճանների վերին սահմանն արդարադատության երրորդ դասի խորհրդականի դասային աստիճանն է:

Հոդված 37. Դատախազության դասային աստիճանների շնորհման ժամկետները

1. Երրորդ դասի խորհրդականի դասային աստիճանը սկզբնական դասային աստիճան է և շնորհվում է դատախազությունում պաշտոնի նշանակվելուց:
2. Սույն օրենքով սահմանված կարգով հերթական դասային աստիճանների շնորհման համար սահմանվում են ծառայության հետևյալ ժամկետները.
1) երրորդ դասի խորհրդականի դասային աստիճանն ունեցողի համար` 2 տարի.
2) երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճանն ունեցողի համար` 3 տարի.
3) առաջին դասի խորհրդականի դասային աստիճանն ունեցողի համար` 3 տարի.
4) արդարադատության երրորդ դասի խորհրդականի դասային աստիճանն ունեցողի համար` 4 տարի.
5) արդարադատության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճանն ունեցողի համար` 5 տարի:
3. Արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար բարձրագույն դասային աստիճանի շնորհման համար ծառայության ժամկետ չի սահմանվում:
4. Դատախազության նախորդ դասային աստիճանը կրելու ժամկետը հաշվարկվում է այդ դասային աստիճանի շնորհման իրավական ակտի ստորագրման հաջորդ օրվանից:
5. Ատեստավորումը սույն օրենքով սահմանված կարգով հետաձգվելու և վերապատրաստման գործուղվելու, կարգապահական տույժ ունենալու, դատախազի և քննիչի լիազորությունները կասեց-նելու կամ դատախազի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցված լինելու դեպքերում դատախազության ծառայողների հերթական դասային աստիճանի շնորհումը հետաձգվում է մինչև նշված խոչընդոտների վերանալը:

Հոդված 38.  Դատախազի և քննիչի երդումը

1. Դատախազի կամ քննիչի պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձն իր պաշտոնն ստանձ-նում է դատախազության կոլեգիայի նիստում հանդիսավոր պայմաններում տրված հետևյալ երդ-մամբ. «Ծառայողական լիազորություններս իրականացնելիս երդվում եմ անշեղորեն ղեկավարվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով, հանցավոր ոտնձգու-թյուններց պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, Լեռնային Ղա-րաբաղի Հանրապետության սահմանադրական կարգն ու անվտանգությունը, իմ գործունեությամբ ամրապնդել օրինականությունը, բարձր պահել դատախազության հեղինակությունը, դատախազի (քննիչի) կոչումն ու բարի համբավը»:
2. Դատախազի և քննիչի երդում տալու կարգը սահմանում է գլխավոր դատախազը:

Հոդված 39. Դատախազի և քննիչի իրավունքները

1. Դատախազի և քննիչի իրավունքներն են`
1) իրենց անձնական գործի բոլոր նյութերին, իրենց գործունեության գնահատագրերին և այլ փաստաթղթերին ծանոթանալը և բացատրություններ ներկայացնելը.
2) ծառայողական պարտականությունների կատարման համար սահմանված կարգով անհրա-ժեշտ տեղեկություններ և նյութեր ստանալը.
3) իրենց իրավասության սահմաններում հարցեր քննարկելը և որոշումներ ընդունելը.
4) սահմանված կարգով և դեպքերում ծառայողական քննություն անցկացնել պահանջելը.
5) օրենքով նախատեսված վարձատրություն, հավելավճարներ և այլ վճարներ ստանալը.
6) սոցիալական պաշտպանությունը և ապահովությունը.
7) իրավական պաշտպանությունը.
8) սահմանված կարգով ծառայողական առաջխաղացումը և դասային աստիճանի բարձրացումը.
9) սահմանված կարգով և դեպքերում պետական բյուջեի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին վերապատրաստվելը.
10) դատախազության գործունեության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը:
2. Դատախազը և քննիչը կարող են բողոքարկել իրենց իրավունքները սահմանափակող իրա-վական ակտերն ու գործողությունները (անգործությունը):
3. Դատախազը և քննիչն ունեն օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրա-վունքներ:

Հոդված 40.  Դատախազի և քննիչի պարտականությունները

1. Դատախազի և քննիչի  հիմնական պարտականություններն են`
1) զբաղեցրած պաշտոնում իրենց իրավունքներն ու պարտականությունները սահմանող իրավա-կան ակտերին տիրապետելը.
2) Սահմանադրության, օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները կատարելը.
3) մասնագիտական որակավորումը և գործնական հմտություններն ապահովելը.
4) մարդու և քաղաքացու իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունն ապահովելը.
5) սահմանված կարգով ու ժամկետներում առաջարկություններ, դիմումներ ու բողոքներ քննու-թյան առնելը և դրանց ընթացք տալը.
6) աշխատանքային կարգապահությունը պահպանելը.
7) պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող փաստա-թղթերի հետ աշխատելու` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները պահպանելը, այդ թվում` պաշտոնավարումը դադարեցնելուց հետո.
8) օրենքով սահմանված կարգով եկամուտների հայտարարագիր ներկայացնելը.
9) դատախազի և քննիչի մասնագիտական վարքագծի կանոնները պահպանելը:
2. Դատախազը և քննիչն ունեն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված նաև այլ պարտականություններ:

Հոդված 41. Դատախազի և քննիչի նկատմամբ կիրառվող սահմանափակումները

1. Դատախազը և քննիչը չեն կարող զբաղեցնել իրենց պարտականությունների հետ չկապված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, պաշտոն առևտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:
2. Դատախազին և քննիչին գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքի համար վճարումը չի կարող գերազանցել ողջամիտ չափը, այսինքն` այն չափը, որին նույնպիսի գործունեության համար համանման որակներ ունեցող, բայց դատախազ և քննիչ չհանդիսացող անձը կարող էր հավակնել:
3. Դատախազը և քննիչն իրավունք չունեն լինելու անհատ ձեռնարկատեր:
4. Դատախազը և քննիչն իրավունք չունեն լինելու տնտեսական ընկերությունների մասնակից կամ վստահության վրա հիմնված ընկերակցության ավանդատու, եթե բացի ընկերության ընդհանուր ժողովին մասնակցելուց, դատախազը և քննիչը ներգրավվում են նաև այդ կազմակերպության կարգադրիչ կամ կառավարման այլ գործառույթների իրականացմանը:
5. Դատախազը և քննիչն  իրավունք չունեն`
1) լինելու երրորդ անձանց ներկայացուցիչ, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք ներ-կայացնում են իրենց ընտանիքի անդամներին կամ իրենց խնամակալության (հոգաբարձության) ներքո գտնվող անձանց.
2) իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելու կուսակցությունների, հասարակական, այդ թվում` կրոնական միավորումների շահերի համար, նրանց նկատմամբ վերաբերմունք քարոզելու, ինչպես նաև իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս այլ քաղաքական կամ կրոնական գործունեություն իրականացնելու.
3) անդամակցելու արհեստակցական միության.
4) կազմակերպելու գործադուլներ, հանրահավաքներ, երթեր, ցույցեր կամ մասնակցելու դրանց.
5) հոնորար ստանալու ծառայողական պարտականությունների կատարումից բխող հրապարա-կումների կամ ելույթների համար.
6) ոչ ծառայողական նպատակներով օգտագործելու նյութատեխնիկական, ֆինանսական և տե-ղեկատվական միջոցները, պետական գույքը և ծառայողական տեղեկատվությունը.
7) ծառայողական պարտականությունների կատարման համար այլ անձանցից ստանալու նվեր-ներ, գումարներ կամ ծառայություններ, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:
6. Դատախազին և քննիչին արգելվում է համատեղ աշխատել մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, ամուսնու զավակ, ամուսնու եղբայր և ամուսնու քույր) հետ, եթե նրանց ծառայությունը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության հետ:

Հոդված 42. Դատախազի և քննիչի իրավական պաշտպանությունը

1. Դատախազը և քննիչն իրենց գործունեությունն իրականացնելիս անկախ են և ենթարկվում են միայն օրենքին:
2. Դատախազը և քննիչը  չեն կարող ազատվել զբաղեցրած պաշտոնից, բացառությամբ Սահ-մանադրությամբ և սույն օրենքով նախատեսված դեպքերի և կարգի:
3. Դատախազի և քննիչի ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտներ ստեղծելը, նրանց և նրանց ընտանիքի անդամների կյանքի, առողջության կամ գույքի նկատմամբ ոտնձգություն գործադրելը կամ դրա սպառնալիքն առաջացնում են օրենքով նախատեսված պատասխանատվություն:
4. Դատախազին և քննիչին չի թույլատրվում բերման ենթարկել առանց գլխավոր դատախազի կամ գլխավոր  դատախազի տեղակալների համաձայնության, բացառությամբ դատական ակտի հիման վրա բերման ենթարկելու դեպքերի:
5. Դատախազի և քննիչի նկատմամբ քրեական հետապնդում հարուցում է գլխավոր դատա-խազը կամ գլխավոր  դատախազի տեղակալները:

Հոդված 43. Դատախազի և քննիչի խրախուսման միջոցները

1. Ծառայողական պարտականությունները պատշաճ կատարելու, աշխատանքային հաջողու-թյունների և այլ վաստակի համար դատախազի և քննիչի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսման հետևյալ միջոցները.
1) շնորհակալություն.
2) դրամական պարգև կամ հուշանվերով պարգևատրում.
3) լրացուցիչ վճարովի արձակուրդի տրամադրում` 10 օրով.
4) «Դատախազության պատվավոր աշխատող» կոչման շնորհում և համապատասխան կրծքա-նշանով պարգևատրում.
5) արտահերթ դասային աստիճանի շնորհում.
6) սույն օրենքի 36-րդ հոդվածով նախատեսված դասային աստիճանի վերին սահմանից մեկ աստիճան բարձր  դասային աստիճանի շնորհում:
2. Դատախազի և քննիչի խրախուսման համար կարող է կիրառվել նաև նախկինում նշանակված կարգապահական տույժը ժամկետից շուտ հանելը:
3. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված խրախուսանքները դատա-խազի և քննիչի նկատմամբ կարող է կիրառվել ծառայության ամբողջ ընթացքում մեկ անգամ:
4. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ կետերով և 2-րդ մասով նախատեսված խրախուսման միջոցները կարող է կիրառել գլխավոր դատախազը:
5. Սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված խրախուսման միջոցը կիրառում է նման դասային աստիճան շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:
6. Խրախուսման ներկայացնելու կարգը սահմանում է գլխավոր դատախազը:

Հոդված 44.  Դատախազի և քննիչի կարգապահական պատասխանատվության հիմքերը

Դատախազը և քննիչը կարգապահական պատասխանատվության կարող են ենթարկվել`
1) ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքում.
2) իրենց լիազորություններն իրականացնելիս օրենքը կոպիտ կամ պարբերաբար խախտելու դեպքում.
3) «Դատախազի վարքագծի կանոնագրքի» պահանջների խախտումների դեպքում.
4) սույն օրենքի 40-րդ հոդվածի և 41-րդ հոդվածի պահանջները չկատարելու դեպքում.
5) աշխատանքային կարգապահության կանոնները խախտելու դեպքում.
6) եկամուտների հայտարարագիր չներկայացնելու կամ սխալ ներկայացնելու դեպքում:

Հոդված 45. Կարգապահական տույժերը

1. Կարգապահական զանցանքի ծանրությունից ելնելով` դատախազի և քննիչի նկատմամբ կա-րող են կիրառվել հետևյալ կարգապահական տույժերը.
1) դիտողություն.
2) նկատողություն.
3) խիստ նկատողություն.
4) դասային աստիճանի իջեցում` մեկ աստիճանով.
5) պաշտոնի իջեցում.
6) պաշտոնից ազատում:
2. Գլխավոր դատախազը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգապահական տույժերը կարող է կիրառել քննիչների և այն դատախազների նկատմամբ, որոնց նշանակել է ինքը:
3. Գլխավոր դատախազը սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը կարող է կիրառել նաև գլխավոր դատախազի տեղակալների նկատմամբ:
4. Գլխավոր դատախազի տեղակալների նկատմամբ սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերով նախատեսված տույժերը կիրառում է Հանրապետության Նախագահը` գլխավոր դատա-խազի ներկայացմամբ:
5. Գլխավոր դատախազի նկատմամբ սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված տույժը կիրառում է Հանրապետության Նախագահը:
6. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված տույժերը դատա-խազների և քննիչների նկատմամբ, բացառությամբ գլխավոր դատախազի և նրա տեղակալների, կիրառվում են միայն էթիկայի հանձնաժողովի համապատասխան եզրակացության հիման վրա:

Հոդված 46. Դատախազին և քննիչին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կարգը

1. Կարգապահական խախտման փաստի առթիվ գլխավոր դատախազի կողմից դատախազի և քննիչի նկատմամբ հարուցվում է կարգապահական վարույթ:
2. Դատախազի և քննիչի նկատմամբ կարգապահական վարույթ իրականացնելու կարգը սահ-մանում է գլխավոր դատախազը:
3. Դատախազը և քննիչն իրավունք ունեն բացատրություն տալու իրենց նկատմամբ հարուցած կարգապահական վարույթի առնչությամբ:
4. Կարգապահական վարույթը հարուցվում է կարգապահական խախտում հայտնաբերելու օրվանից հետո` 30-օրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան այն կատարելու օրվանից12 ամիս հետո:
5. Կարգապահական վարույթի տևողությունը չի կարող երեք շաբաթից ավելի լինել, բացառու-թյամբ դատախազի և քննիչի բացակայության դեպքերի: Այդ դեպքերում կարգապահական վարույթի տևողությունը կարող է երկարաձգվել դատախազի և քննիչի բացակայության ժամանակահատ-վածով:
6. Սույն օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված դեպքերում կարգապահական տույժը գլխավոր դատախազի կողմից նշանակվում է կարգապահական վարույթի ավարտից հետո` եռօրյա ժամկետում:
7. Սույն օրենքի 45-րդ հոդվածի 6-րդ  մասով նախատեսված դեպքերում կարգապահական վարույթի ավարտից հետո` մեկշաբաթյա ժամկետում, գլխավոր դատախազը  հարցը ներկայացնում է էթիկայի հանձնաժողովի քննարկմանը: Էթիկայի հանձնաժողովը կարգապահական խախտման հետ կապված հարցը քննելիս քվեարկությամբ որոշում է կարգապահական խախտման փաստի առկայու-թյունը, կատարված խախտման մեջ դատախազի կամ քննիչի մեղավորության հարցը, իսկ գլխավոր դատախազի կողմից նման հարցադրման առկայության դեպքում` նաև տվյալ իրավիճակում «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ կիրառելու հնարավորության հարցը: Էթիկայի հանձ-նաժողովի համապատասխան եզրակացության հիման վրա եռօրյա ժամկետում գլխավոր դատախազը նշանակում է կարգապահական տույժը:
8. Կարգապահական տույժի մասին դատախազին և քննիչին հաղորդվում է ոչ ուշ, քան կար-գապահական տույժ նշանակելուց հետո` եռօրյա ժամկետում:
9. Մեկ կարգապահական վարույթի շրջանակներում, անգամ եթե նույն դատախազը կամ քննիչը կատարել է մի քանի կարգապահական խախտում, դատախազի և քննիչի նկատմամբ կարող է  նշա-նակվել միայն մեկ կարգապահական տույժ :
10. Եթե դատախազը կամ քննիչը կարգապահական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա նա համարվում է տույժ չունեցող:
11. Դատախազը կամ քննիչն իրավունք ունի իր նկատմամբ նշանակված կարգապահական տույժը օրենքով սահմանված կարգով բողոքարկելու դատարան:

Հոդված 47. Դատախազի և քննիչի լիազորությունները կասեցնելը

1. Դատախազի և քննիչի լիազորությունները կասեցվում են`
1) դատախազի և քննիչի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվելու դեպքում` մինչև համա-պատասխան վերջնական որոշման ընդունումը.
2) անվայել այնպիսի արարք կատարելու դեպքում, որը կարող է հիմք հանդիսանալ պաշտոնից ազատելու համար` մինչև տվյալ հիմքով հարուցված կարգապահական վարույթով վերջնական որոշման ընդունումը:
2. Գլխավոր դատախազի տեղակալի լիազորությունները կասեցվում են Հանրապետության Նախագահի հրամանագրով: Մյուս դատախազների և քննիչների լիազորությունները կասեցվում են գլխավոր դատախազի հրամանով:
3. Դատախազի և քննիչի լիազորությունների կասեցման ժամանակահատվածում նրանց աշխա-տավարձը պահպանվում է:

Հոդված 48. Դատախազին և քննիչին պաշտոնից ազատելը

1. Դատախազին և քննիչին պաշտոնից ազատելու հիմք են`
1) անձնական դիմումը.
2) դատախազի և քննիչի պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալը.
3) նրանց նկատմամբ կայացված դատարանի` օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռի առկայությունը.
4) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիության դադարեցումը.
5) հաստիքի կրճատումը.
6) դատախազության այլ ստորաբաժանում փոխադրվելուց հրաժարվելը դատախազության այն ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում, որտեղ նրանք աշխատել են.
7) դատական կարգով անգործունակ, սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող ճանաչվելը.
8) դատախազի և քննիչի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելը ոչ արդարացնող հիմքերով.
9) սույն օրենքի 31-րդ  հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիվանդություններից որևէ մեկով հիվանդանալը կամ ֆիզիկական արատ ձեռք բերելը:
2. Դատախազին և քննիչին պաշտոնից ազատելու հիմք կարող են հանդիսանալ նաև`
1) դատախազին և քննիչին պաշտոնի նշանակելու` սույն օրենքում սահմանված կարգը խախ-տելը.
2) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով ավելի քան 120 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում ավելի քան 140 օր աշխատանքի չներկայանալու դեպքում` չհաշված հղիության և ծննդաբերության կամ երեխային խնամելու համար արձակուրդը.
 3) սույն օրենքի 52-րդ հոդվածի 14-րդ մասի 6-րդ կետով նախատեսված որոշումը:
 3. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված դեպքերում դատախազները և քննիչները ընդգրկվում են դատախազների և քննիչների ռեզերվում: Ռեզերվում ընդգրկվելու պահից երեք ամսվա ընթացքում նրանց աշխատավարձը պահպանվում է:

Հոդված 49. Դատախազին և քննիչին ավելի ցածր պաշտոնի փոխադրելը

Դատախազին և քննիչին չի կարելի ավելի ցածր պաշտոնի փոխադրել, բացառությամբ հետևյալ դեպքերի.
1) ավելի ցածր պաշտոնի փոխադրելն իրականացվում է դատախազի և քննիչի դիմումի հիման վրա.
2) ավելի ցածր պաշտոնի փոխադրելն իրականացվում է որպես կարգապահական տույժ.
3) ավելի ցածր պաշտոնի փոխադրելն իրականացվում է սույն օրենքի 52-րդ հոդվածի 14-րդ մասի 5-րդ կետով սահմանված որոշման հիման վրա:

Հոդված 50. Գլխավոր դատախազի լիազորությունների դադարեցումը

1. Գլխավոր դատախազի լիազորությունները համարվում են դադարած, երբ`
1) լրացել է նրա պաշտոնավարման ժամկետը, կամ
2) պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել, կամ
3) դադարեցվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիությունը:
2. Պաշտոնավարման ժամկետի ընթացքում գլխավոր դատախազի լիազորությունները կարող են դադարեցվել այն դեպքերում, երբ`
1) նա հիվանդացել է ծանր հիվանդությամբ, որը տևական ժամանակահատվածով խոչընդոտում է կամ խոչընդոտելու է իր պարտականությունների կատարմանը.
2) իր պարտականությունները չի կատարում պատշաճ.
3) դրսևորել է դատախազության հեղինակությունը վարկաբեկող կամ ոչ վայել վարքագիծ, կամ
4) առկա են լիազորությունների կատարման այլ անհաղթահարելի խոչընդոտներ:
 Նման հիմքերի առկայության դեպքում Հանրապետության Նախագահն իրավունք ունի գլխավոր դատախազին պաշտոնանկ անելու առաջարկությամբ դիմելու Ազգային ժողով:

Հոդված 51. Դատախազին և քննիչին գործուղելը

1. Դատախազը, առանց իր համաձայնության, իր զբաղեցրած պաշտոնին համարժեք կամ ավելի բարձր պաշտոն զբաղեցնելու պայմանով կարող է մինչև մեկ տարի ժամկետով գործուղվել այլ տարածքային դատախազություն կամ գլխավոր դատախազի գրասենյակ` վերջինիս կազմում դա-տախազների ժամանակավոր բացակայության, ծանրաբեռնվածության կամ թափուր տեղերի պատճառով:
2. Դատախազի գործուղումը կատարվում է գլխավոր դատախազի հրամանով: Դատախազի գրավոր համաձայնությամբ գործուղումը կարող է երկարաձգվել:
3. Գործուղված դատախազի աշխատավարձը չի կարող լինել ավելի պակաս, քան իր պաշտո-նում ստացածը:
4. Դատախազը գործուղման ավարտից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին առանց իր համա-ձայնության չի կարող գործուղվել:
5. Քննիչների գործուղման դեպքերը և կարգը սահմանվում է գլխավոր դատախազի կողմից:

Հոդված 52. Դատախազի և քննիչի ատեստավորումը

1. Դատախազների և քննիչների ատեստավորումն անցկացվում է զբաղեցրած պաշտոնին դա-տախազության ծառայողների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների համապատասխանությունը որոշելու, ինչպես նաև ծառայողական առաջխաղացման նպատակով:
2. Դատախազները և քննիչները երեք տարին մեկ անցնում են ատեստավորում:
3. Դատախազի և քննիչի արտահերթ ատեստավորումը կարող է անցկացվել հերթական ատես-տավորումից առնվազն մեկ տարի հետո:
4. Դատախազի և քննիչի արտահերթ ատեստավորումն անցկացվում է գլխավոր դատախազի հրամանի հիման վրա կամ դատախազի և քննիչի ցանկությամբ:
5. Ատեստավորումն անցկացվում է դատախազի և քննիչի անմիջական մասնակցությամբ:
6. Ատեստավորման ենթակա չեն`
1) գլխավոր դատախազը և նրա տեղակալները.
2) շրջանի (Ստեփանակերտ քաղաքի) դատախազները, գլխավոր դատախազության բաժնի պետերը, զինվորական դատախազի տեղակալները, կայազորների զինվորական դատախազները.         
3) հղի և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող դատախազները և քննիչները, եթե նրանք ատեստավորվելու ցանկություն չեն հայտնել:
7. Հղիության և երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող դատախազության ծառայողները ենթակա են ատեստավորման արձակուրդից վերադառնալուց հետո ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե վերջիններս ցանկություն չեն հայտնել ավելի վաղ ատեստավորվելու համար:
8. Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակ դատախազները և քննիչները ենթակա են ատեստավորման աշխատանքի ներկայանալուց հետո` մեկամսյա ժամկետում:
9. Ատեստավորման ենթակա դատախազները և քննիչներն ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ տեղեկացվում են ատեստավորման անցկացման մասին:
10. Ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ անմիջական ղեկավարը ներկայացնում է դատախազի գնահատագիրը, իսկ քննիչների գնահատագիրը ներկայացնում է գլխավոր դատախազի լիազորած դատախազը:
11. Գնահատագիրը պետք է բովանդակի տվյալներ դատախազի և քննիչի մասին, նրա գործնա-կան, անձնական հատկանիշների և ծառայողական գործունեության արդյունքների հիմնավորված գնահատականը: Այդ գնահատականը պետք է հիմնվի նախորդ ատեստավորումից հետո ընկած ժամանակաշրջանում դատախազի և քննիչի կողմից իրենց կատարած աշխատանքների մասին տարին մեկ անգամ անմիջական ղեկավարին (գլխավոր դատախազի լիազորած դատախազին) ներկայացված հաշվետվությունների վերաբերյալ վերջինիս եզրակացությունների հիման վրա:
12. Դատախազը և քննիչն ատեստավորում անցկացնելու օրվանից առնվազն մեկ շաբաթ առաջ պետք է ծանոթանան իրենց գնահատագրին:
13. Սույն հոդվածով սահմանված կարգով գնահատագիր չներկայացնելը չի կարող բացասաբար ազդել դատախազի և քննիչի ատեստավորման արդյունքների վրա:
14. Որակավորման հանձնաժողովն ատեստավորման արդյունքներով ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.
1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.
2) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին` ներառելով դատախազների և քննիչների ծառայողական առաջխաղացման ցուցակում.
3) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին` լրացուցիչ վերապատրաստում անցնելու պայմանով.
4) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին` միջնորդելով արտահերթ դասային աստի-ճան շնորհելու մասին.
5) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին` միջնորդելով ավելի ցածր պաշտոնի փո-խադրելու մասին.
6) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին` միջնորդելով պաշտոնից ազատելու մասին:
15. Դատախազը և քննիչն իրավունք ունեն ծանոթանալու ատեստավորման արդյունքներին և դրանց հետ համաձայն չլինելու դեպքում եռօրյա ժամկետում բողոքարկելու դրանք գլխավոր դատախազին:
16. Որակավորման հանձնաժողովի եզրակացությունը հանձնաժողովի նախագահն ատեստա-վորման օրվանից հետո` եռօրյա ժամկետում, ներկայացնում է գլխավոր դատախազին:
17. Գլխավոր դատախազն ատեստավորման արդյունքների հիման վրա լրացուցիչ վերապատ-րաստում անցնելու վերաբերյալ որոշումն ընդունում է ոչ ուշ, քան ատեստավորման արդյունքները ստանալու օրվանից հետո` երկշաբաթյա ժամկետում, իսկ դատախազի և քննիչի ժամանակավոր անաշխատունակության և արձակուրդում գտնվելու, ինչպես նաև վերապատրաստման ժամանակ ատեստավորման արդյունքների հիման վրա համապատասխան որոշում է ընդունում նրա աշխա-տանքի ներկայանալու օրվանից հետո` երկշաբաթյա ժամկետում: Արտահերթ դասային աստիճան շնորհելու,  ավելի ցածր պաշտոնի փոխադրելու կամ պաշտոնից ազատելու միջնորդությունների առ-կայության դեպքում գլխավոր դատախազը կարող է համապատասխան որոշում ընդունել նույն ժամկետում:
18. Դատախազների և քննիչների ատեստավորում անցկացնելու կարգը սահմանում է գլխավոր դատախազը:

Գ Լ ՈՒ Խ 5
ԴԱՏԱԽԱԶԻ ԵՎ ՔՆՆԻՉԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱԿԱՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ԵՎ ԱՅԼ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ



Հոդված 53. Դատախազների և քննիչների վարձատրությունը

1. Դատախազի և քննիչի աշխատավարձը բաղկացած է պաշտոնային դրույքաչափից, հավելա-վճարներից և օրենքով նախատեսված այլ վճարներից:
2. Գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափը սահմանվում է յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքով:
3. Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնային դրույքաչափը կազմում է գլխավոր դատա-խազի պաշտոնային դրույքաչափի 85%-ը:
4. Գլխավոր դատախազության բաժնի պետի, Ստեփանակերտ քաղաքի դատախազի, զինվորա-կան դատախազի տեղակալի պաշտոնային դրույքաչափը կազմում է գլխավոր դատախազի պաշտո-նային դրույքաչափի 80%-ը:
5. Շրջանի դատախազի, կայազորի զինվորական դատախազի, հատուկ քննչական բաժնի հատ-կապես կարևոր գործերի ավագ քննիչի պաշտոնային դրույքաչափը կազմում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 75%-ը:
6. Գլխավոր դատախազության ավագ դատախազի, Ստեփանակերտ քաղաքի դատախազի տե-ղակալի, հատուկ քննչական բաժնի հատկապես կարևոր գործերի քննիչի պաշտոնային դրույքաչափը կազմում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 70%-ը:
7. Գլխավոր դատախազության դատախազի, գլխավոր դատախազության բաժնի ավագ դա-տախազի, զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազի, շրջանի դատա-խազի տեղակալի, կայազորի զինվորական դատախազի տեղակալի պաշտոնային դրույքաչափը կազմում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 65%-ը:
8. Գլխավոր դատախազության բաժնի դատախազի, զինվորական կենտրոնական դատախազու-թյան դատախազի պաշտոնային դրույքաչափը կազմում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 60%-ը:
9. Ստեփանակերտ քաղաքի և շրջանի դատախազության ավագ դատախազի, կայազորի զինվո-րական դատախազության ավագ դատախազի պաշտոնային դրույքաչափը կազմում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 50%-ը:
10. Ստեփանակերտ քաղաքի և շրջանի դատախազության դատախազի, կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնային դրույքաչափը կազմում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 45%-ը:
11. Արդարադատության պետական խորհրդականի դասային աստիճանի համար սահմանվում է հավելավճարի առավելագույն չափ` գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 100%-ի չափով: Մյուս դասային աստիճանների նկատմամբ սահմանվում է հավելավճարի առավելագույն չափ` հիմքում դնելով գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի`
1) արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի համար` 85%-ը.
2) արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի համար` 80%-ը.
3) արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի համար` 75%-ը.
4) արդարադատության առաջին դասի խորհրդականի համար` 65%-ը.
5) արդարադատության երկրորդ դասի խորհրդականի համար` 60%-ը.
6) արդարադատության երրորդ դասի խորհրդականի համար` 55%-ը.
7) առաջին դասի խորհրդականի համար` 50%-ը.
8) երկրորդ դասի խորհրդականի համար` 45%-ը.
9) երրորդ դասի  խորհրդականի համար` 40%-ը:
12. Դասային աստիճան ունեցող դատախազները և քննիչները ստանում են հավելավճարներ` դատախազի, դատավորի և դատախազության քննիչի պաշտոնում աշխատած յուրաքանչյուր տարվա համար` իրենց շնորհված դասային աստիճանի նկատմամբ սահմանված հավելավճարի առավելագույն չափի 4-ական տոկոսի չափով: Բոլոր դեպքերում դասային աստիճանի համար տրվող հավելավճարը չի կարող գերազանցել պաշտոնային դրույքաչափը:

Հոդված 54. Դատախազի, քննիչի, դատախազության աշխատակազմում պետական ծառայողի  սոցիալական և կենսաթոշակային ապահովությունը

1. 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո  ծնված` դատախազի կամ քննիչի պաշտոն զբաղեցնող անձի կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով£
2. Մինչև  1974 թվականի հունվարի  1-ը ծնված` դատախազի կամ քննիչի պաշտոն  զբաղեց-նող անձի կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է  զինծառայողների համար սահմանված կարգով՝ հիմք  ընդունելով  դատախազի կամ քննիչի  աշխատավարձը£
Սույն մասով սահմանված՝ դատախազի կամ քննիչի պաշտոն զբաղեցնող անձին կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), վճարելու, ինչպես նաև  ստաժը հաշվարկելու կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը£
3. Դատախազության աշխատակազմում պետական ծառայողի սոցիալական, այդ թվում՝ կենսաթոշակային ապահովությունը, իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ  սահմանված կարգով:

Հոդված 55. Դատախազի և քննիչի այլ սոցիալական երաշխիքները

Պետությունը դատախազների և քննիչների համար երաշխավորում է`
1) ծառայողական պարտականությունների կատարման համար անվտանգ և անհրաժեշտ աշխա-տանքային պայմաններ.
2) ամենամյա վճարովի արձակուրդ.
3) վերապատրաստում` այդ ընթացքում պահպանելով նրա պաշտոնը և դրա համար նախա-տեսված վարձատրությունը.
4) ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամության դեպքում նրան, իսկ զոհվելու դեպքում նրա ընտանիքի անդամներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենս-դրությամբ սահմանված կարգով համապատասխան վճարով ապահովում.
5) մշտական բնակության վայրից դուրս գործուղվելիս օրենսդրությամբ սահմանված չափերով և կարգով գործուղման ծախսերի փոխհատուցում:

Հոդված 56. Դատախազի և քննիչի արձակուրդը

1. Դատախազները և քննիչներն ունեն ամենամյա հերթական վճարովի արձակուրդի իրավունք` 30 աշխատանքային օր տևողությամբ:
2. Դատախազին և քննիչին ամենամյա հերթական արձակուրդը պետք է տրամադրվի այնպես, որ չխոչընդոտվի դատախազության բնականոն գործունեության իրականացումը: Դատախազներին և քննիչներին հերթական արձակուրդ տրամադրելու կարգը սահմանում է գլխավոր դատախազը:
3. Գիտական ատենախոսություն պաշտպանելու նպատակով դատախազն ու քննիչը ունեն մինչև 38 օրացուցային օր տևողությամբ լրացուցիչ չվճարվող արձակուրդի իրավունք:

Հոդված 57. Դատախազի և քննիչի համազգեստը

1. Դատախազությունում պաշտոն զբաղեցնող դատախազներին և քննիչներին պետական բյու-ջեի միջոցների հաշվին տրվում է համազգեստ:
2. Համազգեստի նկարագիրը և դրա կրելու կարգը սահմանում է կառավարությունը:

Հոդված 58. Դատախազի և քննիչի մասնակցությունը կրթական ծրագրերին

1. Բոլոր դատախազները և քննիչները, բացառությամբ գլխավոր դատախազի և նրա տեղա-կալների, առնվազն երեք տարին մեկ անգամ անցնում են վերապատրաստում` գլխավոր դատա-խազի սահմանած կարգով:
2. Դատախազն ու քննիչն իրավունք ունեն նաև մասնակցելու այլ կրթական վերապատրաստման  ծրագրերի, համաժողովների և իրավաբանների մասնագիտական այլ հավաքների: Աշխատանքային ժամերին այդպիսի միջոցառումներին մասնակցելու կապակցությամբ մինչև երեք օր տևողությամբ բացակայելու թույլտվությունը տալիս է գլխավոր դատախազի համապատասխան տեղակալը: Դրա-նից ավելի ժամկետով թույլտվություն կարող է տալ գլխավոր դատախազը: Այն դեպքում, եթե դատախազը կամ  քննիչն ստացել է թույլտվություն, ապա այդպիսի միջոցառումներին մասնակցելու կապակցությամբ դատախազի կամ քննիչի բացակայությունը համարվում է հարգելի` աշխատա-վարձի պահպանմամբ:

Հոդված 59. Դատախազի և քննիչի անվտանգությունը և անձնական պաշտպանության միջոցները

1. Դատախազը և քննիչն ունեն ծառայողական հաշվեցուցակային զենք և անձնական պաշտ-պանության հատուկ միջոցներ պահելու և կրելու իրավունք: Դատախազներին և քննիչներին ծառայո-ղական հաշվեցուցակային զենք և անձնական պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրում է կառավարության լիազորած մարմինը:
2. Ծառայողական հաշվեցուցակային զենքը և անձնական պաշտպանության հատուկ միջոցները պահելու և կրելու կարգը սահմանվում է գլխավոր դատախազի հրամանով:
3. Դատախազը, քննիչը և նրանց ընտանիքի անդամները գտնվում են պետության հատուկ պաշտպանության ներքո: Դատախազի, քննիչի, նրանց ընտանիքի անդամների կամ նրանց զբաղեց-րած բնակելի և ծառայողական տարածքների անձեռնմխելիության նկատմամբ ոչ իրավաչափ ներգործության սպառնալիքի դեպքում դատախազի և քննիչի  պահանջով իրավասու պետական մարմինները պարտավոր են անհապաղ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` դատախազի, քննիչի, նրանց ընտանիքի անդամների և նրանց զբաղեցրած բնակելի և ծառայողական շինություն-ների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:

Գ Լ ՈՒ Խ 6
ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ



Հոդված 60. Դատախազության ֆինանսավորումը

1. Դատախազության ֆինանսավորումն իրականացվում է դատախազության աշխատակազմի միջոցով` պետական բյուջեով նախատեսված ծախսերի շրջանակում: Դատախազության աշխատա-կազմի կենտրոնական մարմնի և առանձնացված ստորաբաժանումների ֆինանսավորումն արտա-ցոլվում է բյուջետային հայտում և պետական բյուջեում առանձին տողով` որպես Լեռնային Ղարա-բաղի Հանրապետության դատախազություն:
2. Դատախազության բյուջետային հայտը կառավարության կողմից ընդունվելու դեպքում ընդգրկվում է պետական բյուջեի նախագծում, իսկ առարկության դեպքում` պետական բյուջեի նախագծի հետ ներկայացվում է Ազգային ժողով:
3. Կառավարությունը Ազգային ժողով և գլխավոր դատախազություն է ներկայացնում բյուջե-տային հայտի վերաբերյալ առարկության հիմնավորումը:
4. Դատախազության բնականոն գործունեության ապահովման համար չկանխատեսված ծախ-սերի ֆինանսավորման նպատակով նախատեսվում է դատախազության պահուստային ֆոնդ, որը ներկայացվում է բյուջեի առանձին տողով: Պահուստային ֆոնդի մեծությունը հավասար է տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով դատախազության համար նախատեսված բյուջեի երկու տոկոսին:
5. Պահուստային ֆոնդից հատկացումները կատարվում են գլխավոր դատախազի որոշմամբ:
6. Դատախազության բնականոն գործունեության ապահովման համար դատախազության հա-մար պահուստային ֆոնդի միջոցների անբավարարության դեպքում կառավարությունը պարտավոր է պակասը լրացնել կառավարության պահուստային ֆոնդից:

Գ Լ ՈՒ Խ 7

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ



Հոդված 61. Դատախազության աշխատակազմը

1. Սույն օրենքի ուժով ստեղծվում է դատախազությունը սպասարկող հիմնարկ` «Դատախազու-թյան աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ անվանմամբ, որում պետք է իրակա-նացվի պետական ծառայության հատուկ տեսակ` «Դատախազության աշխատակազմում պետական ծառայությունը» անվանմամբ:
2. Դատախազության աշխատակազմում պետական ծառայությունը Սահմանադրությամբ դա-տախազությանը վերապահված լիազորությունների իրականացումը ապահովելու նպատակով իրա-կանացվող մասնագիտական գործունեությունն է, որն իրականացվում է «Դատախազության աշխա-տակազմ» պետական կառավարչական հիմնարկում:
3. Դատախազության աշխատակազմը կազմված է կենտրոնական մարմնից և առանձնացված ստորաբաժանումներից:
4. Հիմնարկի հիմնադրի և կառավարման մարմնին վերապահված լիազորություններն իրակա-նացվում են գլխավոր դատախազի կողմից:

Հոդված 62. Դատախազությունում պետական ծառայությունը կարգավորող իրավական ակտերը

1. Դատախազության աշխատակազմում պետական ծառայության հետ կապված հարաբերու-թյունների վրա տարածվում են «Դատական ծառայության մասին»  Լեռնային Ղարաբաղի Հանրա-պետության օրենքի դրույթներն այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են դատա-խազության աշխատակազմում պետական ծառայության նկատմամբ և չեն հակասում սույն օրենքին:
2. Դատախազության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանման պետական ծառայող-ներին նշանակում է գլխավոր դատախազը` դատախազության առանձնացված ստորաբաժանումը գլխավորող դատախազի ներկայացմամբ:
3. Դատախազության աշխատակազմում տեխնիկական սպասարկման և պայմանագրային հի-մունքներով այլ խնդիրներ և գործողություններ իրականացնող անձինք նշանակվում են գլխավոր դատախազի կողմից և նրանց հետ աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Լեռ-նային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:
4. «Դատական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի դրույթ-ները դատախազության աշխատակազմում պետական ծառայության հետ կապված հարաբերություն-ների նկատմամբ տարածելիս`
1) դատական ծառայություն` ենթադրում է դատախազության աշխատակազմում պետական ծառայություն.
2) դատական դեպարտամենտի ղեկավարին վերապահված լիազորություններն իրականացնում է դատախազության աշխատակազմի ղեկավարը. 
3) դատական դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանման ղեկավարին վերապահված լիազորություններն իրականացնում է դատախազության առանձնացված ստորաբաժանումը գլխա-վորող դատախազը.
4) դատարանների նախագահների խորհրդին և Գերագույն դատարանի նախագահին վերապահ-ված լիազորություններն իրականացնում է գլխավոր դատախազը.
5) այն լիազորությունները, որոնք իրականացվում են Գերագույն դատարանի նախագահի կողմից` դատարանների նախագահների խորհրդի եզրակացության հիման վրա, իրականացնում է գլխավոր դատախազը միանձնյա.
6) դատարաններ` ենթադրում է գլխավոր դատախազություն, շրջանի (Ստեփանակերտ քաղաքի) դատախազություններ.
7) դատավոր` ենթադրում է դատախազ:

Գ Լ ՈՒ Խ 8
ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 63. Օրենքի ուժի մեջ մտնելը



1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ այն դրույթ-ների, որոնց համար սույն հոդվածով սահմանված են ուժի մեջ մտնելու այլ ժամկետներ կամ պայմաններ:
2. Դատախազների և քննիչների նշանակման կարգին առնչվող սույն օրենքի 34-րդ հոդվածի 3-6-րդ մասերն ուժի մեջ են մտնում 2009 թվականի հուլիսի 1-ից: Մինչ այդ գործում է սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին գործող կարգը:
3. Սույն օրենքով սահմանված կարգով դատախազների և քննիչների թեկնածությունների և ծա-ռայողական առաջխաղացման առաջին ցուցակների կազմումն իրականացվում է մինչև 2009 թվա-կանի հուլիսի 1-ը:
4. Դատախազների և քննիչների տարեկան և լրացուցիչ վերապատրաստումն իրականացվում է 2009 թվականի օգոստոսի 1-ից:
5. Դատախազին և քննիչին կարգապահական պատասխանատվության ենթարկելու` սույն օրեն-քով սահմանված կարգն ուժի մեջ է մտնում 2009 թվականի փետրվարի 1-ից: Մինչ այդ գործում է սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին գործող կարգը:
6. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Դատախազության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2000 թվականի փետրվարի 15-ի ՀՕ-101 օրենքը:

Հոդված 64. Դատախազության նոր կառուցվածքի ներդրումը

1. Դատախազության կառուցվածքը համապատասխանեցվում է սույն օրենքի պահանջներին մինչև 2009 թվականի փետրվարի 1-ը:
2. Էթիկայի և որակավորման հանձնաժողովները, ինչպես նաև դատախազության կոլեգիան ստեղծվում են մինչև 2009 թվականի փետրվարի 1-ը:
3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին պաշտոնավարող`
1) գլխավոր դատախազի ավագ օգնականները և օգնականները համարվում են գլխավոր դա-տախազության ավագ դատախազներ և դատախազներ.
2) շրջանի (Ստեփանակերտ քաղաքի) դատախազի ավագ օգնականները և օգնականները հա-մարվում են շրջանի (Ստեփանակերտ քաղաքի) դատախազության ավագ դատախազներ և դատա-խազներ:
4. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը նշանակված դատախազները շարունակում են պաշտո-նավարել համապատասխանաբար իրենց պաշտոններում:
5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին դատախազությունում գործող քննիչները շարունակում են պաշտոնավարել մինչև սույն օրենքին համապատասխան գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնի քննիչների նշանակումը, բայց ոչ ուշ քան մինչև 2009 թվականի փետրվարի 1-ը:

Հոդված 65. Նախկինում շնորհված դասային աստիճանները հաշվի առնելը

1. Դատախազներին և քննիչներին մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը շնորհված դասային աստիճանները պահպանվում են և սույն օրենքով սահմանված կարգով դասային աստիճաններ շնորհելիս` նախկինում շնորհված դասային աստիճանով ծառայության ժամկետը հաշվի է առնվում:
2. «Դատախազության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2000 թվականի փետրվարի 15-ի ՀՕ-101 օրենքին համապատասխան շնորհված առաջին, երկրորդ և երրորդ դասի իրավաբանի դասային աստիճանները հավասարեցվում են համապատասխանաբար առաջին, երկ-րորդ և երրորդ դասի խորհրդականի դասային աստիճաններին:

Հոդված 66. Դատախազության աշխատակազմի ստեղծումը և կանոնադրության  հաստատումը

1. Դատախազության աշխատակազմը ենթակա է ստեղծման, կանոնադրությունը և դատախա-զության աշխատակազմում պետական ծառայողների պաշտոնների անվանացանկը` հաստատման՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երկու ամսվա ընթացքում:
2. Դատախազության աշխատակազմում պետական ծառայողների առաջին վերապատրաստ-ման, գործունեության առաջին գնահատման և դասային աստիճանի շնորհման ժամկետները սահ-մանվում են գլխավոր դատախազի կողմից:

Հոդված 67. Դատախազության աշխատողներին դատախազության աշխատակազմում պետական ծառայողներ համարելը

1. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո դատախազական ծառայության պաշտոնների անվա-նացանկով նախատեսված պաշտոններ զբաղեցնող աշխատողները համարվում են դատախազու-թյան աշխատակազմում պետական ծառայողներ:
2. Դատախազության աշխատակազմում պետական ծառայողների վարձատրությունն իրակա-նացվում է «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հան-րապետության օրենքով սահմանված կարգով: Աշխատանքի վարձատրության հաշվարկման համար դատախազության աշխատակազմում պետական ծառայության դասային աստիճանները հավասար են քաղաքացիական ծառայության համար նախատեսված դասային աստիճաններին:

Հոդված 68. Դատախազների և քննիչների վարձատրության նոր համակարգի ներդրումը

Դատախազների և քննիչների վարձատրության նոր համակարգի ներդրումը չի կարող հանգեցնել դատախազների և քննիչների պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն զբաղեցնող դատախազի և քննիչի դրամական բավարարման չափի նվազեցման:


ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ   
ՆԱԽԱԳԱՀ ̀                                      Բ. ՍԱՀԱԿՅԱՆ




      30 դեկտեմբերի 2008 թ.
      ք.Ստեփանակերտ
      ՀՕ-73-Ն

 


Օրացույց

<November 2017>
MoTuWeThFrSaSu
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   

Այցելուների Քանակը

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter