Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

Հաշվետվություններ
ՀԱՂՈՐԴՈՒՄ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազության 2015 թվականի գործունեության մասին
There are no translations available.

 
 
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
 
 
“Դատախազության մասին” Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված գործառույթներին և ԼՂՀ դատախազության Կանոնակարգի պահանջներին համապատասխան, 2015 թվականին աշխատանքներ են տարվել պետական շահերի պաշտպանության, կոռուպցիոն, սեփականության ու տնտեսական գործունեության, մարդու դեմ ուղղված և ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով քննության որակի բարձրացման և օրինականության պահպանման, ինչպես նաև դիմումների քննարկման, կազմակերպա-վերահսկողական, արտերկրի հետ համագործակցության, իրավական ապահովման և այլ ոլորտներում աշխատանքների բարելավման ուղղությամբ։
Read more...
 
ՀԱՂՈՐԴՈՒՄ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազության 2014 թվականի գործունեության մասին
There are no translations available.

 

Ընդհանուր դրույթներ

 

«Դատախազության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված գործառույթներին և ԼՂՀ դատախազության Կանոնակարգի պահանջներին համապատասխան, 2014 թվականին աշխատանքներ են տարվել պետական շահերի պաշտպանության, կոռուպցիոն, սեփականության ու տնտեսական գործունեության, մարդու դեմ ուղղված և ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով քննության որակի բարձրացման և օրինականության պահպանման, ինչպես նաև դիմումների քննարկման, կազմակերպա-վերահսկողական, արտերկրի հետ համագործակցության, իրավական ապահովման և այլ ոլորտներում աշխատանքների բարելավման ուղղությամբ:

Read more...
 
ՀԱՄԱՌՈՏ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում 2014 թվականի ինը ամիսներին արձանագրված հանցավորության վիճակի մասին
There are no translations available.

2014 թվականի ինը ամիսներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում արձանագրվել է հանցագործությունների 291 դեպք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազելով  61 դեպքով  կամ  17,3 %-ով (2013թ.-ի ինը ամիսներին գրանցվել էր 352 դեպք), որից բացահայտվել են 219-ը ¥2013թ.-ի ինը ամիսներին 295-ը), չբացահայտված են մնացել 19-ը ¥2013թ.-ի ինը ամիսներին ՝ 19-ը), քննության փուլում է գտնվում 53  հանցագործություն ¥2013թ.-ի ինը ամիսներին ՝ 38):

Read more...
 
ՀԱՂՈՐԴՈՒՄ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազության 2013 թվականի գործունեության մասին
There are no translations available.

 Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ և «Դատախազության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազությունը 2013 թվականի ընթացքում որոշակի աշխատանքներ է կատարել հանցավորության կանխարգելման, քաղաքացիների իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության, հետաքննության և նախաքննության օրինականության ապահովման, դատարանում մեղադրանքի պաշտպանության, պետական շահերի պաշտպանության ոլորտում հայցեր հարուցելու, պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ, կազմակերպական-վերահսկողական, միջազգային համագործակցության, ինչպես նաև դատախազական գործունեության այլ ոլորտներում  դատախազական հսկողության  և դատավարական ղեկավարման ուղղությամբ:

 

Read more...
 
ՀԱՂՈՐԴՈՒՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
There are no translations available.

 

Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ և <Դատախազության մասին> Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազությունը 2012 թվականի ընթացքում որոշակի աշխատանքներ է կատարել հանցավորության կանխարգելման, քաղաքացիների իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության, հետաքննության և նախաքննության օրինականության ապահովման, դատարանում մեղադրանքի պաշտպանության, պետական շահերի պաշտպանության ոլորտում հայցեր հարուցելու, պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ, ինչպես նաև դատախազական գործունեության այլ ոլորտներում դատախազական հսկողության և դատավարական ղեկավարման ուղղությամբ:
<Դատախազության մասին> Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված գործառույթներին և ԼՂՀ դատախազության Կանոնակարգի պահանջներին համապատասխան, աշխատանքներ են կատարվել կոռուպցիոն, կազմակերպված, սեփականության ու տնտեսական գործունեության, ընդհանուր բնույթի ու մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով քննության որակի բարցրացման և օրինականության պահպանման, ինչպես նաև դիմումների քննարկման, կազմակերպական-վերահսկողական, արտերկրի հետ համագործակցության, իրավական ապահովման և այլ ոլորտներում աշխատանքների բարելավման ուղղությամբ:

 

Read more...
 
ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԱՄԱՌՈՏ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
There are no translations available.

2012 թվականի 9 ամիսների ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում արձանագրվել է հանցագործությունների 287 դեպք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճելով 25 դեպքով կամ 8,7 %-ով (2011թ. 9 ամիսներին գրանցվել էր 262 դեպք): 2012թ. 9 ամիսների ընթացքում արձանագրված հանցագործությունների 287 դեպքերից բացահայտվել են 228-ը, 32-ը չեն բացահայտվել, իսկ 27 հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերը հաշվետու ժամանակահատվածի ավարտին դեռևս գտնվել են քննության փուլում: 2012 թվականի 9 ամիսներին արձանագրված հանցագործությունների բացահայտման ցուցանիշը կազմել է 90,7 % (2011թ. 9 ամիսներին` 88,9%):

2012թ. 9 ամիսներին գրանցվել է առանձնապես ծանր հանցագործությունների 5 դեպք (2011թ. 9 ամիսներին` 8)` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազելով 3 դեպքով: Արձանագրվել է ծանր հանցագործությունների 44 դեպք (2011թ. 9 ամիսներին ` 90)` նվազելով 46 դեպքով, որի թվաքանակում 23-ով նվազումը պայմանավորված է ԼՂՀ քրեական օրենսգրքի որոշ հոդվածների (ԼՂՀ քրեական օրեսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մաս` 19 դեպք, 178-րդ հոդվածի 2-րդ մաս` 4 դեպք) սանկցիաներում 2011թ. մայիսի 23-ին կատարված օրենսդրական փոփոխություններով (ՀՕ-143-Ն): Նույն ժամանակահատվածում արձանագրվել է միջին ծանրության հանցագործությունների 125 դեպք (2011թ. 9 ամիսներին` 63)` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելանալով 62 դեպքով, որի թվաքանակում 30-ով ավելացումը ԼՂՀ քրեական օրենսգրքի որոշ հոդվածների (ԼՂՀ քրեական օրեսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մաս` 19 դեպք, 178-րդ հոդվածի 2-րդ մաս` 4 դեպք, 314-րդ հոդված` 7 դեպք) սանկցիաներում 2011թ. մայիսի 23-ին կատարված օրենսդրական փոփոխությունների (ՀՕ-143-Ն) պատճառ է:
Միջին ծանրության հանցագործությունների շարժընթացում առանձնապես ավելացել են առանց իրացնելու նպատակի խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի պահելու, պետական գույքի յուրացման կամ վատնման, կաշառք ստանալու դեպքերի բացահայտումները: Աճել են մահ առաջացրած ճանապարհա-տրանսպորտային պատահարների դեպքերը:
2012թ. 9 ամիսներին ԼՂՀ տարածքում արձանագրվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների 34 դեպք (2011թ. 9 ամիսներին` 34), հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների 69 դեպք (2011թ. 9 ամիսներին` 41), սեփականության դեմ ուղղված հանցագործությունների 120 դեպք (2011թ. 9 ամիսներին` 138), այդ թվում 26-ը (2011թ. 9 ամիսներին` 28-ը) պետական կամ հանրային գույքի հափշտակության, իսկ 94-ը (2011թ. 9 ամիսներին` 110-ը) անձնական գույքի հափշտակության դեպքեր, տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցա•ործությունների 7 դեպք (2011թ. 9 ամիսներին` 10), պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների 40 դեպք (2011թ. 9 ամիսներին` 28):
Մարդու դեմ ուղղված հանցագործությունների շարժընթացում հաշվետու ժամանակահատվածում արձանագրված ցուցանիշների վերլուծությունից դիտվում է, որ սպանության դեպքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազել են 4-ով (2012թ. 9 ամիսներին` 1 դեպք, 2011թ. 9 ամիսներին` 5), իսկ սպանության փորձի դեպքեր չեն գրանցվել (2011թ. 9 ամիսներին` 1): 3 դեպքով նվազել են նաև սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները (2012թ. 9 ամիսներին` 7 դեպք, 2011թ. 9 ամիսներին` 10), բռնաբարության և դրա փորձի դեպքեր չեն արձանագրվել: Սակայն 3 դեպքով աճել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերը (2012թ. 9 ամիսներին` 11, 2011թ. 9 ամիսներին` 8 դեպք): 5 դեպքով աճ է արձանագրվել մարդու դեմ ուղղված այլ հանցագործությունների շարժընթացում:
2012թ. 9 ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ԼՂՀ տարածքում 28 դեպքով կամ 40,6 %-ով ավելացել են հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները: Մասնավորապես, 3-ով աճել են ճանապարհա-տրանսպորտային պատահարների դեպքերը, որոնք առաջացրել են մահ (2012թ. 9 ամիսներին` 5, 2011թ. 9 ամիսներին` 2 դեպք): 6 դեպքով աճել են խուլիգանության դեպքերը (2012թ. 9 ամիսներին` 16, 2011թ. 9 ամիսներին` 10 դեպք), այդ թվում 2-ը կատարվել է զենքի գործադրմամբ: Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ արձանագրված խուլիգանությունների կատարմանը, հիմնականում, նպաստել են կենցաղային բնույթ կրող խնդիրների շուրջ կամ միջանձնային անբարյացակամ հարաբերություններից ելնելով առաջացած վիճաբանությունները, որոնք էլ վերաճել են հասարակական կարգի կոպիտ խախտումների և հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքի դրսևորումների: 22 դեպքով ավելացել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների բացահայտման դեպքերը (2012թ. 9 ամիսներին` 34, 2011թ. 9 ամիսներին` 12 դեպք), այդ թվում 21-ով ավելացել են առանց իրացնելու նպատակի թմրամիջոցներ ապօրինի պահելու դեպքերի բացահայտումները, ինչը վկայում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի և այդ նպատակով իրականացված համապատասխան միջոցառումների արդյունավետության մասին: Իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր հաշվետու ժամանակահատվածում չեն արձանագրվել, թեև բացահայտվել են խոշոր /12 դեպք/ և առանձնապես խոշոր /1 դեպք/ չափերով թմրամիջոցներ ապօրինի պահելու դեպքեր: 6 դեպքով նվազել են հրազեն, ռազմամթերք պահելու կամ պատրաստելու դեպքերը (2012թ. 9 ամիսներին` 10, 2011թ. 9 ամիսներին` 16 դեպք):
2012 թվականի 9 ամիսների ընթացքում հանրապետության տարածքում գրանցված սեփականության դեմ ուղղված հանցագործությունները նվազել են 18 դեպքով կամ 13%-ով (2012թ. 9 ամիսներին` 120, 2011թ. 9 ամիսներին` 138 դեպք): Մասնավորապես 2 դեպքով կամ 7,1%-ով նվազել են պետական կամ հանրային գույքի հափշտակությունները (2012թ. 9 ամիսներին` 26, 2011թ. 9 ամիսներին` 28 դեպք): 6 դեպքով նվազել են պետական կամ հանրային գույքի գողության դեպքերը (2012թ. 9 ամիսներին` 2, 2011թ. 9 ամիսներին` 8 դեպք), իսկ 1 դեպքով` պետական կամ հանրային գույքի խարդախության դեպքերը (2012թ. 9 ամիսներին` 1, 2011թ. 9 ամիսներին` 2 դեպք): Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ 5 դեպքով ավելացել են պետական կամ հանրային գույքի յուրացման կամ վատնման դեպքերի բացահայտումները (2012թ. 9 ամիսներին` 22, 2011թ. 9 ամիսներին` 17 դեպք): Նշյալ հանցագործությունները հիմնականում կատարվել են նախկին տարիներին (2009-2011թթ.), որոնք բացահայտվել են հանրապետության շրջանների դպրոցների տնօրենների կողմից պետական միջոցների նպատակային ծախսման ուղղությամբ 2012 թվականի 3-րդ եռամսյակում իրականացված ստուգումների ընթացքում: Արձանագրված յուրացման կամ վատնման 22 դեպքերից 10-ը բացահայտվել է Մարտունու շրջանի Վազգենաշենի համայնքի դպրոցում պետական միջոցների նպատակային ծախսման ուղղությամբ կատարված ստուգմամբ:
Անձնական գույքի հափշտակության դեպքերը նվազել են 16-ով կամ 14,5 %-ով: Առանձնապես, 24 դեպքով, նվազել են անձնական գույքի գողության դեպքերը (2012թ. 9 ամիսներին` 63, 2011թ. 9 ամիսներին` 87 դեպք), այդ թվում 7 դեպքով նվազել են բնակարանային գողությունները (2012թ. 9 ամիսներին` 22, 2011թ. 9 ամիսներին` 29 դեպք): 5 դեպքով նվազել են անձնական գույքի յուրացման կամ վատնման դեպքերը (2012թ. 9 ամիսներին` 4, 2011թ. 9 ամիսներին` 9 դեպք): 7 դեպքով ավելացել են խարդախության եղանակով անձնական գույքի հափշտակության դեպքերը (2012թ. 9 ամիսներին` 14, 2011թ. 9 ամիսներին` 7 դեպք): 7 դեպքով աճ է արձանագրվել սեփականության դեմ ուղղված այլ հանցագործությունների շարժընթացում:
2012թ. 9 ամիսներին արձանագրված տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները նվազել են 3 դեպքով կամ 30%-ով: Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրությամբ զբաղվելու, կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելու, պահելու կամ իրացնելու, ակցիզային դրոշմանիշների ապօրինի շրջանառության, մաքսանենգության դեպքեր չեն արձանագրվել: 1 դեպքով ավելացել է հարկերի և տուրքերի վճարումից խուսափելու դեպքերի բացահայտումները (2012թ. 9 ամիսներին` 2, 2011թ. 9 ամիսներին` 1 դեպք):
2012 թվականի 9 ամիսներին արձանագրված հանցագործությունների շարժընթացում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ 12 դեպքով կամ 30%-ով ավելացել է պետական իշխանության, պետական ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների թվաքանակը (2012թ. 9 ամիսներին` 40, 2011թ. 9 ամիսներին` 28 դեպք): Մասնավորապես 2 դեպքով ավելացել են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ անցնելու դեպքերը (2012թ. 9 ամիսներին` 4, 2011թ. 9 ամիսներին` 2 դեպք): 11 դեպքով ավելացել են կաշառք ստանալու, տալու և կաշառքի միջնորդության դեպքերի բացահայտումները (2012թ. 9 ամիսներին` 11, 2011թ. 9 ամիսներին` 0 դեպք), ինչը պայմանավորված է <<Հայաստանի պետական ագրարային համալսարան>> ՊՈԱԿ Ստեփանակերտի մասնաճյուղում 2010թ. օգոստոս ամսում կատարված և 2012թ. առաջին եռամսյակում հարուցված քրեական գործի շրջանակում բացահայտված` կաշառք ստանալու, կաշառք տալու 3-ական, ինչպես նաև կաշառքի միջնորդության 5 հանցագործության դեպքերի բացահայտմամբ:
 
 
ԼՂՀ գլխավոր դատախազության կազմակերպա-վերահսկողական,
վիճակագրության, վերլուծության, իրավական ապահովման,
միջազգային կապերի և անձնակազմի հարցերով բաժին
 
 
ՏԵՂԵԿԱՆՔ 2012Թ. ԻՆՆ ԱՄՍՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
There are no translations available.

 2012թ. ինն ամսում  հանրապետության տարածքում թվով 6 ավարտված քրեական գործով և ոչ արդարացման հիմքով քրեական գործի հարուցումը մերժված 5 վարույթով արձանագրվել է կոռուպցիոն բնույթի 40 հանցագործություն  /1-ը` նախորդ տարիներից/ ԼՂՀ քրեական օրենսգրքով նախատեսված հետևյալ հոդվածներով` 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ /յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով/ - 12, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետեր /յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով և խոշոր չափերով/ - 3, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ /յուրացնելը կամ վատնելը առանձնապես խոշոր չափերով/ - 1, 205-րդ հոդվածի 1-ին մաս /հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը/ - 1, 308-րդ հոդվածի 1-ին մաս /պաշտոնեական լիազորությունները չարաշահելը/ -4, 309-րդ հոդվածի 1-ին մաս /պաշտոնեական լիազորություններն անցնելը – նախորդ տարիներից/ - 1, 314-րդ հոդված /պաշտոնեական կեղծիք/ - 7,  311-րդ հոդվածի 1-ին մաս /կաշառք ստանալը/ - 3, 312-րդ հոդվածի 1-ին մաս /կաշառք տալը/ - 3, 313-րդ հոդվածի 1-ին մաս  /կաշառքի միջնորդություն/ - 5:       

Ըստ տեղակայման ոլորտների կոռուպցիոն բնույթի հանցագործությունները տեղաբաշխվում են հետևյալ կերպ.

            -ԼՂՀ կրթության ոլորտ ` 33 հանցագործություն /179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ – 10, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետեր – 3, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ – 1, 314-րդ հոդված – 5, 308-րդ հոդվածի 1-ին մաս – 3, 311-րդ հոդվածի 1-ին մաս -3, 312-րդ հոդվածի 1-ին մաս – 3, 313-րդ հոդվածի 1-ին մաս - 5/,

-ԼՂՀ տեղական ինքնակառավարման համակարգ` 5 հանցագործություն / 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ – 2, 308-րդ հոդվածի 1-ին մաս – 1, 314-րդ հոդված -2/,

-տնտեսական  գործունեության ոլորտ` 1 հանցագործություն /205-րդ հոդվածի 1-ին մաս – 1/ ,

-արդարադատության համակարգ /նոտարական գործունեության ոլորտ/ - 1 հանցագործություն  / 309-րդ հոդվածի 1-ին մաս/:

 

Ըստ ԼՂՀ վարչատարածքային միավորների` նշված կոռուպցիոն բնույթի հանցագործությունները տեղաբաշխվում են  հետևյալ կերպ.

         - քաղաք Ստեփանակերտ` 16 հանցագործություն /308-րդ հոդվածի 1-ին մաս-4, 311-րդ հոդվածի 1-ին մաս -3, 312-րդ հոդվածի 1-ին մաս – 3, 313-րդ հոդվածի 1-ին մաս – 5, 314-րդ հոդված – 1/,

       -  Ասկերանի շրջան` 5 հանցագործություն /179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետեր – 1, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ – 1, 309-րդ հոդվածի 1-ին մաս-1,  314-րդ հոդված – 2/,

       -    Քաշաթաղի շրջան` 1 հանցագործություն /205-րդ հոդվածի 1-ին մաս/,

       -   Հադրութի շրջան` 4 հանցագործություն /179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ – 2, 314-րդ հոդված – 2/,

            -Մարտակերտի շրջան` 1 հանցագործություն /179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ/,

            -Մարտունու շրջան` 13 հանցագործություն /179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ – 9, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետեր – 2, 314-րդ հոդված – 2/:

Ավարտված 6 քրեական գործով և ոչ արդարացման հիմքով քրեական գործի հարուցումը մերժված 5 վարույթով որպես հանցագործություն կատարած անձ է ճանաչվել 17 անձ, որից 12-ը պաշտոնատար անձինք են  /թվով 6 ավարտված քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 12 անձ, որից 7-ը պաշտոնատար անձինք են/: Նշված բնույթի հանցագործություններով պետությանը պատճառված 55.131.829 դրամ նյութական վնասը նախաքննության փուլում լրիվությամբ վերականգնվել է: Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների տեսակարար կշիռը գրանցված հանցագործությունների ընդհանուր թվում կազմում է 13,9 տոկոս:

 

 

ԼՂՀ  գլխավոր դատախազության կոռուպցիոն,

կազմակերպված, սեփականության և

տնտեսական գործունեության դեմ ուղղված

 հանցագործությունների գործերով բաժին

 

 

 
Հաշվետվություն
There are no translations available.

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում 2 012 թվականի առաջին կիսամյակում արձանագրված հանցավորության վիճակի համառոտ վերլուծություն
 
2012թ. առաջին կիսամյակում ԼՂՀ տարածքում արձանագրվել է 166 հանցագործության դեպքª նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազելով 12 դեպքով կամ 6,7%-ով (2011թ. 1-ին կիսամյակում գրանցվել էր 178 դեպք): Արձանագրված 166 հանցագործություններից բացահայտվել են 138-ը, 14 հանցագործություններ չեն բացահայտվել, իսկ 14 հանցագործությունների վերաբերյալ քրեական գործեր հաշվետու ժամանակահատվածի ավարտին դեռևս գտնվել են քննության փուլում: 2012 թվականի առաջին կիսամյակում  հանցագործությունների բացահայտման ցուցանիշը կազմել է 90,1 % (2011թ. 1-ին կիսամյակում` 90,7%):
Ըստ բնույթի և հանրային վտանգավորության աստիճանի 2012թ. առաջին կիսամյակում արձանագրվել է առանձնապես ծանր հանցագործության 1 դեպք (2011թ. 1-ին կիսամյակումª 3), ծանր հանցագործությունների 28 դեպք (2011թ. 1-ին կիսամյակում` 76), միջին ծանրության հանցագործությունների` 73 դեպք (2011թ.1-ին կիսամյակում` 36), իսկ ոչ մեծ ծանրության հանցագործությունների` 64 դեպք (2011թ. 1-ին կիսամյակում` 63):
Հաշվի առնելով ԼՂՀ քրեական օրենսգրքում 2011թ. մայիսի 23-ին կատարված փոփոխությունները և նկատի ունենալով, որ 2012թ. առաջին կիսամյակում գրանցվել է 19 հատ 177-րդ հոդ. 2-րդ մասով և 4 հատ 178-րդ հոդ. 2-րդ մասով  նախատեսված` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ծանր համարվող 23 հանցագործության դեպք, ուստի կարելի է հետևություն անել, որ 2012թ. առաջին կիսամյակում արձանագրված ծանր հացագործությունները 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատ իրականում նվազել են 25 դեպքով /76-(28+23)/ :
Կատարված վերլուծության արդյունքում պարզվել է նաև, որ 2012թ. առաջին կիսամյակում արձանագրված միջին ծանրության հանցագործությունների քանակը իրականում աճել է 7 դեպքով, այլ ոչ թե 37-ով /37-19-4-7/, քանի որ նույն ժամանակահատվածում գրանցվել է ԼՂՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հացագործության 19 դեպք /2011թ. 1-ին կիսամյակում ծանր հանցագործություն համարվող/, 178-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության 4 դեպք /2011թ. 1-ին կիսամյակում ծանր հանցագործություն համարվող/, ԼՂՀ քրեական օրեսգրքի 314-րդ հոդվածով նախատեսված հանցագործության 7 դեպք /2011թ. 1-ին կիսամյակում ոչ մեծ ծանրության հանցագործություն համարվող/, որոնք ԼՂՀ քրեական օրենսգրքում 2011թ. մայիսի 23-ին կատարված փոփոխություններից հետո ըստ բնույթի և հանրային վտանգավորության աստիճանի համարվել են միջին ծանրության հանցագործություններ:
Հաշվետու ժամանակահատվածում հանցագործությունների շարժընթացում արձանագրված վիճակագրական տվյալների ուսումնասիրությամբ որոշակի վերլուծություններ են կատարվել նաև նվազման և աճի միտում դրսևորած առանձին հանցատեսակների կապակցությամբ:
2012թ. 1-ին կիսամյակում ԼՂՀ տարածքում արձանագրվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների 17 դեպք (2011թ. 1-ին կիսամյակում` 19), հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների 28 դեպք (2011թ. 1-ին կիսամյակում` 23), սեփականության դեմ ուղղված հանցագործությունների 71 դեպք (2011թ. 1-ին կիսամյակում` 104), այդ թվում` 10-ը (2011թ. 1-ին կիսամյակում` 25) պետական կամ հանրային գույքի հափշտակության, իսկ 61-ը` (2011թ. 1-ին կիսամյակում` 79) անձնական գույքի հափշտակության դեպքեր, տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների 6 դեպք (2011թ. 1-ին կիսամյակում` 6), պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործության 35 դեպք (2011թ. 1-ին կիսամյակում` 19):
Մարդու դեմ ուղղված հացագործությունները նվազել են 2 դեպքով: Մասնավորապես 2 դեպքով նվազել են սպանության դեպքերը, 4 դեպքով նվազել են սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերը: Սակայն 2 դեպքով աճել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու հանցագործությունների դեպքերը (2011թ. 1-ին կիսամյակում` 2, 2012թ. 1-ին կիսամյակում` 4), այդ թվում` 1 դեպքով աճել են դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերը (2011թ. 1-ին կիսամյակում` 0, 2012թ. 1-ին կիսամյակում` 1):
Հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները  աճել են 5 դեպքով (2011թ. 1-ին կիսամյակում` 23, 2012թ. 1-ին կիսամյակում` 28): Մասնավորապես 2 դեպքով աճել են ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու հետևանքով մահ պատճառելու դեպքերը (2011թ. 1-ին կիսամյակում` 0, 2012թ. 1-ին կիսամյակում` 2), 2-ով աճել են խուլիգանության դեպքերը (2011թ. 1-ին կիսամյակումª 7, 2012թ. 1-ին կիսամյակում` 9): 1 դեպքով նվազել են ապօրինի կերպով  հրազեն, ռազմամթերք պահելու դեպքերը  (2011թ. 1-ին կիսամյակում` 9, 2012թ. 1-ին կիսամյակում` 8): 
2012թ. 1-ին կիսամյակում սեփականության դեմ ուղղված հանցագործությունների շարժընթացում 33 դեպքով նվազում է արձանագրվել (2011թ. 1-ին կիսամյակում`104, 2012թ. 1-ին կիսամյակում` 71): Մասնավորապես 15 դեպքով նվազել են պետական կամ հանրային գույքի հափշտակությունները (2011թ. 1-ին կիսամյակումª 25, 2012թ. 1-ին կիսամյակում` 10), այդ թվում` 9-ը դեպքով նվազել են հանրային գույքի յուրացման կամ վատնման դեպքերը (2011թ. 1-ին կիսամյակում` 17, 2012թ. 1-ին կիսամյակու`ª 8), 6 դեպքով` հանրային գույքի գողության դեպքերը (2011թ. 1-ին կիսամյակում` 7, 2012թ. 1-ին կիսամյակում` 1):
Անձնական գույքի հափշտակության դեպքերը նվազել են 18-ով (2011թ. 1-ին կիսամյակում` 79, 2012թ. 1-ին կիսամյակում` 61): Մասնավորապես 21 դեպքով նվազել են անձնական գույքի գողության դեպքերը (2011թ. 1-ին կիսամյակում` 64, 2012թ. 1-ին կիսամյակում` 43), այդ  թվում` 4-ով նվազել են բնակարանային գողությունները (2011թ. 1-ին կիսամյակում` 19, 2012թ. 1-ին կիսամյակում` 15): 3 դեպքով նվազել են անձնական գույքի յուրացման կամ վատնման դեպքերը (2011թ. 1-ին կիսամյակում` 4, 2012թ. 1-ին կիսամյակում` 1): Սակայն 4 դեպքով ավելացել են անձնական գույքի հափշտակության դեպքերը (2011թ. 1-ին կիսամյակում` 6, 2012թ. 1-ին կիսամյակու` 10):
2012թ. 1-ին կիսամյակում արձանագրվել է տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների  6 դեպք` (2011թ. 1-ին կիսամյակում` 6 դեպք):   2 դեպքով նվազել են հարկերի և տուրքերի վճարումից խուսափելու դեպքերը (2011թ 1-ին կիսամյակում` 3, 2012թ. 1-ին կիսամյակում` 1):
2012թ. 1-ին կիսամյակում  պետական իշխանության, պետական ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների թվաքանակի զգալի` 16 դեպքով աճ է արձանագրվել (2011թ 1-ին կիսամյակում` 19, 2012թ. 1-ին կիսամյակում` 35): Մասնավորապես 3 դեպքով աճել են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ անցնելու դեպքերը (2011թ 1-ին կիսամյակում` 0, 2012թ. 1-ին կիսամյակում` 3), 11 դեպքով ավելացել են կաշառք ստանալու, տալու և կաշառքի միջնորդության դեպքերը (2011թ 1-ին կիսամյակում` 0, 2012թ. 1-ին կիսամյակում` 11), ինչը պայմանավորված է <Հայաստանի պետական ագրարային համալսարան> ՊՈԱԿ Ստեփանակերտի մասնաճյուղում 2010թ. օգոստոս ամսում կատարված և 2012թ. առաջին եռամսյակում հարուցված քրեական գործի շրջանակում բացահայտված` կաշառք ստանալու, կաշառք տալու 3-ական, ինչպես նաև կաշառքի միջնորդության 5 հանցագործության դեպքերի արձանագրմամբ: 2 դեպքով աճ է արձանագրվել նաև պետական իշխանության, պետական ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված այլ հանցագործությունների շարժընթացում:
 
 
There are no translations available.

Հ Ա Ղ Ո Ր Դ ՈՒ Մ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազության

2011 թվականի գործունեության մասին

 

 Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ և <Դատախազության մասին> Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազությունը 2011 թվականի ընթացքում որոշակի աշխատանքներ է կատարել հանցավորության կանխարգելման, հանցագործությունների բացահայտման, քաղաքացինների իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության, հետաքննության և նախաքննության օրինականության ապահովման, դատարանում մեղադրանքի պաշտպանության, պետական շահերի պաշտպանության ոլորտում հայցեր հարուցելու, պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ դատախազական հսկողության և դատախազական գործունեության մյուս ոլորտներում:

 

Read more...
 
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ
There are no translations available.

20.07.2011

2011թ. առաջին կիսամյակում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հանցավորության վիճակի համառոտ վերլուծություն

 

ԼՂՀ դատախազությունը, ղեկավարվելով ԼՂՀ Սահմանադրությամբ, «Դատախազության մասին» ԼՂՀ օրենքով — ԼՂՀ Գլխավոր դատախազի հրամաններով, հանձնարարականներով ու ցուցումներով, հաջողությամբ է իրականացրել առաջադրված գործառույթները պետության, քաղաքացիների — իրավաբանական անձանց իրավունքներն ու օրինական շահերը հանցավոր ոտնձգություններից պաշտպանելու ուղղությամբ, ուժեղացրել է դատախազական հսկողությունը հանցավորության կանխարգելման, հետաքննության — նախաքննության ընթացքում օրինականության պահպանման նկատմամբ, ապահովել պատժի անխուսափելիությունը, որոնք ընդհանուր առմամբ դրական ազդեցություն են ունեցել հանրապետությունում օրինականության ամրապնդման, դատախազական մարմինների գործունեության արդյունավետության վրա։

Մանրամասն ...
 
19.02.2011

Հ Ա Ղ Ո Ր Դ ՈՒ Մ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազության 2010 թվականի գործունեության մասին

 

Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ — «Դատախազության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով, 2010թ. ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազությունը որոշակի աշխատանքներ է կատարել հանցավորության կանխարգելման, քաղաքացինների իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության

Մանրամասն ...
 
23.11.2010

ՀԱՄԱՌՈՏ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

2010Թ. 9 ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Մանրամասն ...
 
15.07.2010

ՏԵՂԵԿԱՆՔ

 

2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ ԼՂՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶԻ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ

Մանրամասն ...
 
15.07.2010

ՏԵՂԵԿԱՆՔ

 

ԼՂՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԲԱԺՆԻ ԿՈՂՄԻՑ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Մանրամասն ...
 
15.07.2010

ՏԵՂԵԿԱՆՔ

 

2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Մանրամասն ...
 
15.07.2010

ՏԵՂԵԿԱՆՔ

 

2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ, ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ, ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԵՐՈՎ ԲԱԺՆԻ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Մանրամասն ...
 
15.07.2010

ՀԱՄԱՌՈՏ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

2010 ԹՎԱԿԱՆԻ 1-ԻՆ ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Մանրամասն ...
 
13.02.2010

ՀԱՂՈՐԴՈՒՄ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազության 2009 թվականի գործունեության մասին

Մանրամասն ...
 
13.02.2010

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ԼՂՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի կողմից 2009թ. ընթացքում կատարված աշխատանքների մասին

Մանրամասն ...
 
13.02.2010

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ԼՂՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի կողմից 2009թ. ընթացքում կատարված աշխատանքների եւ հաշվետու ժամանակահատվածում կանոնագրքի խախտման դեպքերի մասին

Մանրամասն ...
 


Օրացույց

<November 2017>
MoTuWeThFrSaSu
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   

Այցելուների Քանակը

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter