Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

Մամուլի հաղորդագրություններ
ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
Friday, 09 June 2017 12:34
There are no translations available.

Լևոն Մինասյանը 2016 թվականի  ապրիլ ամսին  Ասկերանի շրջանի  Նորագյուղ  գյուղի սկզբնամասում, նախկին  աղբանոցի  տարածքում,  ապօրինի աճեցրել և խնամել է մշակումն արգելված  թվով  3  կանեփի թուփ, որոնք 2016 թվականի  հոկտեմբեր ամսում  ապօրինի,  առանց իրացնելու  նպատակի, չորացնելու  և մանրացնելու  եղանակով,  անձնական  օգտագործման  համար  պատրաստել է  առանձնապես  խոշոր չափերի  հասնող  մարիխուանա տեսակի թմրամիջոց, որից 0.218646 գրամ տետրահիդրոկաննաբինոլ պարունակող զանգվածը  փաթեթավորելով  տուփի մեջ` պահել է  Ստեփանակերտ քաղաքի  Դ. Բեկ  փողոցի 11/7  բնակարանի հյուրասենյակում, 3.515 գրամը`  նույն բնակարանում գտնվող փոշեկուլի մեջ, իսկ 868.808 գրամը փաթեթավորելով թվով 37 հատ անգույն, պոլիէթիլենային  տոպրակների մեջ`  պահել է նույն շենքի  տանիքում, որն էլ  2017 թվականի  մայիսի 24-ին ԼՂՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության աշխատակիցները  հայտնաբերել և վերցրել են:

Read more...
 
ՊԱՏԻԺԸ ՊԱՅՄԱՆԱԿԱՆՈՐԵՆ ՉԻ ԿԻՐԱՌՎԵԼ
Thursday, 27 April 2017 08:10
There are no translations available.

/Ի լրումն ԼՂՀ դատախազության կայքում 25.01.2017թ. տեղադրված <Միացվել է ավելի վաղ հարուցված քրեական գործին > վերտառությամբ հաղորդագրության/

Read more...
 
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ
Monday, 10 April 2017 07:51
There are no translations available.

ԼՂՀ դատախազության աշխատակազմի Շահումյանի շրջանի դատախազության 1-ին կարգի մասնագետի թափուր պաշտոնում ընդգրկելու համար հայտարարվում է բաց մրցույթ:

Read more...
 
ԼՂՀ գլխավոր դատախազի մամուլի ասուլիսը
Monday, 13 March 2017 00:00
There are no translations available.

 
ԼՂՀ դատախազության կոլեգիայի նիստը
Monday, 06 March 2017 19:17
There are no translations available.

 
ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ՝ ԱԳՐԵՍԻՎ ՊԱՏԵՐԱԶՄ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՓԱՍՏՈՎ
Tuesday, 28 February 2017 12:52
There are no translations available.

Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը խախտելով ղարաբաղա-ադրբեջանական զինված ընդհարման շրջանակներում 1994թ. մայիսի 12-ին ուժի մեջ մտած` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարների կողմից ստորագրած հրադադարի մասին համաձայնագրի պայմանները և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անձեռնմխելիությունը, ինքնիշխանությունը և քաղաքական անկախությունը, 2017թ. փետրվարի 25-ին, ժամը 03:00-ի և 04:00-ի սահմաններում, ԼՂՀ պետական սահմանի հարավարևելյան /Մարտունի/ և արևելյան /Ակնա/ ուղղություններով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ վարելու համար օգտագործել են ականազերծման համապատասխան տեխնիկա և հատուկ միջոցներ, իրականացրել ռազմական ուժերի վերատեղաբաշխում և վերակենտրոնացում ու նախապարաստվել ներխուժել ԼՂՀ տարածք, սակայն ԼՂՀ ՊԲ-ի առաջապահ ուժերի կողմից, տեսադիտարկման սարքավորումներով հավաստանշելով Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ներխուժումը ԼՂՀ տարածք և կիրառելով պաշտպանական բնույթի գործողություններ, կանխվել է ագրեսիայի ակտը:

Read more...
 
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՆՈՐՄԵՐԻ ԼՈՒՐՋ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՓԱՍՏՈՎ ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
Tuesday, 28 February 2017 00:00
There are no translations available.

Ռազմական գործողությունների նախապատրաստման ընթացքում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը թույլ տալով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ, ռազմական գերազանցության հասնելու նպատակով 2017թ. փետրվարի 24-ին իրականացրել են ոչ ընտրովի բնույթի հարձակում՝ ականանետերի և հրանոթների կիրառմամբ արկակոծելով ԼՂՀ պետական սահմանի հյուսիսային ուղղությամբ գտնվող Թալիշ բնակավայրը, ակնհայտորեն հանգեցնելով քաղաքացիական անձանց և քաղաքացիական օբյեկտների չափազանց մեծ կորուստների առաջացման վտանգ:

Read more...
 
ԴԱՏԱՐԱՆԸ ՆՇԱՆԱԿԵԼ Է ՏՈՒԳԱՆՔ
Thursday, 16 February 2017 10:35
There are no translations available.

Ի լրումն ԼՂՀ դատախազության կայքում 11.01.2017թ. տեղադրված՝ <Մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան> վերտառությամբ հաղորդագրության.    
Read more...
 
ՄԻԱՑՎԵԼ Է ԱՎԵԼԻ ՎԱՂ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻՆ
Wednesday, 25 January 2017 11:28
There are no translations available.

Ի լրումն ԼՂՀ դատախազության կայքում 13.01.2017թ. տեղադրված՝ <Յուրացրել է և ծախսել անձնական կարիքների համար> վերտառությամբ հաղորդագրության.

Read more...
 
ՍՏԵՂԾՎԵԼ ԵՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԵՐ
Tuesday, 24 January 2017 12:08
There are no translations available.

ԼՂՀ գլխավոր դատախազի հրամանով, 2017 թվականի  փետրվարի 20-ի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության նախագծի հանրաքվեի ընթացքում մարդու և քաղաքացու` օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ պատշաճ դատախազական հսկողություն իրականացնելու, քաղաքացիների ու իրավաբանական անձանց դիմում-բողոքները քննարկելու և ընթացքավորելու նպատակով,  ստեղծվել է ժամանակավոր  աշխատանքային խումբ:

Read more...
 
ՅՈՒՐԱՑՐԵԼ Է ԵՎ ԾԱԽՍԵԼ ԱՆՁՆԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Friday, 13 January 2017 07:23
There are no translations available.

ԼՂՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Ստեփանակերտ-Ասկերան տարածքային բաժնի հարկադիր կատարող, արդարադատության կապիտան Գենադի Գաբրիելյանը հանդիսանալով իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, անձնական շահագրգռվածությունից ելնելով, ուրիշի գույքը հափշտակելու նպատակով, իր պաշտոնեական դիրքը օգտագործելով ԼՂՀ  ընդհանուր իրավասության առաջին դատարանի կողմից 2013թ. հունիսի 03-ին տրված թիվ 0005/02/13 կատարողական թերթի հիման վրա Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի բնակիչ Աշոտ Հարությունյանից հօգուտ ԼՂՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի 5.889.129 դրամ բռնագանձելու պահանջի կապակցությամբ, 2013թ. հունիսի 19-ին իր կողմից հարուցված թիվ 3-1006/13 կատարողական վարույթի ընթացքում, 2015թ. մայիս ամսից մինչև 2016թ. հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածում, մուծումներ կատարելու նպատակով Աշոտ Հարությունյանից պարբերաբար ստացած ընդհանուր հաշվով 1.050.000 դրամը ԼՂՀ ԱՆ ԴԱՀԿԱԾ հաշվին մուտքագրելու փոխարեն նշված դրամական միջոցները յուրացրել և ծախսել է անձնական կարիքների համար՝ իր գործողություննեով խոշոր չափի նյութական վնաս պատճառելով ԼՂՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամին:

Read more...
 
<< Start < Prev 1 2 3 4 5 6 7 8 9 10 Next > End >>

Page 3 of 42

Օրացույց

<January 2018>
MoTuWeThFrSaSu
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    

Այցելուների Քանակը

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter