Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

Մամուլի հաղորդագրություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ
Wednesday, 10 February 2016 12:12
There are no translations available.

ԼՂՀ դատախազության աշխատակազմի Շահումյանի շրջանի դատախազության 1-ին կարգի մասնագետի թափուր պաշտոնում ընդգրկելու համար հայտարարվում է բաց մրցույթ:

Read more...
 
ԳՈՂՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՏԱՐԵԼ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑԸ
Wednesday, 27 January 2016 11:25
There are no translations available.

ԼՂՀ ոստիկանության ՔԿՎ ռեժիմային հսկողության մասի հսկողական դասակի տեսուչ, ոստիկանության ավագ սերժանտ Տիգրան Մանասյանը շահադիտական դրդումներից ելնելով, ուրիշի գույքը հափշտակելու նպատակով, 2016թ. հունվարի 20-ին, ժամը 17.00-ի սահմաններում Վալերի Բաղդասարյանին պատկանող` Շուշի քաղաքի Մուրացան փողոցի թիվ 2 շենքի 4-րդ բնակարանի մուտքի դռան դիմաց առկա շորի տակ պահվող բանալիով բացելով բնակարանի դուռը, ապօրինի մուտք է գործել այնտեղ և հյուրասենյակի սպասքապահարանի դարակներից մեկում հայտնաբերելով 240.000 ՀՀ դրամ` գաղտնի հափշտակել է այն:

Read more...
 
ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
Wednesday, 27 January 2016 08:18
There are no translations available.

2016թ. հունվարի 06-ից մինչև 12-ն ընկած ժամանակահատվածում 27.12.1977թ. ծնված Վահան Ավագյանը իր սեռական կրքերը բավարարելու նպատակով Մարտակերտ քաղաքում պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել իր համար ակնհայտ 16 տարին չլրացած` 26.01.2003թ. ծնված Ա. Բ.-ի հետ:

Read more...
 
ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ
Wednesday, 27 January 2016 07:57
There are no translations available.

Ի լրումն ԼՂՀ դատախազության կայքում 12.01.2016թ. տեղադրված` <Մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է  դատարան> վերտառությամբ հաղորդագրության.

Read more...
 
ՄԵՂԱԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՄԲ ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ
Tuesday, 12 January 2016 10:59
There are no translations available.

Ի լրումն ԼՂՀ դատախազության կայքում 16.12.2015. տեղադրված` <Կատարել է գողություններ> վերտառությամբ հաղորդագրության

Read more...
 
ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏՐՎԵՑ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ
Tuesday, 12 January 2016 06:23
There are no translations available.

Հունվարի 12-ին տեղի ունեցավ  ԼՂՀ դատախազության կոլեգիայի նիստ, որը վարում էր  ԼՂՀ  գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը:

Read more...
 
ԲԱԶՄԱԴՐՎԱԳ ԳՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎՍ ՄԵԿ ԴՐՎԱԳ
Wednesday, 30 December 2015 06:48
There are no translations available.

06.10.2015թ. ԼՂՀ ԿԱ ոստիկանության քննչական վարչության կողմից հարուցվել է թիվ 141078.15 քրեական գործը՝ ԼՂՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով` Շուշի քաղաքի Մուսայելյանի փողոցի թիվ 15 տան բնակիչ Ռոման Բաբայանի կողմից գողություն կատարելու դեպքի առթիվ:

Read more...
 
ԿԱՏԱՐԵԼ Է ԳՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Wednesday, 16 December 2015 06:31
There are no translations available.

Արտաշես Առուշանյանը 2014-2015 թվականների ընթացքում շահադիտական դրդումներից ելնելով, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, պարբերաբար ապօրինի մուտք է գործել տարբեր քաղաքացիների պատկանող առանձնատներ և այլ օբյեկտներ ու գաղտնի հաշտակել կանխիկ դրամ, ինչպես նաև տարբեր տեսակի ապրանքներ:

Read more...
 
ԼՂՀ գլխավոր դատախազի հանդիպումը Արցախի պետհամալսարանում
Wednesday, 09 December 2015 19:15
There are no translations available.

 
Նշվեց ԼՂՀ դատախազության օրը
Thursday, 26 November 2015 18:40
There are no translations available.

 
ԿԵՂԾԵԼ Է ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Monday, 16 November 2015 09:08
There are no translations available.

Զարդար Հակոբյանը, հանդիսանալով Քաշաթաղի շրջանի Ղազարապատ համայնքի թիվ 27-րդ տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ և օժտված լինելով քվեարկության արդյունքների ամփոփման ժամանակ քվեաթերթիկները վավեր կամ անվավեր հայտարարելու իրավասությամբ, նույն համայնքում 2015թ. սեպտեմբերի 13-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության քվեարկությունն ավարտելուց և քվեատուփը բացելուց հետո, գրանցված երկու թեկնածուների օգտին քվեարկած ձայները հաշվելու ժամանակ, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, անձնական շահագրգռվածությունից ելնելով համայնքի ղեկավարի թեկնածուներից մեկի՝ իր հարազատ եղբոր՝ Կարապետ Հակոբյանի, օգտին բավարար ձայներ գրանցելու և համայնքի ղեկավար ընտրվելու նպատակով, մյուս թեկնածու Տիգրան Պողոսյանի օգտին քվեարկած թվով երկու հատ քվեաթերթիկներից մեկը դիտավորությամբ ձեռքով պատռել է, իսկ մյուսը անկյունային մասից ծալել և դրանք հայտարարել որպես անվավեր քվեաթերթիկներ:

Read more...
 
<< Start < Prev 1 2 3 4 5 6 7 8 9 10 Next > End >>

Page 7 of 41

Օրացույց

<November 2017>
MoTuWeThFrSaSu
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   

Այցելուների Քանակը

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter