Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

ՊԱՏԻԺԸ ՊԱՅՄԱՆԱԿԱՆՈՐԵՆ ՉԻ ԿԻՐԱՌՎԵԼ
ՊԱՏԻԺԸ ՊԱՅՄԱՆԱԿԱՆՈՐԵՆ ՉԻ ԿԻՐԱՌՎԵԼ
Thursday, 27 April 2017 08:10
There are no translations available.

/Ի լրումն ԼՂՀ դատախազության կայքում 25.01.2017թ. տեղադրված <Միացվել է ավելի վաղ հարուցված քրեական գործին > վերտառությամբ հաղորդագրության/

Թիվ 122001/17 քրեական գործով ամբաստանյալ Գենադի Գաբրիելյանը ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 14.04.2017թ. դատավճռով մեղավոր է ճանաչվել իրեն առաջադրված մեղադրանքում և վերջինիս նկատմամբ նշանակվել է պատիժ՝ ազատազրկում 3 /երեք/ տարի ժամկետով:

Դատարանը ԼՂՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի պահանջների կիրառմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառել՝ սահմանելով փորձաշրջան 2 /երկու/ տարի ժամկետով:

Միևնույն ժամանակ, դատարանը Գ. Գաբրիելյանի նկատմամբ կիրառել է  <Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում  հայտարարելու մասին> ԼՂՀ Ազգային Ժողովի 2016թ. օգոստոսի  25-ի թիվ  Ն-098-6 որոշման  1-ին կետի 1-ին ենթակետը և նրան  ազատել 3 /երեք/  տարի ժամկետով ազատազրկման ձևով նշանակված պատժից ու վերացրել նրա նկատմամբ  պատիժը պայմանականորեն  չկիրառելու հետևանքով 2 /երկու/ տարի ժամկետով սահմանված փորձաշրջանը՝ թողնելով նրան կրել 1 /մեկ/ տարի ժամկետով պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելու ձևով  նշանակված  լրացուցիչ պատիժը:

 

Օրացույց

<April 2017>
MoTuWeThFrSaSu
     12
3456789
10111213141516
17181920212223
242526282930

Այցելուների Քանակը

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter