Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
Friday, 09 June 2017 12:34
There are no translations available.

Լևոն Մինասյանը 2016 թվականի  ապրիլ ամսին  Ասկերանի շրջանի  Նորագյուղ  գյուղի սկզբնամասում, նախկին  աղբանոցի  տարածքում,  ապօրինի աճեցրել և խնամել է մշակումն արգելված  թվով  3  կանեփի թուփ, որոնք 2016 թվականի  հոկտեմբեր ամսում  ապօրինի,  առանց իրացնելու  նպատակի, չորացնելու  և մանրացնելու  եղանակով,  անձնական  օգտագործման  համար  պատրաստել է  առանձնապես  խոշոր չափերի  հասնող  մարիխուանա տեսակի թմրամիջոց, որից 0.218646 գրամ տետրահիդրոկաննաբինոլ պարունակող զանգվածը  փաթեթավորելով  տուփի մեջ` պահել է  Ստեփանակերտ քաղաքի  Դ. Բեկ  փողոցի 11/7  բնակարանի հյուրասենյակում, 3.515 գրամը`  նույն բնակարանում գտնվող փոշեկուլի մեջ, իսկ 868.808 գրամը փաթեթավորելով թվով 37 հատ անգույն, պոլիէթիլենային  տոպրակների մեջ`  պահել է նույն շենքի  տանիքում, որն էլ  2017 թվականի  մայիսի 24-ին ԼՂՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության աշխատակիցները  հայտնաբերել և վերցրել են:

Նշված փաստով  01.06.2017թ. ԼՂՀ ոստիկանության  քննչական վարչությունում  հարուցվել է քրեական գործ:

Քրեական գործով դատախազական հսկողությունն ու դատավարական ղեկավարումն իրականացնում է Ստեփանակերտ քաղաքի դատախազությունը:

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Օրացույց

<June 2017>
MoTuWeThFrSaSu
   1234
56781011
12131415161718
19202122232425
2627282930  

Այցելուների Քանակը

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter