Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

ԿԱՏԱՐԵԼ ԵՆ ԳՈՒՅՔԻ ԳԱՂՏՆԻ ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼ ԵՆ ԳՈՒՅՔԻ ԳԱՂՏՆԻ ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Wednesday, 28 June 2017 13:31
There are no translations available.

ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի բնակիչներ Գևորգ Վանեսյանը, Էդգար Խաչատրյանը և Հրաչ Մելիքյանը նախնական համաձայնության գալով, խմբով, շահադիտական դրդումներից ելնելով, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու նպատակով, 2016թ. հոկտեմբերի 11-ին Ասկերան-Ստեփանակերտ ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրի Ն զորամասի դիմացի հատվածում կայանված` Դավիթ Գրիգորյանին պատկանող <Վազ 2107> մակնիշի ավտոմեքենայից, տեխնիակական միջոցների կիրառմամբ ապամոնտաժելով, հափշտակել են տարբեր տեսակի պահեստամասեր, աշխատանքային գործիքներ, կենցաղին իրերտրանսպորտային միջոցի հաշվառման վկայականը, Դ. Գրիգորյանի վարորդական վկայականը և բանկային պալստիկ քարտեր` վերջինիս պատճառելով 306.000 դրամի գույքային վնաս:

Բացի այդ, Գևորգ Վանեսյանը, Էդգար Խաչատրյանը և Երևան քաղաքի բնակիչ Բենիկ Շաբոյանը շահադիտական դրդումներից ելնելով, խմբով, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու նպատակով, 2016թ. նոյեմբերի 08-ին  ապօրինի մուտք են գործել Ասկերանի շրջանի Իվանյան գյուղում տեղակայված` Արարատ Ավանեսյանին պատկանող վարսավիրանոցը և գաղտնի հափշտակել տարբեր տեսակի վարսահարդարման պարագաներ ու կենցաղային իրեր` Ա. Ավանեսյանին պատճառելով 120.000 ՀՀ դրամ գումարի գույքային վնաս:

Բացի այդ, նույն օրը Գևորգ Վանեսյանը, Էդգար  Խաչատրյանը և Բենիկ Շաբոյանը, շահադիտական դրդումներից ելնելով, խմբով, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու նպատակով, Ասկերանի շրջանի Իվանյան գյուղի վարչական տարածքում գտնվող N զորամասի հարակից հատվածում, Ասկերան-Ստեփանակերտ ճանապարահատվածի 4-րդ կիլոմետրի ձախ հատվածում կայանված` Կարեն Ավանեսյանին պատկանող <Վազ 2121> մակնիշի ավտոմեքենայից  հափշտակել են տարբեր տեսակի պահեստամասեր, մեքենայի աշխատանքային գործիքներ, կենցաղային իրեր` պատճառելով Կ. Ավանեսյանին 80.000 ՀՀ դրամ գումարի գույքային վնաս:  Այնուհետև, նշված <Վազ 2121> մակնիշի ավտոմեքենայի ետնամասում կայանված <Վոլկսվագեն Գոլֆ> մակնիշի ավտոմեքենան առանց հափշտակելու նպատակի, ապօրինաբար փախցրել են, այն տեղափոխել  Ասկերանի շրջանի Ակնա թաղամասի <Ղարբանդ> կոչվող տեղանք, որտեղ շահադիտական դրդումներից ելնելով, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու նպատակով նշված մեքենայից հափշտակել են տարբեր պահեստամասեր, կենցաղային իրեր, Վ. Մանասյանի նույնականացման քարտը, վարորդական վկայականը, տրանսպորտային միջոցի գրանցման վկայականը և բանկային պլաստիկ քարտեր` պատճառելով Վ. Մանասյանին 61.000 ՀՀ դրամ գումարի գույքային վնաս:

24.01.2017թ. Գևորգ Վանեսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ԼՂՀ քր. օր.-ի 183-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, ԼՂՀ քր. օր.-ի 189-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ  կետով և ԼՂՀ քր. օր.-ի 344-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հացագործությունների կատարման համար: Նույն օրը նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում և խափանման միջոց է ընտրվել կալանքը` երկամսյա ժամկետով:

01.04.2017թ. Հրաչ Մելիքյանին մեղադրանք է առաջադրվել ԼՂՀ քր.օր-ի 183-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և նույն օրը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը` երկամսյա ժամկետով:

04.05.2017թ. որոշում է կայացվել Գ.Վանեսյանի և Հ.Մելիքյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանքը, ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցով փոխարինելու մասին:

19.06.2017թ. որոշում է կայացվել Գ. Վանեսյանին առաջադրված մեղադրանքը փոփոխելու, լրացնելու և մասը վերացնելու մասին և նույն օրը Գ. Վանեսյանին մեղադրանք է առաջադրվել ԼՂՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, ԼՂՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, ԼՂՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, ԼՂՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցավոր արարքները կատարելու համար :

19.06.2017թ. Է. Խաչատրյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ԼՂՀ քր. օր.-ի 183-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, ԼՂՀ քր.օր.-ի 344-րդ հոդվածի 1-ին մասով, ԼՂՀ քր.օր.-ի 183-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, ԼՂՀ քր. օր.-ի 183-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, ԼՂՀ քր.օր.-ի 189-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և ԼՂՀ քր.օր.-ի 344-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքները կատարելու համար և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ ընտրված խափանման միջոցը` կալանքը, մնացել է անփոփոխ:

Բենիկ Շաբոյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ԼՂՀ քր.օր.-ի 183-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, ԼՂՀ քր.օր.-ի 183-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, ԼՂՀ քր.օր.-ի 189-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և ԼՂՀ քր.օր.-ի 344-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքները կատարելու համար: Նույն օրը նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում և խափանման միջոց է ընտրվել կալանքը` երկամսյա ժամկետով:

20.06.2017թ. քրեական գործից Է. Խաչատրյանի և Բ. Շաբոյանի վերաբերյալ մաս է անջատվել և առանձնացվել առանձին վարույթ, իսկ 22.06.2017թ. Գ. Վանեսյանի և Հ. Մելիքյանի վերաբերյալ քրեական գործը հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան ըստ էության քննելու համար:

Քրեական գործով դատախազական հսկողությունն ու դատավարական ղեկավարումն իրականացրել է Ասկերանի շրջանի դատախազությունը:

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Օրացույց

<June 2017>
MoTuWeThFrSaSu
   1234
567891011
12131415161718
19202122232425
26272930  

Այցելուների Քանակը

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter