Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

ԱՎՏՈՎԹԱՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՈՒՂԵՎՈՐԸ ՄԱՀԱՑԵԼ Է
ԱՎՏՈՎԹԱՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՈՒՂԵՎՈՐԸ ՄԱՀԱՑԵԼ Է
Friday, 30 June 2017 08:45
There are no translations available.

Մարտակերտ քաղաքի բնակիչ Կարեն Սարգիսյանը մեկ տարի ժամկետով զրկված լինելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, 2017թ. ապրիլի 21-ին ժամը 22:45-ի սահմաններում, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, վարելով իրեն պատկանող <Մերսեդես Բենց> մակնիշի 80 OD 180 հ/հ ավտոմեքենան, Մարտակերտ քաղաքի 1-ին կիլոմետր հատվածում, թույլ տալով ՃԵԿ-ի 65 և 66-րդ կետերի ու անապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին> ԼՂՀ օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին հակասող գուծողություններ, այն է` ավտոմեքենան վարելով տվյալ ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների երթևեկության համար սահմանված թույլատրելի առավելագույն 60 կմ/ժամը գերազանցող արագությամբ և դրա հետ մեկտեղ մանևրման միջոցով  ավտոմեքենայի ընթացքի ուղղության փոփոխության գործողությունը կատարելով այնպես, որի պայմաններում զրկված է եղել ավտոմեքենայի կառավարումն ապահովելու տեխնիկական հնարավորությունից և որի արդյունքում նրա վարած ավտոմեքենան ընկել է կողասահքի մեջ, դարձել անկառավարելի և դուրս գալով ճանապարհի երթևեկելի մասից` բախվել ճանապարհի ձախակողմյան խոտածածկ կողնակում առկա էլեկտրասյուներին, վթարի  ենթարկվել, ինչի հետևանքով ուղևոր Հովհաննես Սահակյանը ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:

Կարեն Սարգիսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ԼՂՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 2-րդ մասով, 2541-րդ հոդվածի 2-րդ մասով: Մեղադրյալի նկատմամբ միջնորդություն է ներկայացվել դատարան կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին:

Հիշյալ քրեական գործով դատախազական հսկողությունն ու դատավարական ղեկավարումն իրականացրել է Մարտակերտի շրջանի դատախազությունը:  

30.06.2017թ. քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու համար:

              

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Օրացույց

<June 2017>
MoTuWeThFrSaSu
   1234
567891011
12131415161718
19202122232425
26272829  

Այցելուների Քանակը

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter