Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

ՄԵՂԱԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՄԲ ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ
ՄԵՂԱԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՄԲ ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ
Friday, 30 June 2017 08:50
There are no translations available.

Մարտակերտ քաղաքի բնակիչ Ժորա Ղալայանը 2017թ. մայիսի 20-ին, ժամը 02-ի սահմաններում, շահադիտական դրդումներից ելնելով, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, մուտքի դռնից ձախ գտնվող պատուհանի ապակին փայտով ջարդելու եղանակով ապօրինի մուտք է գործել Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղում տեղակայված` Ամալյա Սարգսյանին պատկանող առանձնատուն, որտեղից հափշտակել է 1 հատ 12.000 ՀՀ դրամ արժողությամբ <Kodak C -142> մոդելի թվային տեսաֆոտոխցիկ, 1 հատ 4000 ՀՀ դրամ արժողությամբ <PORSCHE> ֆիրմայի ջինսե տաբատ և 1 հատ 10.000 ՀՀ դրամ արժողությամբ <SHEGYI> ֆիրմայի կաշվե ձմեռային բաճկոն` պատճառելով  վերջինիս զգալի չափերի հասնող` 26000 ՀՀ դրամ գումարին համարժեք գույքային վնաս:

Նույն ինքը 2017թ. մայիսի 22-ին, ժամը 23:30-ին, օգտվելով Վալեն Ղալայանի տնից բացակայելու հանգամանքից, նրա կամքին հակառակ, ուղղակի դիտավորությամբ, չկողպված պատուհանով ապօրինի մուտք է գործել նույն համայնքում գտնվող` վերջինիս պատկանող բնակարան, որտեղ մնացել է մինչև 2017թ. մայիսի 24-ի ժամը 05-ի սահմանները:

Բացի այդ, նա 2017թ. մայիսի 24-ին ժամը, 00:30-ին, օգտվելով Մարիա Գասպարյանի տնից բացակայելու հանգամանքից, նրա կամքին հակառակ, ուղղակի դիտավորությամբ ջարդված պատուհանով ապօրինի մուտք է գործել նույն համայնքում գտնվող` վերջինիս պատկանող բնակարան, որտեղ մնացել է մինչև 2017թ. մայիսի 24-ի ժամը 01-ի սահմանները:

Այնուհետև, նույն  ինքը 2017թ. մայիսի 24-ին, ժամը 24:00-ին, օգտվելով Ավետիք Ադամյանի տնից բացակայելու հանգամանքից, նրա կամքին հակառակ, ուղղակի դիտավորությամբ մուտքի դուռը բանալիով բացելու միջոցով ապօրինի մուտք է գործել նույն համայնքում գտնվող` վերջինիս պատկանող բնակարան, որտեղ մնացել է մինչև 2017թ. մայիսի 25-ի ժամը 00:20-ի սահմանները:

Վերոհիշյալ փաստերով հարուցված քրեական գործերը միացվել են թիվ 161028.17 քրեական գործին, որի շրջանակում, 2017թ. հունիսի 12-ին Ժորա Ղալայանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ԼՂՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործով դատախազական հսկողությունն ու դատավարական ղեկավարումն իրականացրել է Մարտակերտի շրջանի դատախազությունը:  

30.06.2017թ. քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու համար:

              

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Օրացույց

<June 2017>
MoTuWeThFrSaSu
   1234
567891011
12131415161718
19202122232425
26272829  

Այցելուների Քանակը

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter