Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌԵԼ Է ԽՈՇՈՐ ՉԱՓԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՎՆԱՍ
ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌԵԼ Է ԽՈՇՈՐ ՉԱՓԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՎՆԱՍ
Thursday, 19 October 2017 07:07
There are no translations available.

Էրիկ Գրիգորյանը 02.10.2017թ. որպես մեղադրյալ է ներգրավվել այն բանում, որ հանդիսանալով, <Ալեքս> ՍՊԸ հիմնադիր տնօրեն, հանգուցյալ Անգին Սարգսյանի ժառանգը, ԱՀ  Քաղաքացիական օրենսգրքի 57-րդ, 97-րդ, 99-րդ, <Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին> ԱՀ օրենքի 10-րդ, 11-րդ հոդվածների պահանջներին համապատասխան գրանցված չլինելով որպես նշված ընկերության բաժնետեր կամ գործադիր մարմին, չունենալով կազմակերպության անունից քաղաքացիական իրավունքներ ձեռք բերելու և քաղաքացիական պարտականություններ ստանձնելու իրավասություն, առանց պետական գրանցման և հատուկ թույլտվության /լիցենզիայի/, 2016թ-ի ապրիլի 01-ից մինչև 2017թ-ի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում Ստեփանակերտ քաղաքի Ալ. Հեքիմյան փողոցի թիվ 6ա հասցեում վարորդներ Ալեքսանդր Սևումյանի, Կամո Մուսայելյանի, Ալբերտ Դանիելյանի, Դավիթ Աղաջանյանի, Արմո Սագսյանի, Վալերի Ղուլյանի և կարգավար Կարինե Զաքարյանի ներգրավմամբ ծավալել է ԱՀ Քաղաքացիական օրենսգրքի 26-րդ, 56-րդ հոդվածի պահանջներին համապատասխան պետական գրանցման և <Լիցենզավորման մասին> ԱՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեություն հանդիսացող տաքսի ծառայության մատուցում:

Դրանով իսկ  Էրիկ Գրիգորյանը դիտավորությամբ պետությանը պատճառել է 50.000 դրամ լիցենզիայի վճարի, 219.600 դրամ հաստատագրված վճարի, 1.117.760 դրամ եկամտահարկի, 75.000 եկամտային հարկ տարեկան եկամտի տեսքով, ընդհանուր 1.462.360 ՀՀ դրամի խոշոր չափի գույքային վնաս, այդպիսով կատարելով հանցավոր արարք` նախատեսված ԱՀ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասով:

Հիշյալ քրեական գործը 17.10.2017թ. մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ըստ էության քննելու համար:

 

Օրացույց

<October 2017>
MoTuWeThFrSaSu
      1
2345678
9101112131415
161718202122
23242526272829
3031     

Այցելուների Քանակը

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter