Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

ՆՈՐ ՈՐԱԿ ՀԱՂՈՐԴԵԼ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆԸ
ՆՈՐ ՈՐԱԿ ՀԱՂՈՐԴԵԼ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆԸ
Saturday, 02 December 2017 12:52
There are no translations available.

 
Դեկտեմբերի 2-ին տեղի ունեցավ Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դատախազությունների համատեղ նիստ: Բացման խոսքով հանդես եկավ ԱՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը, իսկ նիստը վարում էր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Օրակարգը ներառում էր մեկ հարց` <Շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով նախաքննության նկատմամբ հսկողության և մեղադրանքի  պաշտպանության վիճակը>: 
Ըստ օրակարգի`  զեկուցումներով հանդես եկան ԱՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության  օրինականության  նկատմամբ հսկողության բաժնի պետ Կարեն  Գաբրիելյանը,  ՀՀ  գլխավոր դատախազության  հետաքննության և նախաքննության  օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Արտակ Հարությունյանը և ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության  և դատական  ակտերի բողոքարկման  վարչության պետ  Գևորգ Բաղդասարյանը: 
ՀՀ գլխավոր դատախազը կարևորեց նման ձևաչափով միջոցառումների նշանակությունը և այդ շրջանակում շեշտեց փորձի փոխանակման ու հանցավորության դեմ պայքարում ընդհանուր մոտեցումների անհրաժեշտությունը: Նա հանձնարարեց իր ղեկավարած կառույցի պատասխանատուներին` այսուհետև ՀՀ դատախազության կոլեգիաների նիստերի ու օրախնդիր հարցերով կազմակերպվող խորհրդակցությունների օրակարգը փոխանցել ԱՀ դատախազություն` նույնը ակնկալելով նաև արցախցի գործընկերներից: Տրվեցին նաև այլ հանձնարարականներ: 
ԱՀ  գլխավոր դատախազ Արթուր Մոսյանը ևս վստահություն հայտնեց, որ շփումների ակտիվացումը նոր որակ կհաղորդի երկու դատախազությունների միջև համագործակցությանը:
 
 

Օրացույց

<December 2017>
MoTuWeThFrSaSu
    13
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Այցելուների Քանակը

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter