Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

ՄԵՂԱԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՄԲ ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ
ՄԵՂԱԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՄԲ ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ
Wednesday, 06 December 2017 06:09
There are no translations available.

Մերուժան Թովմասյանը, հանդիսանալով Արցախի Հանրապետության ոստիկանության պետական պահպանության վարչության պահպանման գումարտակի բանկային համակարգի օբյեկտների պահպանության 3-րդ վաշտի 2-րդ դասակի 1-ին ջոկի ոստիկան, կոչումով ոստիկանության ավագ սերժանտ, 2017թ. հոկտեմբերի 25-ին, ժամը 10.00-ի սահմաններում վարելով  <Միցուբիշի Պաջերո ԻՕ 2.0> մակնիշի, 46PP777 համարանիշի ավտոմեքենան, Ասկերան-Ստեփանակերտ ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրի հատվածում, առջևում համընթաց ուղղությամբ ընթացող <Ֆորդ Տրանզիտ> մակինշի 662OR61 համարանիշի ավտոմեքենային վազանց կատարելու նպատակով, երթևեկության անվտանգությունն ապահովելու, վթարային իրադրություն չստեղծելու և ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացումը բացառելու համար, առանց համոզվելու, որ հանդիպակաց ուղղության երթևեկելի ուղեմասը բավարար տարածությամբ ազատ է անվտանգ վազանցի կատարման համար, և որ դրանով խոչընդոտ չի ստեղծի հանդիպակաց ուղղությամբ ընթացող տրանսպորտային միջոցների երթևեկության համար, խախտելով ՃԵԿ-ի 73-րդ կետի և <Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին> ԱՀ օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, հանդիպակաց ուղղության երթևեկելի ուղեմասով մոտեցող <ՎԱԶ-21013> մակնիշի, 34DD233 համարանիշի և <ՎԱԶ-21065> մակնիշի, 34RR882 համարանիշի ավտոմեքենաների առկայության պայմաններում, իր վարած <Միցուբիշի Պաջերո ԻՕ 2.0> մակնիշի, 46PP777 համարանիշի ավտոմեքենան դուրս է բերել հանդիպակաց ուղղության երթևեկելի ուղեմաս և սկսել <Ֆորդ Տրանզիտ> մակինշի 662OR61 համարանիշի ավտոմեքենայի վազանցի կատարումը, որի պատճառով տեխնիկական տեսակետից ստեղծել է վթարային իրադրություն, դրանով իսկ պայմանավորելով ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացումն՝ ինքն իրեն զրկելով այն կանխելու տեխնիկական հնարավորությունից, որի արդյունքում հանդիպակաց ուղեմասում բախվել է Ռաջա Սարգսյանի վարած <ՎԱԶ-21013> մակնիշի, 34DD233 համարանիշի և նրա հետևից ընթացող Սերգեյ Ղահրամանյանի վարած <ՎԱԶ-21065> մակնիշի, 34RR882 համարանիշի ավտոմեքենաներին:

Բախման հետևանքով վարորդ Ռաջա Սարգսյանը ստացել է բազմաթիվ վերքեր, արյունազեղումներ տեղակայված իրանի, վերին և ստորին վերջույթներին, ողնաշարի կոտրվածք` ողնուղեղի լրիվ անջատումով, լյարդի, փայծաղի, ձախ երիկամի պատռվածքներով, որովայնի խոռոչում մոտ 2500 մլ արյան կուտակով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ և տեղում մահացել: Նրա վարած ավտոմեքենայի ուղևորներից Արմիդա Սարգսյանը ստացել է բազմաթիվ վերքեր, քերվածքներ, արյունազեղումներ տեղակայված դեմքին, ստորին վերջույթներին, բազմաթիվ կողոսկրերի կոտրվածքներ տարբեր անատոմիական գծերով, լյարդի, փայծաղի պատռվածքներով, որովայնի խոռոչում 2500 մլ արյան կուտակումով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ և տեղում մահացել, Հռիփսիմե Սարգսյանը ստացել է բազմաթիվ քերվածքներ, արյունազեղումներ, վերքեր, տեղակայված դեմքին, գլխի մազածածկ հատվածում, մեջքի շրջանում, վերին և ստորին վերջույթների, կողոսկրերի կոտրվածք, աջից 3-7-րդ տեղաշարժով, ձախ ազդոսկրի կոտրվածքներ, լյարդի, փայծաղի և թոքերի պատռվածք, մոտ 2300 մլ արյան կոտակումով պլևրալ և որովայնի խոռոչներում կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ և տեղում մահացել, իսկ Վանյա Սարգսյանը ստացել է բազմաթիվ վերքեր, քերվածքներ տեղակայված գլխի, վերջույթների շրջանում, փայծաղի պատռվածք (հեռացված վիրահատության ժամանակ), լյարդի պատռվածք (կարած վիրահատության ժամանակ), կողսկրերի կոտրվածք, ներքին սուր արյունահոսություն կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ և նույն օրը մահացել <Հանրապետական բժշկական կենտրոն> ՓԲԸ-ում: Վթարի հետևանքով <ՎԱԶ-21013> մակնիշի, 34DD233 համարանիշի և <ՎԱԶ-21065> մակնիշի, 34RR882 համարանիշի ավտոմեքենաների սեփականատերերին պատճառվել է, համապատասխանաբար, 460.000 դրամ և 299.000 դրամ նյութական վնաս:

Այսպիսով, Մերուժան Թովմասյանը կատարել է հանցագործություն, որը նախատեսված է ԱՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ավտոմեքենա վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ երկու կամ ավելի մարդու մահ պատճառելու հատկանիշով:

Հարուցված քրեական գործով Մերուժան Թովմասյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ԱՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 3-րդ մասով:

Դեկտեմբերի 5-ին հիշյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ըստ էության քննելու համար:

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Օրացույց

<December 2017>
MoTuWeThFrSaSu
    123
4578910
11121314151617
18192021222324
25262728293031

Այցելուների Քանակը

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter