Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
Friday, 08 December 2017 06:47
There are no translations available.

Դատախազների և քննիչների թեկնածությունների ցուցակը համալրելու նպատակով ԱՀ դատախազությունը հայտարարում է արտահերթ  բաց մրցույթ:

Փաստաթղթերի ներկայացման ժամկետն է 2017 թվականի դեկտեմբերի  08-ից մինչև 2018 թվականի հունվարի 16-ը  ներառյալ:

Պահանջվող փաստաթղթերի ցանկ.

1) դիմում` ուղղված ԱՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովին,

2) անձը հաստատող փաստաթուղթ (նաև պատճենը),

3) բարձրագույն իրավաբանական կրթության առկայությունը հավաստող փաստաթուղթ (նաև պատճենը),

4) կադրերի հաշվառման անձնական թերթիկ,

5) ինքնակենսագրություն,

6) աշխատանքային գրքույկ (նաև պատճենը),

7) պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու կամ օրենքով նախատեսված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելը կամ տարկետում ունենալը հավաստող փաստաթուղթ (եթե արական սեռի հավակնորդ է) (նաև պատճենը),

8) դատախազի  և քննիչի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին կառավարության կողմից սահմանված կարգով տրված փաստաթուղթ,

9) բնութագիր:

Փաստաթղթերն անձամբ պետք է ներկայացնել ԱՀ գլխավոր դատախազություն:

Մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացվում են ԱՀ գլխավոր դատախազության շենքում` ԱՀ գլխավոր դատախազության կազմակերպա-վերահսկողական, վիճակագրության, վերլուծության, միջազգային կապերի և անձնակազմի հարցերով բաժնում (ք.Ստեփանակերտ, Վ.Սարգսյան-13, հեռախոս` 94-84-30 սեն.18):

Մրցույթն անցկացվելու է 2018թ. հունվար ամսին ԱՀ գլխավոր դատախազության շենքում` (ք.Ստեփանակերտ, Վ.Սարգսյան-13):          

 

Օրացույց

<December 2017>
MoTuWeThFrSaSu
    123
4567910
11121314151617
18192021222324
25262728293031

Այցելուների Քանակը

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter