Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

Կոռուպցիոն հանցագործությունների տեսակները
ՀԱՄԱԿԱՐԳՆ ԱԿՆԿԱԼՈՒՄ Է ՈՂՋ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱԿՏԻՎ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ
There are no translations available.

2003 թվականին Միավորված ազգերի կազմակերպությունը դեկտեմբերի 9-ը հռչակել է Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օր:

Read more...
 
ԼՂՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ` ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
There are no translations available.

/«Ազատ Արցախ» թերթի հարցերին պատասխանում է ԼՂՀ գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական ՍԵՐԳԵՅ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ/

 

Read more...
 
ԿԵՂԾ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ…ՎԱՇԽԱՌՈՒԻ ՀԱՆԴԵՊ
There are no translations available.

/«Ազատ Արցախ» թերթի հարցերին պատասխանում է Շուշիի շրջանի դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական ՎԱՀՐԱՄ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԸ/

Read more...
 
В Нагорном Карабахе нет объективных предпосылок для распространения наркотиков.
There are no translations available.

Официальный Баку вновь стал муссировать тему выращивания наркотиков на территории Нагорного Карабаха. В частности, азербайджанское издание 1news.az сообщило, что сотрудники министерства национальной безопасности Азербайджана выявили группу лиц, которые, якобы, перевезли в Иран, а оттуда в Азербайджан выращенные на территории Карабаха наркотики.

Read more...
 
ՎԱՇԽԱՌՈՒԹՅՈՒՆ. ՈՉ ԹԵ ԳՈՐԾԱՐՔ, ԱՅԼ` ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ
There are no translations available.

 

ԼՂՀ քրեական օրենգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասը քրեական պատասխանատվություն է նախատեսում վաշխառության` պարտք տրված դրամի կամ տեսակային հատկանիշներով որոշվող գույքի համար կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով տոկոսներ ստանալու, ինչպես նաև անձի հետ նրա համար ոչ ձեռնտու պայմաններում այլ գործարք կատարելու համար, որից օգտվել է մյուս կողմը: Նշված հանցագործության համար քրեական օրենգիրքը նախատեսում է պատիժ տուգանքի ձևով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով,  ազատազրկման ձևով` առավելագույնը երկու տարի ժամկետով:

Read more...
 
ՀԱՄՈԶՎԱԾ ԵՆՔ` ՀԱՆՑԱՎՈՐՆԵՐԸ ԿՍՏԱՆԱՆ ԻՐԵՆՑ ԱՐԺԱՆԻ ՊԱՏԻԺԸ
There are no translations available.

 
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ
 
Դեռևս երեք տարի առաջ մայրաքաղաքում տարածված լուրերը  <ՎՏԲ-Հայաստան բանկի> Ստեփանակերտի մասնաճյուղի աշխատակիցներ Շարմաղ Գրիգորյանի և Վալյա Գրիգորյանի կողմից կատարված արարքների մասին տարակուսանք ու վրդովմունք են առաջ բերել քաղաքացիների մոտ: Տուժողներից մեկն էլ մեր նախկին գործընկերը, լրագրող, Արցախյան շարժման և պատերազմի ակտիվ մասնակից Արմեն Դանիելյանն էր: Վերջինիս իր հարևան Շարմաղ Գրիգորյանը <սրտացավությամբ> համոզել էր, որ մայրաքաղաքի մեկ այլ բանկում պահ տված ավանդները տեղափոխի ՎՏԲ բանկը հաշվի առնելով, որ  իրենց մոտ տոկոսադրույքները բարձր են: Միայն որոշ ժամանակ անց ավանդատուն Ա.Դանիելյանը հասկացել է, որ բանկում իր անվամբ ոչ մի գումար էլ չկա... Փոխարենը ձեռքին մնացել է ավանդի մասին վկայող` բանկի կնիքով կեղծ գրքույկը...
 
    Պարզվել է նաև, որ միայն Ա.Դանիելյանը չէ, որ խաբեության զոհ է դարձել. օրը ցերեկով նման ձևով կողոպտվել են բանկի մի շարք ավանդատուներ, ինչպես նաև, քաղաքացիներ, ովքեր փոխառության կարգով, պարտքի մասին կազմված ստացականի հիման վրա գումար են տվել Շարմաղ Գրիգորյանին: Այդ կապակցությամբ ԼՂՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն, կազմակերպված, սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժնում հարուցվել է քրեական գործ և ԼՂՀ ոստիկանության քննչական վարչությունում իրականացվել է նախաքննություն: ԼՂՀ դատախազությունն իր պաշտոնական կայքում հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքի վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություններ է զետեղել Այդուհանդերձ, գործը հասարակական հնչողություն է ստացել: Դեպքի առնչությամբ տարբեր լրատվամիջոցներում տարբեր կարծիքներ են հնչում, ինչը երբեմն ընթերցողի մոտ քրեական գործի օբյեկտիվության հանդեպ կասկած է առաջացնում:
 
    Ի՞նչ են ցույց տվել նախաքննության արդյունքները և ինչու է այն ձգձգվել  փորձեցինք պարզել ԼՂՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն, կազմակերպված, սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժնի պետ Արմեն Գալստյանից:
 
    2009թ. հունիսի 30-ին ԼՂՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով ԼՂՀ գլխավոր դատախազության կողմից հարուցվել է քրեական գործ: Տարված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Շարմաղ Աշոտի Գրիգորյանը որպես մեղադրյալ էր ներգրավվել ԼՂՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Վալյա Գուրգենի Գրիգորյանը որպես մեղադրյալ էր ներգրավվել ԼՂՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
 
    Քրեական գործով տարված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա 2011թ. դեկտեմբերի 14-ին Շարմաղ Գրիգորյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել ու լրացվել է և նրան մեղադրանք է առաջադրվել ԼՂՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ուրիշի գույքի հափշտակություն, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` հանցավորին վստահված ուրիշի գույքի հափշտակություն, յուրացման եղանակով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ուրիշի գույքի հափշտակություն, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով, 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով` համակարգչային ցանցում պահվող տեղեկատվությունը փոփոխելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և առաջացրել է զգալի վնաս և 38-214-րդ հոդվածի 2-րդ մասով` կազմակեպության ծառայողի կողմից իր կարգադրիչ լիազորությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելու դրդչություն, որն առաջացրել է ծանր հետևանքներ:
 
    2011թ. դեկտեմբերի 14-ին Վալյա Գրիգորյանին առաջադրված մեղադրանքը նույնպես փոփոխվել ու լրացվել է և նրան մեղադրանք է առաջադրվել ԼՂՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ուրիշի գույքի հափշտակություն, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով, ԼՂՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` հանցավորին վստահված ուրիշի գույքի հափշտակություն, յուրացման եղանակով մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով, և 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով` համակարգչային ցանցում պահվող տեղեկատվությունը փոփոխելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և առաջացրել է զգալի վնաս:
 
    Մեղադրյալներ Շ.Գրիգորյանի և Վ.Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
2011թ. դեկտեմբերի 20-ին <Հալո Թրաստ>-ի նախկին ադմինիստրատոր Գենադի Բորիսի Պետրոսյանը քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել կազմակեպության ծառայողի կողմից իր կարգադրիչ լիազորությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելու համար` ԼՂՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
 
    Քրեական գործի նախաքննության ընթացքում լրիվությամբ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու և հանցանք կատարած անձանց մեղադրանքի հիմքում ապացույցների բավարար համակցություն ներդնելու համար կատարվել են ԼՂՀ քրեական դատավարության օրենսդրությամբ նախատեսված բազմաթիվ քննչական ու դատավարական գործողություններ: Առավել ժամանակատար էին կատարված փորձաքննությունները, որոնց մի մասն անց է կացվել Հայաստանի Հանրապետության փորձագիտական հիմնարկներում: Նախաքննության ընթացքում նշանակված դատահաշվապահական-դատաձեռագրաբանական համալիր փորձաքննության եզրակացությունը կազմում է քրեական գործի մի ամբողջ հատոր` 287 թերթից, որից հարյուր թերթ կազմում է եզրակացության եզրափակիչ մասը: Փորձաքննության եզրակացության ծավալն արդեն իսկ վկայում է լուրջ  փորձագիտական հետազոտության և ուսումնասիրության մասին, հատկապես այն պարագայում, երբ փորձաքննության առարկան հաշվապահական փաստաթղթերի տասնյակ հատորներ էին, որոնցից յուրաքանչյուր հատորի ուսումնասիրությամբ առաջանում էր լրացուցիչ նյութերի և փաստաթղթերի առգրավման և հետազոտման անհրաժեշտություն, ինչը լրացուցիչ ժամանակ էր խլում նախաքննությունից:
   
    Դատահաշվապահական և դատաձեռագրաբանական համալիր փորձաքննության եզրակացությունը նախաքննության մարմինը ստացել է 2011թ. սեպտեմբերի 29-ին, որից հետո քննիչն անցել է  գործով հավաքագրված ապացույցների գնահատմանը: Գործով մի շարք ֆիզիկական անձինք և <ՎՏԲ-Հայաստան բանկ> ՓԲ ընկերությունը տուժող են ճանաչվել, տուժողներին պարզաբանվել են քաղաքացիական հայց ներկայացնելու նրանց դատավարական իրավունքը, նախաքննության մարմնի կողմից քննարկվել են տասնյակ քաղաքացիական հայցեր: Գործով վեր հանված և ոչ հանցավոր ճանաչված արարքներին տրվել են իրավական գնահատականներ: Վերջում հանցանք կատարած անձանց առաջադրված մեղադրանքը փոփոխվել ու լրացվել է, ամբաստանյալներն ընդունել են մեղքն առաջադրված մեղադրանքում:
 
    Քրեական գործի նախաքննության ողջ ընթացքում որպես առանցքային խնդիր էր դիտարկվել նաև հանցագործությամբ տուժողներին պատճառված վնասի վերականգնման հարցը: Այդ ուղղությամբ քննիչի կողմից կատարվել է մեղադրյալների գույքի հետախուզում, որի արդյունքում մեղադրյալին համատեղ սեփականության իրավունքով պատկանող բնակարանի իր բաժնեմասի վրա կալանք է դրվել: Մեղադրյալներ Շ.Գրիգորյանի և Վ.Գրիգորյանի կողմից կատարված հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման համար քաղաքացիական պատասխանող է ներգրավվել նաև <ՎՏԲ-Հայաստան բանկ> ՓԲ ընկերությունը: Ընդհանուր առմամբ, հանցագործությամբ պատճառված վնասից նախաքննության ընթացքում մեղադրյալների կողմից վերականգնվել է 145.420.753 դրամ և 54.700 ԱՄՆ դոլար:
 
    Նախաքննությամբ պարզվել էր նաև, որ Աշխեն Սահակյանը, Լաուրա Հակոբյանը, Հրանտ Սաֆարյանը, Համեստ Իշխանյանը, Ռոբերտ Բաբայանը բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով փոխառության կարգով, պարտքի մասին կազմված ստացականի հիման վրա գումար են տվել մեղադրյալ Շ.Գրիգորյանին ու որոշ ժամանակ ստացել տոկոսներ: Վերջիններիս արարքները պարունակում են  ԼՂՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության` վաշխառության հատկանիշներ, սակայն, քանի որ նշված հոդվածով քրեական հետապնդում կարող է իրականացվել միայն դիմողի բողոքի առկայության դեպքում, իսկ Շ.Գրիգորյանը դիմում էր ներկայացրել նախաքննության մարմնին այն մասին, որ վերոհիշյալ անձանցից բողոք չունի և չի ցանկանում, որ նրանք ենթարկվեն քրեական պատասխանատվության, ուստի քննիչի կողմից որոշում է կայացվել նշված անձանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին` դիմողի բողոքի բացակայության հիմքով: Քրեական գործով ձեռք բերված ապացույցների վերլուծությունից հետո վերոհիշյալ անձանց կողմից մեղադրյալ Շ.Գրիգորյանին գումար տալու հանգամանքը դիտարկվել է որպես քաղաքացիա-իրավական բնույթի հարաբերություն, որի լուծման համար պարտատերերին իրավունք է վերապահվել իրենց կրած գույքային վնասները վերականգնելու հայցով դիմել դատարան, իսկ այդ մասով քննիչի կողմից որոշում է կայացվել մեղադրյալ Շ.Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին:
 
    Գործով հավաքագրված ապացույցները բավարար համարելով, 2011թ. դեկտեմբերի 30-ին 18 հատոր կազմող քրեական գործը մեղադրական եզրակացությամբ դատախազությունը ուղարկել է ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
 
Սա ԼՂՀ գլխավոր դատախազության ԿԿՍՏԳԴՈՒՀԳ բաժնի պետի պարզաբանումներն են: Իսկ մենք կփորձենք խուսափել մեկնաբանություններից, այն համոզմամբ, որ դատարանը օբյեկտիվորեն կքննի գործը և արդարացի դատավճիռ կընդունի:
 
<Ազատ Արցախ>, N 9/2729/, 26.01.2012թ.
 
 
------------------------------------------
 
 
ՀՆԱՐԱՎՈ՞Ր է, ԱՐԴՅՈՔ, ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
 
Հարցազրույց ԼՂՀ դատախազության կոռուպցիոն, կազմակերպված, սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժնի պետ, արդարադատության 3-րդ դասի խորհրդական Արմեն ԳԱԼՍՏՅԱՆԻ հետ: 
 
    - Պարոն Գալստյան, ինչպես հայտնի է, Ձեր ղեկավարած բաժինը զբաղվում է խարդախության, գողության, յուրացման և վատնման դեպքերի բացահայտմամբ: Ըստ Ձեզ` որոնք են նման հանցագործությունները ծնող պատճառները:
 - Ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսին ԼՂՀ գլխավոր դատախազության վերոնշյալ բաժինը վերլուծելով և ուսումնասիրելով 2010 թվականին և 2011-ի ինն ամսվա ընթացքում ԼՂՀ տարածքում արձանագրված խարդախության, գողության, յուրացման և վատնման դեպքերը` փորձել է պարզել դրանց նպաստող պայմաններն ու ծնող պատճառները: Այդ նպատակով որպես ուսումնասիրության առարկա ընտրվել են Ստեփանակերտ քաղաքում և հանրապետության շրջաններում գրանցված խարդախությունների, գողությունների, յուրացման և վատնման դեպքերը, դրանց քննության ընթացքում վեր հանված օրինաչափությունները և այլն:
 
    Արձանագրված խարդախության դեպքերը պայմանականորեն բաժանել ենք երկու խմբի` տուժողի վարքագծի նպաստմամբ կատարված և հանցավորի կամայական ընտրությամբ կատարված խարդախություն: Առաջին խմբում ընդգրկված խարդախությունների դեպքերում տուժողի վարքագիծը նպաստող և գրավիչ պայման է հանդիսացել հանցավորի համար հավանական տուժողի ընտրության և հանցանքի կատարման վճռականության ձևավորման հարցում: Տուժողի նման վարքագիծը պայմանավորված է բազմաթիվ պատճառներով` սկսած իրավագիտակցության ցածր մակարդակից մինչև հոգեբանական վարքի առանձնահատկությունները: Այդ խմբում ընդգրկված խարդախությունների դեպքերում հանցավորն առանձնակի ջանք չի գործադրել, քանի որ տուժողն ամեն ինչ արել է գործողություններն իրենց հունով տանելու ուղղությամբ: ԼՂՀ-ում արձանագրված խարդախությունների գերակշռող մասը առաջին խմբում հիմնականում նշված բնույթի են:
 
    Երկրորդ խմբում ընդգրկված խարդախությունների պարագայում առավել ակտիվ դերակատարություն է ստանձնել հանցավորը, ով դիմել է տարբեր քայլերի, գործողությունների, համոզելու և խաբեության տարբեր մեթոդների, որպեսզի տուժողը տրվի հանցավոր ներգործությանը: Այս բնույթի խարդախություններն աչքի են ընկնում առավել մեծ հասարակական վտանգավորությամբ:
 
    Նշված ժամանակահատվածում ԼՂՀ տարածքում արձանագրված գողության դեպքերի, դրանց կատարմանը նպաստող պատճառների ու ծնող պայմանների, դրանց բնույթի, կատարման մեխանիզմի և տեղակայության վերլուծությունը հետևյալ խմբավորումն է առաջ բերել:
Նախ, ողությունների թվում առանձնացվել են բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելու եղանակով կատարված դեպքերը: Նշված հանցագործությունները պայմանականորեն բաժանել ենք երկու խմբի. Առաջինը` բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելու եղանակով կատարված գողություններ` գույքի սեփականատիրոջ կողմից սեփականության ոչ պատշաճ պահպանման պայմաններում, և, երկրորդ` բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելու եղանակով կատարված գողություններ` հանցավորի կամավոր նախաձեռնությամբ:
 
    Առաջին խմբում ընդգրկված գողությունների դեպքում գործել է <դյութիչ տեսարանի> կանոնը: Առանց հսկողության թողնված գույքը գրավիչ պիտակ է կրում իր վրա այն մասին, որ այն հսկողությունից դուրս է և կարող է հեշտությամբ հափշտակվել: Բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելու եղանակով կատարված բազմաթիվ դեպքերում հանցավորի համար այդպիսի հրապուրիչ պայման է հանդիսացել դռների կամ պատուհանների բաց վիճակը, բնակարանի` երկար ժամանակ անմարդաբնակ լինելը, գույքը սեփականատիրոջ տարածքային վերահսկողությունից դուրս լինելը և այլն: Այդ կանոնը գործել է նաև հասարակ գողությունների դեպքում, երբ հանցավոր ճանապարհով գույքին տիրանալը չի զուգորդվել բնակարանի անձեռնմխելիության իրավունքի խախտմամբ:
 
    Երկրորդ խմբում ընդգրկված դեպքերում հանցավորը բնակարան, պահեստարան կամ շինություն մուտք է գործել սեփական նախաձեռնությամբ, որը սովորաբար զուգորդվել է մեխանիկական արտաքին ներգործությամբ, ինչը վկայում է հանցավորի հանդգնության բարձր աստիճանի մասին: Այս դեպքում հանցագործության կատարման շարժառիթները տարբեր են, արկածախնդրությունից մինչև նյութական բավարարման խաթարված պահանջի արտահայտություն: Երկրորդ խումբը հատուկ է բազմադրվագ հանցագործություններին, երբ հանցավորը տևական ժամանակահատվածում կատարում է մի քանի հանցագործություն: Նման դեպքերում թվացյալ անպատժելիության մթնոլորտը նպաստող պայման է հանդիսանում այնքան ժամանակ, քանի դեռ հանցավորի բացասական վարքը չի բացահայտվում և կանխվում:
 
    Գողությունների առանձին խումբ են կազմել մանր և խոշոր եղջերավոր անասունների հափշտակության դեպքերը: Որպես կանոն` դրանք տարածված են գյուղական վայրերում: Ժամանակակից պայմաններում, երբ անասնապահությունը որպես տնտեսության առանձին ճյուղ, այնքան էլ զարգացած չէ և գյուղական վայրերում այն մեծ ծավալ չունի, կենդանիները արոտավայրերում հսկողության տակ չեն լինում, ինչը նպաստավոր պայման է հանդիսանում հանցավորի համար: Այդ մասին է վկայում մի կարևոր հանգամանք. խոշոր անասնապահական տնտեսության առկայության ժամանակ, երբ կենդանիները գտնվում են անմիջական հսկողության տակ, գողության դեպքեր գրեթե չեն արձանագրվել:
 
    - Իսկ ինչ կասեք կրկնահանցագործությունների առումով:
- Կրկնահանցագործների բնութագրի, նրանց կողմից կրկին անգամ հանցագործություն կատարելու շարժառիթների ու դրդապատճառների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կրկնահանցագործների գերակշռող մասը կրկնվող հանցագործությունը կատարել է նախորդ դատավճռով նշանակված պատիժը կրելուց հետո 1 տարվա ժամկետում, իսկ դա այն ժամկետն է, որի ընթացքում պատժից ազատված անձը ֆիզիկապես և հոգեպես գտնվում է հարմարվողականության (ադապտացման) շրջանում, իսկ երբ այդ փուլը խաթարված է անցնում, անձը կրկին հանցավոր արարք է կատարում: Այս իրավիճակում բավական մեծ կանխարգելիչ նշանակություն կարող են ունենալ ոստիկանության կողմից իրականացվող կանխարգելիչ միջոցառումները: Հիմնական շեշտը պետք է դրվի պատժից ազատված անձի զբաղվածության ձևին. եթե անձը փոխում է իր նախկին կենսակերպը, ապա հարմարվողականության պրոցեսն ընթանում է ավելի արագ: Այս ուղղությամբ ոստիկանությանը բավականին լուրջ լիազորություն է տրված ԼՂՀ քրեակատարողական օրենսգրքի 121-րդ և 122-րդ հոդվածներով, սակայն դրանց իրականացման մեխանիզմներն ու արդյունավետության ապահովման եղանակները կատարելագործված չեն:
 
    - Նշված ժամանակահատվածում յուրացման ինչպիսի դեպքեր են արձանագրվել հանրապետությունում:
- Յուրացման դեպքերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանց բացարձակ մեծամասնությունը գրանցվել է շրջանային վարչակազմերի կրթության բաժիններում, դպրոցներում և ԼՂՀ շրջանների բուժմիավորումներում: Այդպիսի դեպքեր գրանցվել են Ասկերանի շրջանի վարչակազմի աշխատակազմի կրթության բաժնում և նույն շրջանի Խրամորթ գյուղի միջնակարգ դպրոցում, <Մարտունու մանկապատանեկան մարզադպրոց>, ԼՂՀ ԱՆ <Կովսականի բուժմիավորում> և ԼՂՀ ԱՆ <Քարվաճառի բուժմիավորում> ՊՈԱԿ-ներում: Պարզվել է, որ դրանց համար առավել նպաստավոր ու անմիջական պատճառ է հանդիսացել համապատասխան ճյուղում վերահսկողության անընդհատության և անմիջականության բացակայությունը, իսկ դա պայմանավորված է այդ մարմինների կառուցակարգի առանձնահատկությամբ:
   
    Կրթության բաժինը գործում է շրջանի վարչակազմի աշխատակազմի, իսկ դպրոցները` համայնքապետարանների ենթակայության տակ, դպրոցներում հաշվապահություն չկա, հետևաբար հաշվապահական հաշվառում չի վարվում կամ հաշվապահական հաշվետվություն չի ներկայացվում: Տեղում նմանատիպ հարցերը լուծվում են դպրոցի տնօրենի միջոցով, ինչը բավականին նեղացնում է կառավարչական օղակը և հանցավոր չարաշահման տեղիք տալիս: 
Վերահսկողության նույն թերությունը գործում է նաև շրջբուժմիավորումների պարագայում. դրանք գործում են շրջաններում, որտեղ ղեկավարում է կազմակերպության տնօրենը, իսկ վերահսկողությունն իրականացվում է ԼՂՀ առողջապահության նախարարության կողմից, որը կրում է անհատական ստուգումների բնույթ և չի ապահովում վերահսկողության անընդհատություն ու անմիջականություն:
 
    - Պարոն Գալստյան, ինչ են հուշում Ձեզ կատարված վերլուծությունները:
- Ուսումնասիրությունների և վերլուծությունների արդյունքների հիման վրա մեր բաժնի կողմից, համաձայն  <Դատախազության մասին> ԼՂՀ օրենքի, հանրապետության գլխավոր դատախազի հանձնարարականների ու դատախազության կոլեգիայի որոշումների, աշխատանքներ կտարվեն համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու և վերլուծությամբ պարզված` հանցագործությունների կատարմանը նպաստող պատճառների ու ծնող պայմանների վերացման ուղղությամբ:
 
 
<Ազատ Արցախ> , N 150 /2720/, 27.12.2011թ.
 


Օրացույց

<November 2017>
MoTuWeThFrSaSu
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   

Այցելուների Քանակը

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter