Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
There are no translations available.

Թիվ 14 առ 31.07.2013թ. հրաման`

«Կոռուպցիոն հանցագործությունների մասին»

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ

 
Հ Ր Ա Մ Ա Ն

«31» հուլիսի 2013թ. N 14 ք. Ստեփանակերտ

Կոռուպցիոն հանցագործությունների մասին

Կոռուպցիոն հանցագործությունների շրջանակը միջազգային ընդունելի մոտեցումներին համահունչ դարձնելու նպատակով, կարևորելով կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի, ինչպես նաև այդ հանցագործությունների քննության նկատմամբ դատավարական ղեկավարման ու դատախազական հսկողության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը, հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում նոր քրեական օրենսգիրք ընդունելու հանգամանքը, ղեկավարվելով «Դատախազության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 11-րդ կետով և 28-րդ հոդվածով, «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մասով, 72-րդ և 73-րդ հոդվածներով`


Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ`
 

1. Դատախազների կողմից քրեական գործերով դատավարական ղեկավարում, դատախազական հսկողություն և դատարանում մեղադրանքի պաշտպանություն իրականացնելիս` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքի ներքոհիշյալ հոդվածներով նախատեսված հանցագործությունները համարել կոռուպցիոն.

1) 184-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետ ( Խարդախությունը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով)

2) 184-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետ (Խարդախությունը, որը կատարվել է կաշառք ստանալու պատրվակով)

3) 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ (Յուրացնելը կամ վատնելը` պաշտոնեական դիրքն օգտագործելով)

4) 185-րդ հոդվածի 3-րդ մաս (Յուրացնելը կամ վատնելը` պաշտոնեական դիրքն օգտագործելով, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով կամ կազմակերպված խմբի կողմից)

5) 198-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետ (Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը)

6) 203-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ (Հակամրցակցային գործունեությունը)

7) 209-րդ հոդված ( Առևտրային կաշառքը)

8) 210-րդ հոդված (Արհեստավարժ մարզամրցումների և հանդիսադիր առևտրային մրցույթների մասնակիցներին ու կազմակերպիչներին կաշառելը)

9) 214-րդ հոդված (Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը)

10) 222-րդ հոդված ( Առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը)

11) 223-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ (Մաքսանենգությունը)

12) 322-րդ հոդված ( Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)

13) 323-րդ հոդված ( Պաշտոնեական լիազորություններն անցնելը)

14) 324-րդ հոդված (Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը)

15) 325-րդ հոդված (Կաշառք ստանալը)

16) 326-րդ հոդված (Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալը)

17) 327-րդ հոդված (Իրական կամ ենթադրյալ ազդեցությունը շահադիտական նպատակով օգտագործելը)

18) 328-րդ հոդված (Կաշառք տալը)

19) 329-րդ հոդված (Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալը )

20) 331-րդ հոդված ( Կաշառքի միջնորդությունը)

21) 332-րդ հոդված (Պաշտոնեական կեղծիքը)

22) 336-րդ հոդված (Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառւցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը )

23) 353-րդ հոդվածի 3-րդ մաս (Արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելը)

24) 361-րդ հոդված (Ակնհայտ անմեղ անձին քրեական պատասխանատվության ենթարկելը)

25) 366-րդ հոդված (Դատավորի, դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի կողմից ցուցմունք տալուն հարկադրելը)
26) 374-րդ հոդված (Ապօրինի ձերբակալելը կամ կալանավորելը)

27) 375-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասեր ( Ապացույցները կեղծելը)

28) 377-րդ հոդված (Քրեական պատասխանատվությունից ապօրինի ազատելը)

29) 378-րդ հոդված ( Ակնհայտ անարդար դատավճռիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելը)

30) 379-րդ հոդված (Դատական ակտը դիտավորությամբ չկատարելը)

31) 401-րդ հոդված (Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը):

2. ԼՂՀ ԿԱ ոստիկանության քննչական վարչության, ԼՂՀ ԿԱ հարկային ծառայության քննչական մարմիններում սույն հրամանի 1-ին կետով նախատեսված քրեական գործերով դատավարական ղեկավարումը, դատախազական հսկողությունը և դատարանում մեղադրանքի պաշտպանությունը իրականացնում են տարածքային ստորաբաժանման դատախազությունները` բացառությամբ ԼՂՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն, կազմակերպված, սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժնի հսկողության տակ գործերի:

3. Սույն հրամանի 2-րդ կետում նշված վերապահումներով, քննչական մյուս մարմիններում քրեական գործերի քննության ընթացքում հանցագործությունների համակցությամբ կամ առանձին ի հայտ եկած սույն հրամանի 1-ին կետում նշված կոռուպցիոն հանցագործության հատկանիշների առկայության դեպքում, հետագա դատավարական ղեկավարման, դատախազական հսկողության և դատարանում մեղադրանքի պաշտպանության իրականացման նպատակով կազմված վարույթները փոխանցել տարածքային դատախազներին` բացառությամբ ԼՂՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն, կազմակերպված, սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժնի հսկողության տակ գործերի:

4. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը դնել ԼՂՀ գլխավոր դատախազի` նշված ոլորտը համակարգող տեղակալի վրա:

5. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազի 2009 թվականի հունվարի 30-ի «Կոռուպցիոն հանցագործությունների մասին» թիվ 15 հրամանը:

6. Սույն հրամանն ուղարկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալներին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազության ավագ դատախազներին ու դատախազին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազության բաժինների պետերին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղշրջդատախազներին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազության աշխատակազմի ղեկավարին:
 


Արդարադատության երկրորդ դասի
պետական խորհրդական Ա. Ս. Ղարամյան

 

 

 

Օրացույց

<January 2012>
MoTuWeThFrSaSu
      1
2345678
9101112131415
161718192122
23242526272829
3031     

Այցելուների Քանակը

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter