ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

 Դատախազության հարգելի՛ աշխատակիցներ եւ վետերաններ,

Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Դատախազության օրվա առթիվ:
Դատախազությունը մեր պետական համակարգի կարեւոր օղակներից է, որի աշխատանքն` ուղղված պետության եւ հասարակության շահերի պաշտպանությանը, օրինականության պահպանմանը, հանցավորության դեմ անզիջում պայքարի կազմակերպմանը, չափազանց կարեւոր է ու պահանջված ժողովրդավարության ուղին բռնած Արցախի համար: Եվ դա է պատճառը, որ համակարգի աշխատակիցներին ներկայացվող պահանջները խիստ են եւ ենթադրում են պատասխանատվության բարձր աստիճան, արհեստավարժություն, հետեւողական ու սկզբունքային աշխատանք:
Համոզված եմ, որ դուք հենց նման պատասխանատվության զգացումով եք կատարում ձեր գործառույթները:
Համակարգի առջեւ ծառացած խնդիրները, աշխատակիցների աշխատանքային եւ սոցիալական պայմանների բարելավման հարցերը մշտապես գտնվում են պետության ուշադրության կենտրոնում, եւ այսուհետ էլ կարվի հնարավորը դրանք պատշաճ մակարդակով լուծելու համար:
Կրկին շնորհավորում եմ բոլորիդ այս հիշարժան տոնի կապակցությամբ եւ մաղթում մեծագույն հաջողություններ ձեր բարդ ու պատասխանատու ծառայության մեջ:
 

Օրացույց

<Նոյեմբեր 2017>
ԵրԵրՉրՀնՈւՇբԿի
  12345
6789101112
13141516171819
202122232426
27282930   

Այցելուների Քանակը

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter