Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Դատախազություն
Friday, 09 June 2017

ԿԱՏԱՐԵԼ Է ՈՍԿԵՂԵՆԻ ԳՈՂՈՒԹՅՈՒՆ
There are no translations available.

Համլետ Պողոսյանը 2017 թվականի  ապրիլ 01-ին շահադիտական  դրդումներից ելնելովդիտավորությամբ ուրիշի գույքը  հափշտակելու նպատակովբնակարանի  մուտքի դռան դիմացը առկա շորի տակից վերցնելով նույն դռան  բանալինապօրինի մուտք է գործել Ստեփանակերտ քաղաքի Վ. Վաղարշյան 58/3 հասցեում տեղակայված բնակարան և ննջասենյակներից մեկում գտնվող զարդատուփից  գաղտնի հափշտակել նույն տան բնակիչ Արսեն Ստեփանյանին պատկանող` 9.4  գրամ քաշով տղամարդու վզնոցը` 5.4 գրամ քաշով խաչով, ինչպես նաև  նրա կնոջը պատկանող` 8.7 գրամ քաշով կանացի վզնոցը, 6.0 գրամ քաշով, ադամանդե  քարերով, շրջանաձև տեսքով  մեկ զույգ ականջօղերը և 6.0 գրամ քաշով, ադամանդե քարերով ու օվալաձև տեսքով  մեկ զույգ ականջօղերը:

Նշված փաստով, ԼՂՀ քր. օր-ի 183-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, հարուցվել է քրեական գործ:

Քրեական գործով դատախազական հսկողությունն ու դատավարական ղեկավարումն իրականացնում է Ստեփանակերտ քաղաքի դատախազությունը:

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
There are no translations available.

Լևոն Մինասյանը 2016 թվականի  ապրիլ ամսին  Ասկերանի շրջանի  Նորագյուղ  գյուղի սկզբնամասում, նախկին  աղբանոցի  տարածքում,  ապօրինի աճեցրել և խնամել է մշակումն արգելված  թվով  3  կանեփի թուփ, որոնք 2016 թվականի  հոկտեմբեր ամսում  ապօրինի,  առանց իրացնելու  նպատակի, չորացնելու  և մանրացնելու  եղանակով,  անձնական  օգտագործման  համար  պատրաստել է  առանձնապես  խոշոր չափերի  հասնող  մարիխուանա տեսակի թմրամիջոց, որից 0.218646 գրամ տետրահիդրոկաննաբինոլ պարունակող զանգվածը  փաթեթավորելով  տուփի մեջ` պահել է  Ստեփանակերտ քաղաքի  Դ. Բեկ  փողոցի 11/7  բնակարանի հյուրասենյակում, 3.515 գրամը`  նույն բնակարանում գտնվող փոշեկուլի մեջ, իսկ 868.808 գրամը փաթեթավորելով թվով 37 հատ անգույն, պոլիէթիլենային  տոպրակների մեջ`  պահել է նույն շենքի  տանիքում, որն էլ  2017 թվականի  մայիսի 24-ին ԼՂՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության աշխատակիցները  հայտնաբերել և վերցրել են:

  Read More...


Օրացույց

<June 2017>
MoTuWeThFrSaSu
   1234
56781011
12131415161718
19202122232425
2627282930  

Այցելուների Քանակը

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter