Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Դատախազություն
Friday, 30 June 2017

ՄԵՂԱԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՄԲ ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ
There are no translations available.

Մարտակերտ քաղաքի բնակիչ Ժորա Ղալայանը 2017թ. մայիսի 20-ին, ժամը 02-ի սահմաններում, շահադիտական դրդումներից ելնելով, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, մուտքի դռնից ձախ գտնվող պատուհանի ապակին փայտով ջարդելու եղանակով ապօրինի մուտք է գործել Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղում տեղակայված` Ամալյա Սարգսյանին պատկանող առանձնատուն, որտեղից հափշտակել է 1 հատ 12.000 ՀՀ դրամ արժողությամբ <Kodak C -142> մոդելի թվային տեսաֆոտոխցիկ, 1 հատ 4000 ՀՀ դրամ արժողությամբ <PORSCHE> ֆիրմայի ջինսե տաբատ և 1 հատ 10.000 ՀՀ դրամ արժողությամբ <SHEGYI> ֆիրմայի կաշվե ձմեռային բաճկոն` պատճառելով  վերջինիս զգալի չափերի հասնող` 26000 ՀՀ դրամ գումարին համարժեք գույքային վնաս:

  Read More...


ԱՎՏՈՎԹԱՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՈՒՂԵՎՈՐԸ ՄԱՀԱՑԵԼ Է
There are no translations available.

Մարտակերտ քաղաքի բնակիչ Կարեն Սարգիսյանը մեկ տարի ժամկետով զրկված լինելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, 2017թ. ապրիլի 21-ին ժամը 22:45-ի սահմաններում, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, վարելով իրեն պատկանող <Մերսեդես Բենց> մակնիշի 80 OD 180 հ/հ ավտոմեքենան, Մարտակերտ քաղաքի 1-ին կիլոմետր հատվածում, թույլ տալով ՃԵԿ-ի 65 և 66-րդ կետերի ու անապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին> ԼՂՀ օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին հակասող գուծողություններ, այն է` ավտոմեքենան վարելով տվյալ ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների երթևեկության համար սահմանված թույլատրելի առավելագույն 60 կմ/ժամը գերազանցող արագությամբ և դրա հետ մեկտեղ մանևրման միջոցով  ավտոմեքենայի ընթացքի ուղղության փոփոխության գործողությունը կատարելով այնպես, որի պայմաններում զրկված է եղել ավտոմեքենայի կառավարումն ապահովելու տեխնիկական հնարավորությունից և որի արդյունքում նրա վարած ավտոմեքենան ընկել է կողասահքի մեջ, դարձել անկառավարելի և դուրս գալով ճանապարհի երթևեկելի մասից` բախվել ճանապարհի ձախակողմյան խոտածածկ կողնակում առկա էլեկտրասյուներին, վթարի  ենթարկվել, ինչի հետևանքով ուղևոր Հովհաննես Սահակյանը ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:

  Read More...


Օրացույց

<June 2017>
MoTuWeThFrSaSu
   1234
567891011
12131415161718
19202122232425
26272829  

Այցելուների Քանակը

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter