Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Դատախազություն
June 2017

ՄԵՂԱԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՄԲ ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ
There are no translations available.

Մարտակերտ քաղաքի բնակիչ Ժորա Ղալայանը 2017թ. մայիսի 20-ին, ժամը 02-ի սահմաններում, շահադիտական դրդումներից ելնելով, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, մուտքի դռնից ձախ գտնվող պատուհանի ապակին փայտով ջարդելու եղանակով ապօրինի մուտք է գործել Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղում տեղակայված` Ամալյա Սարգսյանին պատկանող առանձնատուն, որտեղից հափշտակել է 1 հատ 12.000 ՀՀ դրամ արժողությամբ <Kodak C -142> մոդելի թվային տեսաֆոտոխցիկ, 1 հատ 4000 ՀՀ դրամ արժողությամբ <PORSCHE> ֆիրմայի ջինսե տաբատ և 1 հատ 10.000 ՀՀ դրամ արժողությամբ <SHEGYI> ֆիրմայի կաշվե ձմեռային բաճկոն` պատճառելով  վերջինիս զգալի չափերի հասնող` 26000 ՀՀ դրամ գումարին համարժեք գույքային վնաս:

  Read More...


ԱՎՏՈՎԹԱՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՈՒՂԵՎՈՐԸ ՄԱՀԱՑԵԼ Է
There are no translations available.

Մարտակերտ քաղաքի բնակիչ Կարեն Սարգիսյանը մեկ տարի ժամկետով զրկված լինելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, 2017թ. ապրիլի 21-ին ժամը 22:45-ի սահմաններում, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, վարելով իրեն պատկանող <Մերսեդես Բենց> մակնիշի 80 OD 180 հ/հ ավտոմեքենան, Մարտակերտ քաղաքի 1-ին կիլոմետր հատվածում, թույլ տալով ՃԵԿ-ի 65 և 66-րդ կետերի ու անապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին> ԼՂՀ օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին հակասող գուծողություններ, այն է` ավտոմեքենան վարելով տվյալ ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների երթևեկության համար սահմանված թույլատրելի առավելագույն 60 կմ/ժամը գերազանցող արագությամբ և դրա հետ մեկտեղ մանևրման միջոցով  ավտոմեքենայի ընթացքի ուղղության փոփոխության գործողությունը կատարելով այնպես, որի պայմաններում զրկված է եղել ավտոմեքենայի կառավարումն ապահովելու տեխնիկական հնարավորությունից և որի արդյունքում նրա վարած ավտոմեքենան ընկել է կողասահքի մեջ, դարձել անկառավարելի և դուրս գալով ճանապարհի երթևեկելի մասից` բախվել ճանապարհի ձախակողմյան խոտածածկ կողնակում առկա էլեկտրասյուներին, վթարի  ենթարկվել, ինչի հետևանքով ուղևոր Հովհաննես Սահակյանը ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:

  Read More...


ԿԱՏԱՐԵԼ ԵՆ ԳՈՒՅՔԻ ԳԱՂՏՆԻ ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
There are no translations available.

ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի բնակիչներ Գևորգ Վանեսյանը, Էդգար Խաչատրյանը և Հրաչ Մելիքյանը նախնական համաձայնության գալով, խմբով, շահադիտական դրդումներից ելնելով, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու նպատակով, 2016թ. հոկտեմբերի 11-ին Ասկերան-Ստեփանակերտ ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրի Ն զորամասի դիմացի հատվածում կայանված` Դավիթ Գրիգորյանին պատկանող <Վազ 2107> մակնիշի ավտոմեքենայից, տեխնիակական միջոցների կիրառմամբ ապամոնտաժելով, հափշտակել են տարբեր տեսակի պահեստամասեր, աշխատանքային գործիքներ, կենցաղին իրերտրանսպորտային միջոցի հաշվառման վկայականը, Դ. Գրիգորյանի վարորդական վկայականը և բանկային պալստիկ քարտեր` վերջինիս պատճառելով 306.000 դրամի գույքային վնաս:

  Read More...


ԿԱՏԱՐԵԼ ԵՆ ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ
There are no translations available.

2017 թվականի ապրիլի 26-ին, ԼՂՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով, հարուցվել էր քրեական գործ` Մարտակերտ քաղաքի բնակիչներ Վիգեն  Մելքումյանի և Մահմուդ Իսրայելյանի կողմից, վերջինիս հոր` Գրիշա Իսրայելյանից, խաբեությամբ 260.000 ՀՀ դրամ գումար հափշտակելու դեպքի առթիվ:

  Read More...


ՊԱՏՐԱՍՏԵԼ ԵՆ ԹՄՐԱՄԻՋՈՑ` ԱՌԱՆՑ ԻՐԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿԻ
There are no translations available.

2017թ. հունիսի 13-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ Էրիկ  Ուլուբաբյանը և Արմեն Բաբայանը ներգրավվել էին որպես մեղադրյալ և նրանց մեղադրանք էր առաջադրվել ԼՂՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ  մասով` առանց իրացնելու նպատակի խոշոր չափերով թմրամիջոց պատրաստելու համար: Վերջիններիս նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Հիշյալ քրեական գործով դատախազական հսկողությունն ու դատավարական ղեկավարումն իրականացրել է Ստեփանակերտ քաղաքի դատախազությունը:  22.06.2017թ. քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու համար

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


ԿԱՏԱՐԵԼ Է ՈՍԿԵՂԵՆԻ ԳՈՂՈՒԹՅՈՒՆ
There are no translations available.

Համլետ Պողոսյանը 2017 թվականի  ապրիլ 01-ին շահադիտական  դրդումներից ելնելովդիտավորությամբ ուրիշի գույքը  հափշտակելու նպատակովբնակարանի  մուտքի դռան դիմացը առկա շորի տակից վերցնելով նույն դռան  բանալինապօրինի մուտք է գործել Ստեփանակերտ քաղաքի Վ. Վաղարշյան 58/3 հասցեում տեղակայված բնակարան և ննջասենյակներից մեկում գտնվող զարդատուփից  գաղտնի հափշտակել նույն տան բնակիչ Արսեն Ստեփանյանին պատկանող` 9.4  գրամ քաշով տղամարդու վզնոցը` 5.4 գրամ քաշով խաչով, ինչպես նաև  նրա կնոջը պատկանող` 8.7 գրամ քաշով կանացի վզնոցը, 6.0 գրամ քաշով, ադամանդե  քարերով, շրջանաձև տեսքով  մեկ զույգ ականջօղերը և 6.0 գրամ քաշով, ադամանդե քարերով ու օվալաձև տեսքով  մեկ զույգ ականջօղերը:

Նշված փաստով, ԼՂՀ քր. օր-ի 183-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, հարուցվել է քրեական գործ:

Քրեական գործով դատախազական հսկողությունն ու դատավարական ղեկավարումն իրականացնում է Ստեփանակերտ քաղաքի դատախազությունը:

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
There are no translations available.

Լևոն Մինասյանը 2016 թվականի  ապրիլ ամսին  Ասկերանի շրջանի  Նորագյուղ  գյուղի սկզբնամասում, նախկին  աղբանոցի  տարածքում,  ապօրինի աճեցրել և խնամել է մշակումն արգելված  թվով  3  կանեփի թուփ, որոնք 2016 թվականի  հոկտեմբեր ամսում  ապօրինի,  առանց իրացնելու  նպատակի, չորացնելու  և մանրացնելու  եղանակով,  անձնական  օգտագործման  համար  պատրաստել է  առանձնապես  խոշոր չափերի  հասնող  մարիխուանա տեսակի թմրամիջոց, որից 0.218646 գրամ տետրահիդրոկաննաբինոլ պարունակող զանգվածը  փաթեթավորելով  տուփի մեջ` պահել է  Ստեփանակերտ քաղաքի  Դ. Բեկ  փողոցի 11/7  բնակարանի հյուրասենյակում, 3.515 գրամը`  նույն բնակարանում գտնվող փոշեկուլի մեջ, իսկ 868.808 գրամը փաթեթավորելով թվով 37 հատ անգույն, պոլիէթիլենային  տոպրակների մեջ`  պահել է նույն շենքի  տանիքում, որն էլ  2017 թվականի  մայիսի 24-ին ԼՂՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության աշխատակիցները  հայտնաբերել և վերցրել են:

  Read More...


Օրացույց

<June 2017>
MoTuWeThFrSaSu
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  

Այցելուների Քանակը

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter