ԼԵՌՆԱՅԻՆ  ՂԱՐԱԲԱՂԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳԼԽԱՎՈՐ  ԴԱՏԱԽԱԶԻ

Հ Ր Ա Մ Ա Ն


«26» հունվարի   2012թ.
           N 04            ք. Ստեփանակերտ

 

ԼՂՀ Գլխավոր դատախազի թիվ 01 առ 26.01.2010 թ. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազությունում մասնագիտական պատրաստում և վերապատրաստում անցնելու կարգը հաստատելու մասին» հրամանում փոփոխություններ կատարելու մասին:

 

    Հիմք ընդունելով «Դատախազության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասում 2011 թվականի դեկտեմբերի 24-ին կատարված համապատասխան փոփոխությունը, ղեկավարվելով «Դատախազության մասին» ԼՂՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով, 10-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով, 28-րդ հոդվածով և «Իրավական ակտերի մասին» ԼՂՀ օրենքի 71-րդ  հոդվածով`




 Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ`

    1. ԼՂՀ Գլխավոր դատախազի թիվ 01 առ 26.01.2010 թ. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազությունում մասնագիտական պատրաստում և վերապատրաստում անցնելու կարգը հաստատելու մասին» հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը`

 

1.1 Կարգի 1.2.2 կետում «տարեկան» բառը փոխարինել «առնվազն երեք տարին մեկ անգամ» բառերով:

 

1.2 Կարգի 2.6.1 կետում «տարեկան» բառը փոխարինել «առնվազն երեք տարին մեկ անգամ» բառերով:

 

1.3 Կարգի 4.20 կետում «տարեկան» բառը փոխարինել «առնվազն երեք տարին մեկ անգամ» բառերով:

 

    2. ԼՂՀ Գլխավոր դատախազի թիվ 01 առ 26.01.2010 թ. հրամանի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունը դնել ԼՂՀ Գլխավոր դատախազի տեղակալ Ս.Յու.Ստեփանյանի վրա:

 

    3. Սույն հրամանն ուղարկել ԼՂՀ Գլխավոր դատախազի տեղակալներին, ԼՂՀ գլխավոր դատախազության ավագ դատախազներին ու դատախազին, բաժինների պետերին և ԼՂՀ քաղշրջդատախազներին, ԼՂՀ դատախազության աշխատակազմի ղեկավարին:




Արդարադատության  երկրորդ դասի
պետական  խորհրդական                                                    Ա.Ս.Ղարամյան

                               

 

Օրացույց

<Փետրվար 2012>
ԵրԵրՉրՀնՈւՇբԿի
  12345
6789101112
131516171819
20212223242526
272829    

Այցելուների Քանակը

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter