ԼԵՌՆԱՅԻՆ  ՂԱՐԱԲԱՂԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳԼԽԱՎՈՐ  ԴԱՏԱԽԱԶԻ

Հ Ր Ա Մ Ա Ն

         «24»  հունվարի  2012թ.
            N 03            ք. Ստեփանակերտ 


ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻՆ  ԵՎ  ՔՆՆԻՉՆԵՐԻՆ  ԱՄԵՆԱՄՅԱ  ԱՐՁԱԿՈՒՐԴ   ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ  ՍԱՀՄԱՆԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 

    Հիմք ընդունելով «Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  2010 թվականի հունիսի 24-ի օրենքը, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կառավարության 2005 թվականի նոյեմբերի 29-ի N 496 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության Կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 14-ի N 642-Ն որոշումը, «Դատախազության մասին» ԼՂՀ օրենքի 56-րդ  հոդվածի 1-ին մասում  2011 թվականի դեկտեմբերի 24-ին կատարված համապատասխան փոփոխությունները, դատախազներին և քննիչներին ամենամյա արձակուրդ տրամադրելու կարգը Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության աշխատանքային օրենսգրքին համապատասխանեցնելու նպատակով, ղեկավարվելով «Դատախազության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով, 10-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով, 28-րդ հոդվածով և 56-րդ հոդվածի 2-րդ մասով, «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մասով, 71-րդ հոդվածի 6-րդ մասով, 71-րդ և 72-րդ հոդվածներով`



Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ  Ե Մ`

1. Սահմանել դատախազներին և քննիչներին ամենամյա արձակուրդ տրամադրելու կարգը` համաձայն հավելվածի (կցվում է):

 

    2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազի 2009 թվականի հունվարի 19-ի «Դատախազներին և քննիչներին ամենամյա հերթական արձակուրդ տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 03 հրամանը:

 

3. Սույն հրամանն ուղարկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալներին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազության ավագ դատախազներին ու դատախազին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազության  բաժինների պետերին,  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղշրջդատախազներին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազության աշխատակազմի ղեկավարին:



Արդարադատության երկրորդ դասի
պետական խորհրդական                                                        Ա.Ս.Ղարամյան

 


 

Հավելված
ԼՂՀ գլխավոր դատախազի 
«  24  »     հունվարի        2012թ.-ի
N  03     հրամանի

Կ Ա Ր Գ
ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻՆ    ԵՎ ՔՆՆԻՉՆԵՐԻՆ
ԱՄԵՆԱՄՅԱ  ԱՐՁԱԿՈՒՐԴ  ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ  



1. ԸՆԴՀԱՆՈՒՐ   ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույնով սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում  դատախազներին և քննիչներին ամենամյա արձակուրդ տրամադրելու կարգը:

 

2. Դատախազների և քննիչների ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը 30 աշխատանքային  օր է:

 

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կառավարության 2005 թվականի նոյեմբերի 29-ի N 496 որոշման համաձայն, դատախազները  և քննիչներն  ունեն նաև 4 աշխատանքային օր տևողությամբ ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք: 



2. ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

4. Դատախազներին և քննիչներին  ամենամյա արձակուրդը տրամադրվում է յուրաքանչյուր տարվա համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազության համակարգում ընդգրկված կառուցվածքային ստորաբաժանումներն ու դատախազությունները ղեկավարող դատախազների (այսուհետ` ղեկավար դատախազներ) կողմից կազմված ժամանակացույցում (այսուհետ` ժամանակացույց) նշված հերթականությանը համապատասխան՝ բացառությամբ պաշտոնեական պարտականություններից, ինչպես նաև անձնական կամ ընտանեկան անհրաժեշտությունից բխող առանձնահատուկ դեպքերի:

 

5. Ժամանակացույցը կազմվում է ղեկավար դատախազների և կառուցվածքային ստորաբաժանումներում ու դատախազություններում ընդգրկված դատախազների և քննիչների համաձայնությամբ:   

 

  6. Ժամանակացույցը կազմելիս հաշվի է առնվում դատախազների և քննիչների աշխատանքային ծանրաբեռնվածությունն ու զբաղվածությունը, նրանց`  վերապատրաստման և  հերթական ¥լրացուցիչ¤ ատեստավորման ընդգրկված լինելու հանգամանքները, ինչպես նաև կառուցվածքային ստորաբաժանմանը (դատախազությանը) և դատախազներին և քննիչներին վերապահված գործառույթների իրականացման առանձնահատկությունները:

 

7. Մինչև  յուրաքանչյուր տարվա հունվարի 10-ը ղեկավար  դատախազները   Լեռնային   Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազության   կազմակերպա-վերահսկողական, վիճակագրության, վերլուծության, իրավական ապահովման, միջազգային կապերի և անձնակազմի հարցերով բաժին են ուղարկում տվյալ տարվա ժամանակացույցը:

 

8. Արձակուրդ տրամադրելու մասին դիմումը գրվում է  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազի  անունով՝ դրանում նշելով արձակուրդի տրամադրման օրը, ամիսը և ժամանակաշրջանը: Դիմումի վրա պետք է առկա լինի նաև համապատասխան ղեկավար դատախազի` համաձայն լինելու մասին նշագրումը, ստորագրությունը և ամսաթիվը:

 

9. Արձակուրդ տրամադրելու հետ կապված անհամաձայնության դեպքում դատախազը և քննիչը կարող են 3-օրյա ժամկետում բողոքարկել ԼՂՀ գլխավոր դատախազին: Բողոքարկման պատասխանը դատախազին  և քննիչին տրվում է 3-օրյա ժամկետում:

 

10. Արձակուրդ տրամադրելու մասին ստորագրված հրամանի բնօրինակը մնում և հաշվառվում է  ԼՂՀ Գլխավոր դատախազության  կազմակերպա-վերահսկողական, վիճակագրության, վերլուծության, իրավական ապահովման, միջազգային կապերի և անձնակազմի հարցերով բաժնում, պատճեներից մեկը տրամադրվում է դատախազին և քննիչին, մյուսը՝ համապատասխան կառուցվածքային ստորաբաժանմանը կամ դատախազությանը, իսկ երրորդը՝ դատախազության ֆինանսատնտեսական բաժնին՝ արձակուրդի  վճարման չափը հաշվարկելու համար:

 

11. Դատախազներին և քննիչներին ամենամյա, ինչպես նաև օրենքով սահմանված մյուս արձակուրդները տրամադրելու կարգի, հաշվարկման և դրանց առնչվող մյուս հարաբերությունները կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:

 

Օրացույց

<Փետրվար 2012>
ԵրԵրՉրՀնՈւՇբԿի
  12345
6789101112
131516171819
20212223242526
272829    

Այցելուների Քանակը

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter