ԼԵՌՆԱՅԻՆ  ՂԱՐԱԲԱՂԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ

Հ Ր Ա Մ Ա Ն

         «13»  հունվարի  2012թ.
           N 01            ք. Ստեփանակերտ 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազության  կոլեգիայի
2012 թվականի  հունվարի   12-ի նիստում ընդունված որոշումների
կատարումն ապահովելու մասին



    Լեռնային  Ղարաբաղի Հանրապետության դատախազության կոլեգիան 2012 թվականի  հունվարի 12-ին քննարկել է.

-    ԼՂՀ Գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի  2011 թվականին կատարած աշխատանքների  հաշվետվությունը,

-    ԼՂՀ Գլխավոր դատախազության 2012 թվականի 1-ին կիսամյակի աշխատանքային  ծրագրի նախագծի   մասին հարցերը և դրանցով ընդունել  համապատասխան որոշումներ։

    Ղեկավարվելով «Դատախազության մասին» Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության օրենքի  10-րդ հոդվածի  1-ին մասի  11-րդ կետով, 20-րդ  հոդվածի 3-րդ մասով և   28-րդ հոդվածով՝

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ    Ե Մ՝

    1.Ապահովել վերոհիշյալ հարցերով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազության կոլեգիայի 2012 թվականի  հունվարի 12-ի նիստում ընդունված որոշումների  կատարումը:
    2. Սույն հրամանն ու կոլեգիայի արձանագրությունն  ուղարկել ԼՂՀ Գլխավոր դատախազի տեղակալներին, ԼՂՀ Գլխավոր դատախազության ավագ դատախազներին ու դատախազին, բաժինների պետերին և ԼՂՀ քաղշրջդատախազներին։
    3.Սույն հրամանի կատարման   վերահսկողությունը  դնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գլխավոր դատախազի տեղակալների վրա՝ ըստ նրանց հանձնարարված ոլորտների։
                               
Արդարադատության  երկրորդ դասի
պետական խորհրդական                                                     Ա.Ս.Ղարամյան

 

Օրացույց

<Փետրվար 2012>
ԵրԵրՉրՀնՈւՇբԿի
  12345
6789101112
131516171819
20212223242526
272829    

Այցելուների Քանակը

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter