ԼԵՌՆԱՅԻՆ  ՂԱՐԱԲԱՂԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳԼԽԱՎՈՐ  ԴԱՏԱԽԱԶԻ

Հ Ր Ա Մ Ա Ն


«  06 »  փետրվարի 2012 թ.
           N  08            ք. Ստեփանակերտ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի կազմը հաստատելու  մասին

 

    Ղեկավարվելով «Դատախազության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի  11-րդ կետով, 21-րդ հոդվածի 2-րդ մասով, ԼՂՀ Գլխավոր դատախազի թիվ 09 առ 28.01.2009թ. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողով ստեղծելու մասին» հրամանի և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի  71-րդ և 72-րդ հոդվածների համաձայն`



Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի  հանձնաժողովը հաստատել  երեք տարի ժամկետով, հետևյալ  կազմով.

 

1) Հանձնաժողովի նախագահ՝

 

    ԼՂՀ Գլխավոր դատախազի տեղակալ  Սևակ Վյաչեսլավի Հակոբյան

 

2) Հանձնաժողովի անդամներ՝

 

1) ԼՂՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի պետ Գագիկ Սերգեյի Իշխանյան

 

2)  ԼՂՀ գլխավոր դատախազության դատախազ  Վասիլի Նիկոլայի Վանյան:

 

Սույն հանձնաժողովում  ընդգրկել ԼՂՀ Նախագահի  թիվ ՆՀ-4-Ա   առ 02.02.2012թ. Հրամանագրով երեք տարի ժամկետով նշանակված 3 իրավաբան հետևյալ կազմով.

 

1) ԼՂՀ Կառավարության  աշխատակազմի   ղեկավար-նախարարի տեղակալ,  իրավաբանական վարչության պետ Սրբուհի Գրիգորիի Արզումանյան

 

2) ԼՂՀ արդարադատության նախարարի   տեղակալ  Կարեն Բորիսի Դանիելյան

 

3) Արցախի պետական համալսարանի իրավունքի ամբիոնի դասախոս  Հասմիկ Արտյուշայի Հարությունյան:

 

Հանձնաժողովում  ընդգրկել  նաև ԼՂՀ Նախագահի  թիվ ՆՀ-96-Ա առ 18.12.2009թ.  Հրամանագրով նշանակված իրավաբան անդամ`

 

1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի պետաիրավական վարչության իրավաբանական բաժնի վարիչ Վրեժ Արկադիի Ժամհարյանին:

 

2.  Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գլխավոր դատախազի 2009 թվականի  փետրվարի 05-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի կազմը հաստատելու  մասին» թիվ 19 հրամանը:

 

3. Հրամանն ուղարկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գլխավոր դատախազի տեղակալներին, գլխավոր դատախազության ավագ դատախազներին ու դատախազին, բաժինների պետերին, քաղշրջդատախազներին£



Արդարադատության  երկրորդ դասի
պետական  խորհրդական                                                        Ա.Ս.Ղարամյան

   

 

 

Օրացույց

<Փետրվար 2012>
ԵրԵրՉրՀնՈւՇբԿի
  12345
6789101112
131516171819
20212223242526
272829    

Այցելուների Քանակը

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter