ԼԵՌՆԱՅԻՆ  ՂԱՐԱԲԱՂԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳԼԽԱՎՈՐ  ԴԱՏԱԽԱԶԻ

Հ Ր Ա Մ Ա Ն


«03»  փետրվարի 2012 թ.
           N 07            ք. Ստեփանակերտ


Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի կազմում փոփոխություն կատարելու մասին

 

    Ղեկավարվելով «Դատախազության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով, 21-րդ հոդվածի 3-րդ մասով, «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի և ԼՂՀ Գլխավոր դատախազի թիվ 08 առ 28.01.2009թ. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողով ստեղծելու մասին» հրամանի համաձայն` ԼՂՀ Գլխավոր դատախազի թիվ 20 առ 05.02.2009թ. «Լեռնային Ղառաբաղի Հանրապետության Գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» հրամանում փոփոխություն կատարելու կապակցությամբ,




Հ Ր Ա Մ Ա Յ ՈԻ Մ  Ե Մ

    1.Վաղաժամկետ դադարեցնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի իրավաբան անդամ Շահանե Բաբկենի Սաֆարյանի  լիազորությունները` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

 

    2.Սույն հրամանն ուղարկել ԼՂՀ Գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի նախագահ, ԼՂՀ Գլխավոր դատախազի տեղակալ Ս.Յու.Ստեփանյանին, ԼՂՀ Գլխավոր դատախազի տեղակալներին, ԼՂՀ գլխավոր դատախազության ավագ դատախազներին ու դատախազին, բաժինների պետերին և ԼՂՀ քաղշրջդատախազներին:




Արդարադատության  երկրորդ դասի
պետական  խորհրդական                                        Ա.Ս.Ղարամյան

       

 

 

Օրացույց

<Փետրվար 2012>
ԵրԵրՉրՀնՈւՇբԿի
  12345
6789101112
131516171819
20212223242526
272829    

Այցելուների Քանակը

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter