ԼԵՌՆԱՅԻՆ  ՂԱՐԱԲԱՂԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳԼԽԱՎՈՐ  ԴԱՏԱԽԱԶԻ

Հ Ր Ա Մ Ա Ն


«03» փետրվարի   2012թ.
           N 06            ք. Ստեփանակերտ


Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի կազմում փոփոխություն կատարելու մասին

 

    Հիիմք ընդունելով   ԼՂՀ Նախագահի թիվ ՆՀ-3-Ա առ 02.02.2012թ. ԼՂՀ արդարադատության խորհրդի իրավաբան անդամ Շահանե Բաբկենի Սաֆարյանի լիազորությունները վաղաժամկետ դադարացնելու մասին Հրամանագիրը, նկատի ունենալով, որ ԼՂՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի իրավաբան անդամ նշանակվում է ԼՂՀ Նախագահի Հրամանագրով` ԼՂՀ արդարադատության խորհրդի անդամներից, ղեկավարվելով «Դատախազության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով,  21-րդ հոդվածի 2-րդ մասով, «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի և ԼՂՀ Գլխավոր դատախազի թիվ 09 առ 28.01.2009թ. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողով ստեղծելու մասին» հրամանի համաձայն` ԼՂՀ Գլխավոր դատախազի թիվ 19 առ 05.02.2009թ. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» հրամանում փոփոխություն կատարելու կապակցությամբ,




Հ Ր Ա Մ Ա Յ ՈԻ Մ  Ե Մ

`

 

    Համաձայն ԼՂՀ Նախագահի թիվ ՆՀ-3-Ա առ 02.02.2012թ. Հրամանագրի`

 

    1.Վաղաժամկետ դադարեցնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի իրավաբան անդամ  Շահանե Բաբկենի Սաֆարյանի լիազորությունները:

 

    2.Սույն հրամանն ուղարկել ԼՂՀ Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի նախագահ, ԼՂՀ Գլխավոր դատախազի տեղակալ Ս.Վ.Հակոբյանին, ԼՂՀ Գլխավոր դատախազի տեղակալներին, ԼՂՀ գլխավոր դատախազության ավագ դատախազներին ու դատախազին, բաժինների պետերին և ԼՂՀ քաղշրջդատախազներին:




Արդարադատության  երկրորդ դասի
պետական  խորհրդական                                        Ա.Ս.Ղարամյան   

  

 

 

Օրացույց

<Փետրվար 2012>
ԵրԵրՉրՀնՈւՇբԿի
  12345
6789101112
131516171819
20212223242526
272829    

Այցելուների Քանակը

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter