ԼԵՌՆԱՅԻՆ  ՂԱՐԱԲԱՂԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳԼԽԱՎՈՐ  ԴԱՏԱԽԱԶԻ

Հ Ր Ա Մ Ա Ն


«  06 »  փետրվարի 2012թ.
           N  09            ք. Ստեփանակերտ



Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գլխավոր դատախազին առընթեր  որակավորման  հանձնաժողովի կազմը հաստատելու  մասին
    Ղեկավարվելով «Դատախազության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի  11-րդ կետով, 21-րդ հոդվածի 3-րդ մասով, ԼՂՀ Գլխավոր դատախազի թիվ 08 առ 28.01.2009թ. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գլխավոր դատախազի առընթեր որակավորման  հանձնաժողով ստեղծելու մասին» հրամանի և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի ,  71-րդ և 72-րդ հոդվածների համաձայն

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գլխավոր դատախազին առընթեր որակավորման   հանձնաժողովը  հաստատել   հետևյալ  կազմով.

1) Հանձնաժողովի նախագահ՝

        ԼՂՀ Գլխավոր դատախազի տեղակալ  Սերգեյ Յուրիի Ստեփանյան
                ¥ նշանակված է ԼՂՀ Գլխավոր դատախազի թիվ 02 առ   15.01.2011թ.  հրամանով )       

2) Հանձնաժողովի անդամներ՝
1) ԼՂՀ Գլխավոր դատախազության հատուկ  քննչական բաժնի  պետ  Արսեն Գեորգիի  Բարսեղյան` երեք տարի ժամկետով

2) ԼՂՀ  Գլխավոր  դատախազության  մարդու  դեմ ուղղված  և ընդհանուր բնույթի  հանցագործությունների գործերով բաժնի պետ Լորետա  Վազգենի Բարսեղյան` երեք տարի ժամկետով

 3) ԼՂՀ Գլխավոր դատախազության  կոռուպցիոն, կազմակերպված, սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժնի պետ Արմեն Գալուստի Գալստյան` երեք տարի ժամկետով

4) ԼՂՀ Գլխավոր դատախազության  ավագ դատախազ Կարեն Գեորգիի Գաբրիելյան` երեք տարի ժամկետով

5) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի պետաիրավական վարչության իրավաբանական բաժնի վարիչ Վրեժ Արկադիի Ժամհարյան ¥նշանակված է ԼՂՀ Գլխավոր դատախազի թիվ 59 առ 19.12.2009թ. հրամանով)

6)  ԼՂՀ կառավարության  աշխատակազմի   ղեկավար-նախարարի տեղակալ,  իրավաբանական վարչության պետ Սրբուհի Գրիգորիի Արզումանյան` երեք տարի ժամկետով

 7) ԼՂՀ արդարադատության նախարարի   տեղակալ  Կարեն Բորիսի            Դանիելյան` երեք տարի ժամկետով

 8)  Արցախի պետական համալսարանի իրավունքի ամբիոնի դասախոս  Հասմիկ Արտյուշայի Հարությունյան` երեք տարի ժամկետով:

2.  Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գլխավոր դատախազի 2009 թվականի փետրվարի 05-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գլխավոր դատախազին առընթեր  որակավորման  հանձնաժողովի կազմը հաստատելու  մասին» » թիվ 20   հրամանը:

3. Հրամանն ուղարկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գլխավոր դատախազի տեղակալներին, գլխավոր դատախազության ավագ դատախազներին ու դատախազին, բաժինների պետերին, քաղշրջդատախազներին£


Արդարադատության  երկրորդ դասի
պետական  խորհրդական                                                        Ա. Ս. Ղարամյան

 

Օրացույց

<Փետրվար 2012>
ԵրԵրՉրՀնՈւՇբԿի
  12345
6789101112
131516171819
20212223242526
272829    

Այցելուների Քանակը

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter