Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

15011102
There are no translations available.

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ

Հ Ր Ա Մ Ա Ն



         ՙ 15  ՚  հունվարի   2011թ.                         N 02                             ք. Ստեփանակերտ

ԼՂՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման
հանձնաժողովի նախագահ նշանակելու մասին


Ղեկավարվելով  ՙ Իրավական ակտերի մասին՚        ԼՂՀ    օրենքի 71-րդ հոդվածով,
ՙ Դատախազության մասին ՚ ԼՂՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի    11-րդ կետով, 21-րդ
հոդվածի 3-րդ մասով և  28-րդ հոդվածով`


Հ Ր Ա Մ Ա Յ Ու Մ  Ե Մ


    1.ԼՂՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի նախագահ նշանակել ԼՂՀ գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության 1-ին դասի խորհրդական Ս.Յու. Ստեփանյանին ` երեք տարի ժամկետով:
    2.ԼՂՀ գլխավոր դատախազի թիվ 36 առ 14.12.2010թ. ՙԼՂՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի նախագահի պարտականությունները վրա դնելու մասին՚ հրամանը ուժը կորցրած  ճանաչել` ԼՂՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի նախագահ նշանակելու կապակցությամբ:
    3.Սույն հրամանն ուղարկել ԼՂՀ գլխավոր դատախազի տեղակալներին,ԼՂՀ գլխավոր դատախազության ավագ դատախազներին ու դատախազին, բաժինների պետերին, ԼՂՀ քաղշրջդատախազներին, ԼՂՀ գլխավոր դատախազության առընթեր որակավորման հանձնաժողովի իրավաբան անդամներ` ԼՂՀ Նախագահի աշխատակազմի պետաիրավական վարչության իրավաբանական բաժնի վարիչ Ժ.Ա.Ժամհարյանին, ԼՂՀ կառավարության իրավաբանական և վերահսկողական վարչության պետ Շ.Բ.Սաֆարյանին, ԼՂՀ արդարադատության նախարարի տեղակալ Կ.Բ.Դանիելյանին, Արցախի պետհամալսարանի իրավագիտության ամբիոնի վարիչի տեղակալ Հ.Ա.Հարությունյանին:



Արդարադատության երկրորդ դասի
պետական խորհրդական                                                                            Ա.Ս.Ղարամյան

 

 

Օրացույց

<March 2012>
MoTuWeThFrSaSu
   1234
567891011
12131415161718
192021222425
262728293031 

Այցելուների Քանակը

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter