Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

24031109
There are no translations available.

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ


Հ Ր Ա Մ Ա Ն

        ՙ24  ՚ մարտի         2011թ.                           N 09                             ք. Ստեփանակերտ


ԼՂՀ գլխավոր դատախազի թիվ 20 առ 05.02.2009 թ. ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության  գլխավոր դատախազին  առընթեր որակավորման հանձնաժողովի կազմը   հաստատելու մասին՚  հրամանում փոփոխություն կատարելու մասին


    Ղեկավարվելով ՙԻրավական ակտերի մասին՚ ԼՂՀ օրենքի 71-րդ հոդվածով և ՙԴատախազության մասին՚ ԼՂՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ, 21-րդ հոդվածի 3-րդ մասով  և  28-րդ  հոդվածով,
 

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ  Ե Մ


1.    Վաղաժամկետ  դադարեցնել  ԼՂՀ գլխավոր դատախազի  թիվ  20 առ  05.02.2009 թ. ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի կազմի մասին՚ հրամանով  հաստատված ԼՂՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի անդամ Արսեն Էդուարդի Հայրապետյանի լիազորությունները` զբաղեցրած պաշտոնից և ԼՂՀ դատախազության  համակարգից ազատվելու կապակցությամբ:
    2.   Սույն հրամանն ուղարկել ԼՂՀ գլխավոր դատախազի տեղակալներին, ԼՂՀ գլխավոր դատախազության ավագ դատախազներին ու դատախազին, բաժինների պետերին, ԼՂՀ քաղշրջդատախազներին, ԼՂՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի իրավաբան անդամներ` ԼՂՀ նախագահի աշխատակազմի պետաիրավական վարչության իրավաբանական բաժնի վարիչ Վ.Ա.Ժամհարյանին, ԼՂՀ կառավարության իրավաբանական և վերահսկողական վարչության պետ Շ.Բ.Սաֆարյանին, ԼՂՀ արդարադատության նախարարի տեղակալ Կ.Բ.Դանիելյանին, Արցախի պետհամալսարանի իրավագիտության ամբիոնի վարիչի տեղակալ Հ.Ա.Հարությունյանին:



Արդարադատության երկրորդ դասի
պետական խորհրդական                                             Ա.Ս.Ղարամյան

 

 

Օրացույց

<March 2012>
MoTuWeThFrSaSu
   1234
567891011
12131415161718
192021222425
262728293031 

Այցելուների Քանակը

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter