Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

06041113
There are no translations available.

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ


Հ Ր Ա Մ Ա Ն


               ՙ06՚   ապրիլի   2011թ.                        N 13                                   ք. Ստեփանակերտ



Ստեփանակերտ քաղաքի և շրջանների դատախազություններում, ԼՂՀ ԿԱ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի  վարչությունում և շրջանների  բաժիններում մերժված նյութերի   օրինականությունը  ստուգելու  մասին


       Դատախազական գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, հիմք ընդունելով ԼՂՀ դատախազության Կանոնակարգի  70-րդ       հոդվածի պահանջները,  ղեկավարվելով  ՙԴատախազության մասին՚  ԼՂՀ  օրենքի  10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 28-րդ հոդվածով,
 


Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ   ԵՄ


    1.ԼՂՀ գլխավոր դատախազության մարդու դեմ  ուղղված և ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով բաժնի պետ Լ.Վ.Բարսեղյանին, նույն բաժնի ավագ դատախազ  Զ.Լ.Օսիպյանին, դատախազ Գ.Ռ.Հայրապետյանին  2011թ. ապրիլի 11-ից մինչև ապրիլի 20-ը ստուգել և ամփոփել Ստեփանակերտ քաղաքի և շրջանների դատախազություններում, ԼՂՀ ԿԱ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի  վարչությունում և շրջանների բաժիններում հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման և արդյունքում ընդունված որոշումների օրինականության նկատմամբ դատախազական հսկողության պրակտիկան:
    2.Հրամանն ուղարկել ԼՂՀ գլխավոր դատախազի տեղակալ Վ.Ա.Մեսրոպյանին, ԼՂՀ ԿԱ ոստիկանության պետ Ռ.Ա.Շաֆերյանին,  ԼՂՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված և ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով բաժնի պետ Լ.Վ.Բարսեղյանին,  Ստեփանակերտ քաղաքի և շրջանների դատախազներին, ԼՂՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության  և շրջանների  բաժինների  պետերին:
 


Արդարադատության  երկրորդ դասի
պետական խորհրդական                                                                   Ա .Ս.Ղարամյան

 

 

 

Օրացույց

<March 2012>
MoTuWeThFrSaSu
   1234
567891011
12131415161718
192021222425
262728293031 

Այցելուների Քանակը

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter