Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

08061126
There are no translations available.

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ

Հ Ր Ա Մ Ա Ն


      ՙ 08   ՚ հունիսի    2011թ.                                N   26                               ք. Ստեփանակերտ

ԼՂՀ գլխավոր դատախազի առ 04.02.2009 թ. թիվ 18 ՙԼՂՀ գլխավոր դատախազության ավագ դատախազների և դատախազի միջև աշխատանքի բաժանման մասին՚ հրամանում փոփոխություն կատարելու մասին

    Ղեկավարվելով  ՙԻրավական ակտերի մասին՚ ԼՂՀ օրենքի 71-րդ հոդվածով,  ՙԴատախազության մասին՚ ԼՂՀ օրենքի 10-րդ հոդվածի  1-ին մասի 3-րդ կետով և 28-րդ հոդվածով, ԼՂՀ գլխավոր դատախազության դատախազ, արդարադատության 2-րդ դասի խորհրդական Կ.Գ.Գաբրիելյանին ԼՂՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ   նշանակելու կապակցությամբ`

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ   Ե Մ


    1. ԼՂՀ գլխավոր դատախազի թիվ 18  առ 04.02.2009թ. ՙԼՂՀ գլխավոր դատախազության ավագ դատախազների և դատախազի միջև աշխատանքի բաժանման մասին՚ հրամանում  կատարել  հետևյալ  փոփոխությունները`
             ՙուժը կորցրած ճանաչել 2-րդ կետը՚
              2-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ   
    ՙ2. ԼՂՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Կարեն Գեորգիի Գաբրիելյան – իրականացնել ԼՂՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնի և ԿԱ Ազգային անվտանգության ծառայության քննիչների կողմից ստուգվող նյութերով և քննվող քրեական գործերով դատախազական հսկողություն ու դատավարական  ղեկավարում և Գլխավոր դատախազի կողմից տրվող այլ հանձնարարականներ:՚
     3. ԼՂՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ, արդարադատության 2-րդ դասի խորհրդական Կ.Գ.Գաբրիելյանին մինչև ԼՂՀ գլխավոր դատախազության դատախազի թափուր պաշտոնը համալրելը  - իրականացնել պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ դատախազական հսկողություն:
       4.Հրամանն ուղարկել ԼՂՀ գլխավոր դատախազի տեղակալներին, ԼՂՀ գլխավոր դատախազության ավագ դատախազներին, բաժինների պետերին, ԼՂՀ քաղշրջդատախազներին:

 

Արդարադատության երկրորդ դասի
պետական խորհրդական                                                                    Ա.Ս.Ղարամյան

 

 

 

 

 

Օրացույց

<March 2012>
MoTuWeThFrSaSu
   1234
567891011
12131415161718
192021222425
262728293031 

Այցելուների Քանակը

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter