Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

01071132
There are no translations available.

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ


Հ Ր Ա Մ Ա Ն


         ՙ 01  ՚  հուլիսի 2011թ.                         N 32                                           ք. Ստեփանակերտ   



Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազության կազմակերպա-վերահսկողական, վիճակագրության,վերլուծության, իրավական ապահովման, միջազգային կապերի և  անձնակազմի հարցերով բաժնում աշխատանքի բաժանում կատարելու մասին

Համաձայն ԼՂՀ դատախազության Կանոնակարգի 9-րդ, 19-րդ, 29-րդ, 30-րդ, 31-րդ, 32-րդ, 33-րդ կետերի, ղեկավարվելով ՙԻրավական ակտերի մասին՚ ԼՂՀ օրենքի 71-րդ հոդվածի 6-րդ կետով և ՙԴատախազության մասին՚ ԼՂՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով և 28-րդ հոդվածով, 
 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ  Ե Մ

1. ԼՂՀ գլխավոր դատախազության կազմակերպա-վերահսկողական, վիճակագրության, վերլուծության, իրավական ապահովման, միջազգային կապերի և  անձնակազմի հարցերով բաժնում` ըստ զբաղեցրած պաշտոնների կատարել հետևյալ աշխատանքի բաժանումը.

1) Բաժնի պետ` Կ.Մ.Սաֆարյանին

1.1   Կազմակերպել և իրականացնել աշխատանքների ընդհանուր ղեկավարում։
1.2 Վերահսկել բաժնի աշխատակիցների վրա դրված պարտականությունների կատարումը:
1.3 Ապահովել ԼՂՀ գլխավոր դատախազի հրամանների, ցուցումների և կարգադրությունների կատարումը:
1.4 Իր իրավասության սահմաններում դատախազության մարմիններից պահանջել  անհրաժեշտ տեղեկատվություններ և նյութեր:
1.5 Իր իրավասության սահմաններում նախապատրաստել և ԼՂՀ   գլխավոր դատախազին ներկայացնել առաջարկություններ, կազմել տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ  գրություններ:
1.6 Առաջարկներ ներկայացնել ԼՂՀ գլխավոր դատախազին, բաժնի աշխատակիցներին խրախուսելու կամ կարգապահական  պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
1.7 Ապահովել բաժնի խնդիրներից և գործառույթներից բխող` ԼՂՀ գլխավոր դատախազի հանձնարարությունների կատարումը:

Բաժնի պետը բաժնի գործունեության համար պատասխանատվություն է կրում ԼՂՀ գլխավոր դատախազի առջև:
   
2. Բաժնի աշխատանքները պատշաճ կազմակերպելու համար նշված բաժնում կատարել աշխատանքի հետևյալ բաժանումը.

2.1 Բաժնի ավագ դատախազ` Կ.Բ.Սիմոնյանին

      իրականացնել կազմակերպա-վերահսկողական գծով աշխատանքները:

2.2 Բաժնի դատախազ` Գ.Ռ.Աղաջանյանին

     իրականացնել վիճակագրության, վերլուծության և միջազգային կապերի գծով աշխատանքները:   

2.3 Բաժնի դատախազ` Ա.Ս.Խաչատուրյանին
     իրականացնել իրավական ապահովման և անձնակազմի հարցերով աշխատանքները:     

3. Բաժնի ավագ դատախազին և դտաախազներին կատարել նաև բաժնի խնդիրներից և գործառույթներից բխող բաժնի պետի այլ հանձնարարությունները:

4. Ուժը  կորցրած   ճանաչել  ԼՂՀ գլխավոր դատախազի թիվ 46 առ  20.05.2009 թ.      ՙ Լեռնայի Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազության կազմակերպա-վերահսկողական, վերլուծական, վիճակագրական, իրավական ապահովման, միջազգային կապերի և անձնակազմի հարցերով բաժնում աշխատանքի բաժանում կատարելու մասին՚ հրամանը:

    5. Հրամանն ուղարկել ԼՂՀ գլխավոր դատախազի տեղակալներին, ԼՂՀ գլխավոր դատախազության ավագ դատախազներին ու դատախազին, բաժինների պետերին և ԼՂՀ քաղշրջդատախազներին:

       

Արդարադատության երկրորդ դասի
պետական խորհրդական                                                                           Ա.Ս.Ղարամյան

 

Օրացույց

<March 2012>
MoTuWeThFrSaSu
   1234
567891011
12131415161718
192021222425
262728293031 

Այցելուների Քանակը

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter