Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

01071133
There are no translations available.

 


ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ

Հ Ր Ա Մ Ա Ն



       ՙ   01  ՚ _հուլիսի 2011թ.                              N 33                                         ք. Ստեփանակերտ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազության կոռուպցիոն, կազմակերպված, սեփականության և տնտեսական գործունեության դեմ ողղված հանցագործությունների գործերով բաժնում աշխատանքի բաժանում կատարելու մասին


    Համաձայն ԼՂՀ դատախազության Կանոնակարգի 9-րդ,19-րդ,22-րդ,23-րդ,24-րդ կետերի, ղեկավարվելով ՙԻրավական ակտերի մասին՚ ԼՂՀ օրենքի 71-րդ հոդվածի 6-րդ կետով և  ՙԴատախազության մասին՚ ԼՂՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով և 28-րդ հոդվածով`

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ  Ե Մ

    1. ԼՂՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն, կազմակերպված, սեփականության և տնտեսական գործունեության դեմ ողղված հանցագործությունների գործերով բաժնում` ըստ զբաղեցրած պաշտոնների կատարել աշխատանքի հետևյալ բաժանումը.

    1) Բաժնի պետ` Ա.Գ. Գալստյանին

    1.1 Կազմակերպել և իրականացնել բաժնի աշխատանքների ընդհանուր ղեկավարումը:
    1.2 Վերահսկել բաժնի աշխատակիցների վրա դրված պարտականությունների կատարումը:
    1.3 Ապահովել կոռուպցիոն, կազմակերպված, սեփականության և տնտեսական գործունեության դեմ ողղված հանցագործությունների հարցերով ԼՂՀ գլխավոր դատախազի հրամանների, ցուցումների, կարգադրությունների և բնագավաոը ղեկավարող տեղակալի ցուցումների կատարումը:
    Իրականացնել  օրենքով  սահմանված այլ  լիազորություններ:
    1.4 Առաջարկներ ներկայացնել բնագավառը ղեկավարող ԼՂՀ գլխավոր դատախազի տեղակալին բաժնի աշխատակիցներին խրախուսելու կամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
    1.5 Մասնակցել ԼՂՀ գլխավոր դատախազության աշխատանքի ծրագրի նախապատրաստման աշխատանքներին:
    1.6 Կազմակերպել բաժնի վիճակագրական հաշվետվության կազմման աշխատանքները:
    1.7 Հրավիրել օպերատիվ խորհրդակցություններ:
    1.8 Իրականացնել ԼՂՀ ԿԱ ոստիկանության ՔՎ և ՏՊՀԴՊ, ԼՂՀ ԿԱ ՀՊԾ քննչական բաժնում քննվող կոռուպցիոն, կազմակերպված, սեփականության և տնտեսական գործունեության դեմ ողղված հանցագործությունների գործերով և նյութերով դատախազական հսկողություն և դատավարական ղեկավարում:
    1.9 Կատարել ԼՂՀ գլխավոր դատախազի և բնագավառը ղեկավարող տեղակալի այլ հանձնարարականները:
    Բաժնի պետը բաժնի գործունեության համար պատասխանատվություն է կրում ԼՂՀ գլխավոր դատախազի և բնագավառը ղեկավարող տեղակալի առջև:


    2. Բաժնի ավագ դատախազ` Ն.Հ.Սարգսյանին

    2.1 Իրականացնել կոռուպցիոն, կազմակերպված, սեփականության և տնտեսական գործունեության դեմ ողղված հանցագործությունների  գծով աշխատանքները:
    2.2 Վերահսկել ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքի և Ասկերանի շրջանի դատախազությունների կողմից կոռուպցիոն, կազմակերպված, սեփականության և տնտեսական գործունեության դեմ ողղված հանցագործությունների գծով իրականացված աշխատանքները.
    2.3 Ըստ հանձնարարության իրականացնել ԼՂՀ ԿԱ ոստիկանության ՔՎ և ՏՊՀԴՊ, ԼՂՀ ԿԱ ՀՊԾ քննչական բաժնում քննվող կոռուպցիոն, կազմակերպված, սեփականության և տնտեսական գործունեության դեմ ողղված հանցագործությունների գործերով և նյութերով դատախազական հսկողություն և դատավարական ղեկավարում:

    3. Բաժնի դատախազ` Գ.Գ.Ներսիսյանին
 
      3.1 Իրականացնել կոռուպցիոն, կազմակերպված, սեփականության և տնտեսական գործունեության դեմ ողղված հանցագործությունների  գծով աշխատանքները:
    3.2 Վերահսկել ԼՂՀ Մարտունու և Հադրութի շրջանի դատախազությունների կողմից կոռուպցիոն, կազմակերպված, սեփականության և տնտեսական գործունեության դեմ ողղված հանցագործությունների գծով իրականացված աշխատանքները.
    3.3 Ըստ հանձնարարության իրականացնել ԼՂՀ ԿԱ ոստիկանության ՔՎ և ՏՊՀԴՊ, ԼՂՀ ԿԱ ՀՊԾ քննչական բաժնում քննվող կոռուպցիոն, կազմակերպված, սեփականության և տնտեսական գործունեության դեմ ողղված հանցագործությունների գործերով և նյութերով դատախազական հսկողություն և դատավարական ղեկավարում:

    4. Բաժնի դատախազ` Է.Ա. Արզումանյանին

4.1 Իրականացնել կոռուպցիոն, կազմակերպված, սեփականության և տնտեսական գործունեության դեմ ողղված հանցագործությունների  գծով աշխատանքները:
    4.2 Վերահսկել ԼՂՀ Մարտակերտի և Շահումյանի շրջանի դատախազությունների կողմից կոռուպցիոն, կազմակերպված, սեփականության և տնտեսական գործունեության դեմ ողղված հանցագործությունների գծով իրականացված աշխատանքները.
    4.3 Ըստ հանձնարարության իրականացնել ԼՂՀ ԿԱ ոստիկանության ՔՎ և ՏՊՀԴՊ, ԼՂՀ ԿԱ ՀՊԾ քննչական բաժնում քննվող կոռուպցիոն,կազմակերպված, սեփականության և տնտեսական գործունեության դեմ ողղված հանցագործությունների գործերով և նյութերով դատախազական հսկողություն և դատավարական ղեկավարում:

    5. Բաժնի դատախազ` Մ.Ս.Բարսեղյանին

5.1 Իրականացնել կոռուպցիոն, կազմակերպված, սեփականության և տնտեսական գործունեության դեմ ողղված հանցագործությունների  գծով աշխատանքները:
    5.2 Վերահսկել ԼՂՀ Շուշիի և Քաշաթաղի շրջանի դատախազությունների կողմից կոռուպցիոն, կազմակերպված, սեփականության և տնտեսական գործունեության դեմ ողղված հանցագործությունների գծով իրականացված աշխատանքները.
    5.3 Ըստ հանձնարարության իրականացնել ԼՂՀ ԿԱ ոստիկանության ՔՎ և ՏՊՀԴՊ, ԼՂՀ ԿԱ ՀՊԾ քննչական բաժնում քննվող կոռուպցիոն,կազմակերպված, սեփականության և տնտեսական գործունեության դեմ ողղված հանցագործությունների գործերով և նյութերով դատախազական հսկողություն և դատավարական ղեկավարում:
    6. Բաժնի ավագ դատախազին և դատախազներին կատարել նաև բաժնի խնդիրներից և գործառույթներից բխող բաժնի պետի այլ հանձնարարությունները:

    7. Ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ գլխավոր դատախազի թիվ 48 առ 21.05.2009 թ. ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության Գլխավոր դատախազության կոռուպցիոն, կազմակերպված, սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված  հանցագործությունների գործերով բաժնում աշխատանքի բաժանում կատարելու մասին՚ հրամանը:

    8. Հրամանն ուղարկել ԼՂՀ գլխավոր դատախազի տեղակալներին, ԼՂՀ գլխավոր դատախազության ավագ դատախազներին ու դատախազին, բաժինների պետերին և ԼՂՀ քաղշրջդատախազներին:

       

Արդարադատության երկրորդ դասի
պետական խորհրդական                                                        Ա.Ս.Ղարամյան

 

Օրացույց

<March 2012>
MoTuWeThFrSaSu
   1234
567891011
12131415161718
192021222425
262728293031 

Այցելուների Քանակը

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter