Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

01111153
There are no translations available.

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ

Հ Ր Ա Մ Ա Ն


ՙ01՚  նոյեմբերի  2011թ.                                   N 53                                   ք. Ստեփանակերտ

ԼՂՀ  գլխավոր դատախազի թիվ 31 առ 20.03.2009 թ.  ՙԼՂՀ  դատախազության աշխատակազմում պետական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին՚  հրամանում փոփոխություն կատարելու մասին




    ԼՂՀ գլխավոր դատախազի թիվ 47 առ 12.09.2011թ. հրամանով կատարված փոփոխության համաձայն, ԼՂՀ դատախազության աշխատակազմի ֆինանսա-տնտեսական բաժնի 1-ի կարգի մասնագետի հաստիքը կրճատելու և նույն բաժնում նոր հաստիք` գլխավոր մասնագետ մտցնելու կապակցությամբ, ղեկավարվելով ՙԻրավական ակտերի մասին՚ ԼՂՀ օրենքի 71 հոդվածով, ՙԴատախազության մասին՚ ԼՂՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ,11-րդ կետերով և 28-րդ հոդվածով`


Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ  Ե Մ`


    1.  ԼՂՀ գլխավոր դատախազի թիվ 31 առ 20.03.2009թ. ՙԼՂՀ դատախազության աշխատակազմում պետական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին՚ հրամանում  կատարել հետևյալ փոփոխությունը`

1) ԼՂՀ դատախազության աշխատակազմի ֆինանսատնտեսական բաժնի 1-ի կարգի մասնագետի պաշտոնի անձնագիրը ճանաչել ուժը կորցրած;
2) Հաստատել ԼՂՀ դատախազության աշխատակազմի ֆինանսատնտեսական բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիրը / կցվում է/:
3) Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվան հաջորդող օրվանից:
4) Հրամանն ուղարկել ԼՂՀ գլխավոր դատախազի տեղակալներին,  ԼՂՀ  գլխավոր դատախազության ավագ դատախազներին ու դատախազին, բաժինների պետերին,ԼՂՀ դատախազության աշխատակազմի ղեկավարին  և ԼՂՀ քաղշրջդատախազներին:



Արդարադատության երկրորդ դասի
 պետական խորհրդական                                                                              Ա.Ս.Ղարամյան





                                                                     Հավելված
                                Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
գլխավոր դատախազի  ՙ 01՚   11  2011թ. թիվ 53 հրամանի



Դ Ա Տ Ա  Խ Ա Զ ՈՒ Թ Յ Ա Ն   Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Զ Մ ՈՒ Մ Պ Ե ՏԱ Կ Ա Ն   Ծ Ա Ռ Ա Յ ՈՒ Թ Յ Ա Ն Պ Ա Շ Տ Ո Ն Ի   Ա Ն Ձ Ն Ա Գ Ի Ր №



ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ   ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ  ԲԱԺՆԻ  ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏԻ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ


1.  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազության (այսուհետ` դատախազություն) աշխատակազմի (այսուհետ` աշխատակազմ) ֆինանսատնտեսական բաժնի (այսուհետ` բաժին)) գլխավոր մասնագետի պաշտոնն ընդգրկվում է աշխատակազմում պետական ծառայության առաջատար պաշտոնների խմբի 1-ին ենթախմբում:
2. Գլխավոր մասնագետին, ՙԴատախազության մասին՚ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) սահմանված կարգով, պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է  աշխատակազմի ղեկավարը:

II. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

3. Գլխավոր մասնագետը  ենթակա և հաշվետու է բաժնի պետին:
4. Գլխավոր մասնագետը  ենթակա աշխատողներ չունի:
5. Գլխավոր մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է բաժնի պետը:
6. Գլխավոր մասնագետը`
ա) աշխատանքների կազմակերպման, համակարգման, ծրագրման, ղեկավարման և վերահսկման լիազորություններ չունի, բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է բաժնի աշխատանքների կազմակերպմանը, համակարգմանը, ծրագրմանը, ղեկավարմանը և վերահսկմանը,
բ) կատարում է բաժնի պետի հանձնարարականները,
գ) կատարում է բաժնի գործառույթներից բխող աշխատանքներ,
դ) պատասխանատվություն է կրում օրենքների, այլ իրավական ակտերի պահանջները և իրեն վերապահված լիազորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, կամ վերազանցելու, ինչպես նաև տրված հանձնարարականները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:


III. ՈՐՈՇՈՒՄՆԵՐ  ԿԱՅԱՑՆԵԼՈՒ  ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

7. Գլխավոր մասնագետը, բաժնի պետի հանձնարարությամբ, մասնակցում է բաժնի առջև դրված գործառույթներից բխող հիմնախնդիրների լուծմանը և որոշումների ընդունմանը:

IV. ՇՓՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆԸ

8. Գլխավոր մասնագետը`
ա) բաժնի  ներսում շփվում է իր լիազորությունների շրջանակներում,
բ) աշխատակազմի ներսում շփվում է աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և աշխատողների հետ, բաժնի պետի հանձնարարությամբ հանդես է գալիս որպես ներկայացուցիչ` իր լիազորությունների շրջանակներում,
գ) բաժնի պետի հանձնարարությամբ աշխատակազմից դուրս շփվում և հանդես է գալիս որպես ներկայացուցիչ, մասնակցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և օտարերկրյա պետությունների, միջազգային և այլ կազմակերպությունների իրավասու մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպումներին, խորհրդակցություններին, գիտաժողովներին, սեմինարներին, ինչպես նաև հանդես է գալիս առաջարկություններով, զեկուցումներով, հաշվետվություններով և այլն:

V. ԽՆԴԻՐՆԵՐԻ  ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ  ԵՎ  ԴՐԱՆՑ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ  ԼՈՒԾՈՒՄԸ

9. Գլխավոր մասնագետն, իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, ինչպես նաև բաժնի պետի հանձնարարությամբ, բացահայտում, վերլուծում և գնահա-տում է բաժնի առջև դրված գործառույթներից բխող մասնագիտական նշանակության խնդիրներ, ինչպես նաև դրանց տալիս է ստեղծագործական և այլ ընտրանքային լուծումներ:

VI. ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

10. Գլխավոր մասնագետը`
ա) ունի տնտեսագիտություն (էկոնոմիկա), կառավարում (մենեջմենթ), ֆինանսներ, հաշվապահական հաշվառում կամ ագրարային համակարգի էկոնոմիկա և կառավարում մասնա-գիտությունների գծով բարձրագույն կրթություն,
բ) դատախազության աշխատակազմում դատախազական (պետական) ծառայության պաշտոններում երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա մասնագիտական աշխատաքնային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կա հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատաքային ստաժ£
գ) ունի ՙԳնումների մասին՚, ՙԲյուջետային համակարգի մասին՚,  ՙՊետական կառավարչական հիմնարկների մասին՚, ՙՊետական ոչ արևտրային կազմակերպյությունների  մասին՚, ՙԲաժնետիրական ընկերություների մասին՚ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
դ) ունի անհրաժեշտ գիտելիքներ և տեղեկատվություն իր սպասարկման բնագավառի մասին,
ե) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
զ) ունի գրական հայերենի պատշաճ իմացություն,
է) տիրապետում է առնվազն մեկ օտար լեզվի:

VII. ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

11. Գլխավոր մասնագետը`
ա) պատասխանատու է Գլխավոր դատախազության` գնումների գործընթացի կազմակերպման և համակարգման համար,
բ)  եզրակացություն է տալիս գնումների շրջանակներում գլխավոր դատախազության հաստատված փաստաթղթերի վերաբերյալ,իրականացնում է գնահատող հանձնաժողովի քարտուղարի լիազորությունները,
գ) կազմում է գանձապետական գործառնությունների համար անհրաժեշտ հանձնարարագրերը, հայտերը և այլ փաստաթղթեր,
դ) իրականացնում է Գլխավոր դատախազության գնումների գնահատող հանձնաժողովի քարտուղարի պարտականությունները և պատասխանատվություն է կրում հանձնաժողովի գործունեության` գնումների մասին ԼՂՀ օրենսդրության պահանջներին համապատասխանատվորթյան համար,
ե) իրականացնում է գանձապահի գործառույթները,
զ) իրականացնում է դատախազության համակարգի համար ձեռք բերված ապրանքներն ու գույքը սահմանված կարգով պահեստ մունքագրելու,գրանցելու,հաշվառելու,դուրս գրելու,հատկացնելու,գույքագրելու,ինչպես նաև պահեստի վարման հետ կապված մյուս համապատասխան աշխատանքները,
է) իրականացնում է գլխավոր դատախազության վարչական շենքում գտնվող գույքի սահմանված կարգով  գրանցման,հաշվառման,դուրս գրման,հատկացման,գույքագրման հետ կապված,ինչպես նաև շենքի պարետի գործունեությանն առնչվող մյուս համապատասխան աշխատանքները,
ը) ապահովում է գլխավոր դատախազության վարչական շենքի պահպանման,մաքրման,տեխնիկական սպասարկման ¥այդ թվում` անխափան էլեկտրամատակարարման,ջրամատակարարման ¥ջրահեռացման) և այլն ) սպասարկման հետ կապված աշխատանքների իրականացումը,
թ) վարում է բաժնի  իր գործունեության վերաբերյալ գործավարությունը,
ժ) մասնակցում է բաժնում կատարվող ընդհանուր բնույթի աշխատանքներին,
ի) բաժնի պետի հանձնարարությամբ նախապատրաստում է բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցներ,
լ) իրականացնում է բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի, առաջարկությունների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի պահպանության և արխիվացման  աշխատանքները,
խ) բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է բաժնի աշխատանքի ծրագրերի մշակման աշխատանքներին,
խա) իր լիազորությունների շրջանակներում, ինչպես նաև բաժնի պետի հանձնարարությամբ, նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ,
խբ) բաժնի պետին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ` բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար,
խգ) բաժնի պետին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է զեկուցագրեր` իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում կատարվող աշխատանքների վիճակի մասին,
խդ) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
12. Գլխավոր մասնագետն ունի օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):


VIII. ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆԸ

13. Գլխավոր մասնագետին շնորհվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազության աշխատակազմի պետական ծառայության 1-ին  դասի առաջատար ծառայողի դասային աստիճան:

 

Օրացույց

<March 2012>
MoTuWeThFrSaSu
   1234
567891011
12131415161718
192021222425
262728293031 

Այցելուների Քանակը

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter