Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

091211
There are no translations available.

 

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
գլխավոր դատախազություն


ԼՂՀ   ԳԼԽԱՎՈՐ  ԴԱՏԱԽԱԶԻ
Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ Ա Կ Ա Ն   Ն Ա Մ Ա Կ

ԼՂՀ  գլխավոր դատախազության բաժինների պետերին,
քաղշրջդատախազներին



        ,,9,,  դեկտեմբերի 2011թ.               20/02(3)-01-11                         ք.Ստեփանակերտ

   

ԼՂՀ գլխավոր  դատախազության կազմակերպա-վերահսկողական, վիճակագրության, վերլուծության, իրավական  ապահովման, միջազգային  կապերի և անձնակազմի հարցերով բաժնի կողմից ամփոփվել է ԼՂՀ գլխավոր դատախազի  2009թ. հունվարի 20-ի թիվ 05 հրամանով  հաստատված  ԼՂՀ դատախազության  ,,Կանոնակարգի,, 7-րդ  գլխով, ԼՂՀ գլխավոր դատախազի  թիվ 21 առ  06.02.09 հրամանով   նախատեսված պահանջների  պահպանման վերաբերյալ  ԼՂՀ գլխավոր  դատախազության  բաժինների և  քաղշրջդատախազների կողմից ներկայացված 2011թ. կիսամյակային  աշխատանքային ծրագրով կատարված  առաջադրանքները:   
    Ուսումնասիրությամբ պարզվել է, որ աշխատանքային ծրագրով նախատեսված միջոցառումները ժամանակին չեն կատարվում, կատարման ժամկետների փոփոխությունների համար պատճառաբանված զեկուցագրեր չեն ներկայացվում, նախատեսված վերլուծությունը կատարվում է  թերի  և կրում վիճակագրական  կամ  տեսական-մեթոդական բնույթ, կատարված աշխատանքների  մասին ներկայացված տեղեկանքներում բացակայում են ստուգումների արդյունքները, ինչպես նաև հայտնաբերված թերությունների և բացթողումների վերացման ուղղությամբ կատարված աշխատանքները:
    Ելնելով  վերոգրյալից, տեղ գտած թերությունները վերացնելու նպատակով անհրաժեշտ է.
    1.Կիսամյակային աշխատանքային ծրագրերը կազմելիս հաշվի առնել  առաջադրված խնդիրները,  աշխատանքի  ընթացքում հայտնաբերված բացասական միտումները:
    2.Ուսումնասիրության և վերլուծության արդյունքում հայտնաբերված թերությունները  շտկելու նպատակով ներկայացնել առաջարկություններ:
    3.Կատարման ժամկետների  փոփոխությունների, ինչպես նաև առանձին միջոցառումների փոխարինման դեպքում  պատճառաբանված զեկուցագրեր ներկայացնել գլխավոր դատախազին`  համաձայնեցնելով ոլորտը  համակարգող տեղակալի հետ:
    4.Աշխատանքային  ծրագրով նախատեսված միջոցառումների արդյունքների վերաբերյալ կազմված զեկուցագրերը պարտադիր ուղարկել ԼՂՀ գլխավոր դատախազության կազմակերպա-վերահսկողական, վիճակագրության, վերլուծության, իրավական  ապահովման, միջազգային  կապերի և անձնակազմի հարցերով բաժին:


Արդարադատության 2-րդ
դասի պետական խորհրդական                                                  Ա.Ս. Ղարամյան

 

Օրացույց

<March 2012>
MoTuWeThFrSaSu
   1234
567891011
12131415161718
192021222425
262728293031 

Այցելուների Քանակը

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter