ԼԵՌՆԱՅԻՆ  ՂԱՐԱԲԱՂԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳԼԽԱՎՈՐ  ԴԱՏԱԽԱԶԻ


Հ Ր Ա Մ Ա Ն


«21» մայիսի  2012թ.                              N 20                                    ք. Ստեփանակերտ


Լեռնային   Ղարաբաղի  Հանրապետության Նախագահի
2012 թվականի   հուլիսի   19-ի հերթական ընտրությունների
ընթացքում  իրավախախտումների վերաբերյալ հաղորդումների
քննարկման      նկատմամբ    դատախազական      հսկողության
         արդյունավետությունը    բարձրացնելու և գործունեությունը
համակարգելու    նպատակով   աշխատանքային  խումբ
ստեղծելու մասին




Հիմք ընդունելով  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային Ժողովի  «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հերթական ընտրություն նշանակելու մասին» թիվ Ն-001 առ 29.03.2012թ. որոշումը և ղեկավարվելով «Դատախազության մասին»  ԼՂՀ  օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով և 28-րդ հոդվածով, Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության Նախագահի  2012թ. հուլիսի 19-ի հերթական  ընտրությունների անցկացման ընթացքում մարդու և քաղաքացու՝ Սահմանադրությամբ ամրագրված ընտրական  իրավունքներն ապահովելու, ԼՂՀ ընտրական օրենսդրության պահանջների  կատարման նկատմամբ պատշաճ դատախազական հսկողություն իրականացնելու,  քաղաքացիների ու իրավաբանական անձանց դիմում-բողոքները քննարկելու և   ընթացքավորելու նպատակով՝
 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ  Ե Մ


1. Ստեղծել աշխատանքային խումբ հետևյալ կազմով՝

1) Գաբրիելյան Կարեն Գեորգիի   -   ԼՂՀ Գլխավոր դատախազության ավագ
                                                                դատախազ  (խմբի ղեկավար)

2) Ստեփանյան Դավիթ Վլադիմիրի  -  ԼՂՀ Գլխավոր դատախազության  պետական
                                                               շահերի պաշտպանության բաժնի դատախազ  
                                                               (խմբի անդամ)

3) Միրզոյան Վիգեն Վլադիմիրի   –   ԼՂՀ Գլխավոր դատախազության մարդու դեմ     
                                                               ուղղված և ընդհանուր բնույթի  
                                                              հանցագործությունների   գործերով բաժնի   
                                                              դատախազ  (խմբի անդամ):

2. Աշխատանքային խմբին՝

ա)  քննարկման   ընդունել առավել  բարդ և  հասարակական  հնչեղություն ունեցող ընտրական իրավունքի խախտումների հետ կապված հաղորդումները, լուծել դրանց ենթակայության հարցերը
բ) ապահովել գործնական  աջակցություն Ստեփանակերտ քաղաքի և  շրջանների դատախազություններում ընտրական իրավունքի խախտումների փաստերով հաղորդումների  քննարկմանը
գ) ընտրական իրավունքի  խախտումների փաստերով նախապատրաստված նյութերի և հարուցված քրեական գործերի ամփոփման արդյունքներով պատրաստել և  սահմանված կարգով Գլխավոր դատախազին ներկայացնել համապատասխան  տեղեկատվական-մեթոդական ցուցումների նախագծեր:

3. Ստեփանակերտ քաղաքի, շրջանների դատախազներին՝
ա) ընտրախախտումների  վերաբերյալ  հաղորդումները քննարկել և  ընթացք տալ  հնարավորինս  սեղմ  ժամկետներում` ներգրավելով առավել փորձառու դատախազների
բ) նախապատրաստված նյութերի և հարուցված քրեական գործերի, դրանց ընթացքի մասին հաղորդումները ուղարկել ԼՂՀ Գլխավոր  դատախազություն
գ) բարդ ու տարաբնույթ  մեկնաբանությունների տեղիք տվող հարցադրումներով միասնական պրակտիկա ապահովելու նպատակով, անհրաժեշտության դեպքում, խորհրդակցել խմբի ղեկավարի հետ:

4. Գլխավոր դատախազի մամուլի  քարտուղար Կ.Ե.Գաբրիելյանին՝
ա) ուսումնասիրել զանգվածային լրատվության միջոցներում ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ հրապարակումները, դրանց մասին անմիջապես իրազեկել աշխատանքային խմբին՝ սահմանված  կարգով քննարկելու և արդյունքների մասին համապատասխան լրատվության  միջոցներին հաղորդումներ  ուղարկելու համար:
բ) կազմակերպել ընտրական իրավունքի  խախտուների քննարկման և  կայացված որոշումների օպերատիվ  լուսաբանումը՝ ապահովելով դրանց հրապարակայնությունն ու թափանցիկությունը:

5. Խմբի ղեկավարին՝
ա) յուրաքանչյուր շաբաթվա երկրորդ օրը, մինչև ժամը 11.00-ն, ամփոփ տեղեկանք  ներկայացնել ԼՂՀ Գլխավոր դատախազին՝ ընտրական իրավունքի խախտումների  վերաբերյալ ստացված հաղորդումների, դրանց քննարկման ընթացքի և արդյունքների մասին:
բ) զեկուցման ներկայացված  տեղեկատվությունն, անհրաժեշտության դեպքում, շրջաբերական նամակների տեսքով ուղարկել Ստեփանակերտ  քաղաքի և շրջանների դատախազներին:

6. Սույն հրամանի կատարման շրջանակներում դատախազության  ստորաբաժանումների գործունեության համակարգման պարտականությունը դնել ԼՂՀ Գլխավոր  դատախազի տեղակալ   Սևակ  Վյաչեսլավի   Հակոբյանի վրա:

7. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը վերցնում եմ ինձ վրա:

8. Հրամանն ուղարկել ԼՂՀ Գլխավոր դատախազի տեղակալներին, ԼՂՀ Գլխավոր դատախազության ավագ  դատախազներին ու դատախազին, բաժինների պետերին և ԼՂՀ քաղշրջդատախազներին:


Արդարադատության  երկրորդ դասի
պետական խորհրդական                                                          Ա. Ս. Ղարամյան

 

Օրացույց

<Մայիս 2012>
ԵրԵրՉրՀնՈւՇբԿի
 123456
78910111213
14151617181920
212324252627
28293031   

Այցելուների Քանակը

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter