ԼԵՌՆԱՅԻՆ  ՂԱՐԱԲԱՂԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳԼԽԱՎՈՐ  ԴԱՏԱԽԱԶԻ

Հ Ր Ա Մ Ա Ն

« 21»  մայիսի 2012թ.                         N  21                                     ք. Ստեփանակերտ

Լեռնային   Ղարաբաղի   Հանրապետության   Նախագահի
2012 թվականի    հուլիսի 19-ին   հերթական   ընտրությունների
ընթացքում  իրավախախտումների վերաբերյալ հաղորդումների
քննարկման  և  քրեական գործերով  նախաքննություն  կատարելու
նպատակով    քննչական   խումբ   ստեղծելու   մասին

 

Հիմք ընդունելով  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային Ժողովի  «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հերթական ընտրություն նշանակելու մասին» թիվ Ն-001 առ 29.03.2012թ. որոշումը և ղեկավարվելով «Դատախազության մասին»  ԼՂՀ  օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով և 28-րդ հոդվածով, Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության Նախագահի 2012թ. հուլիսի 19-ի հերթական ընտրությունների անցկացման ընթացքում իրավախախտումների վերաբերյալ հաղորդումների քննարկման, համակարգումն ու միասնական պրակտիկան ապահովելու նպատակով Գլխավոր դատախազությունում ստեղծված ԼՂՀ Գլխավոր դատախազի թիվ 20  առ    21 .05.2012թ.  հրամանով աշխատանքային խմբի հետ համագործակցելու, նշված խախտումների փաստերով նյութերի քննարկման և քրեական գործերով  նախաքննությունը արդյունավետ կատարելու համար՝
 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ  Ե Մ

1.Ստեղծել  քննչական  խումբ հետևյալ կազմով՝

1) Բարսեղյան Արսեն Գեորգիի  -   ԼՂՀ Գլխավոր դատախազության  հատուկ
                                                        քննչական  բաժնի պետ (խմբի ղեկավար)

2) Ամիրյան Գրիգորի Սեյրանի  -   ԼՂՀ Գլխավոր դատախազության   հատուկ
                                                       քննչական բաժնի ՀԿԳ ավագ  քննիչ
                                                      (խմբի  անդամ)

3) Գաբրիելյան Դավիթ Սլավայի  -  ԼՂՀ Գլխավոր դատախազության  հատուկ
                                                           քննչական  բաժնի ՀԿԳ քննիչ
                                                           (խմբի անդամ)

2.Սույն հրամանի կատարման վերահսկողությունը վերցնում եմ ինձ վրա:


3.Հրամանն ուղարկել ԼՂՀ Գլխավոր դատախազի տեղակալներին,  ԼՂՀ Գլխավոր դատախազության ավագ  դատախազներին ու դատախազին, բաժինների պետերին և ԼՂՀ քաղշրջդատախազներին:

Արդարադատության  երկրորդ դասի
պետական խորհրդական                                                                         Ա. Ս. Ղարամյան

 

Օրացույց

<Մայիս 2012>
ԵրԵրՉրՀնՈւՇբԿի
 123456
78910111213
14151617181920
212324252627
28293031   

Այցելուների Քանակը

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter