ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ

Հ Ր Ա Մ Ա Ն


«18» ապրիլի 2013թ. N 04 ք. Ստեփանակերտ

ԼՂՀ Գլխավոր դատախազի թիվ 02 առ 08.02.2009թ.
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազության
հաստիքների քանակը հաստատելու մասին» հրամանում
փոփոխություն կատարելու մասին


Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ԼՂՀ օրենքի 71-րդ հոդվածով և «Դատախազության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 11-րդ կետերով և 28-րդ հոդվածով


Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ`
 


1. ԼՂՀ Գլխավոր դատախազի 2009 թ.հունվարի 08-ի թիվ 02 «ԼՂՀ դատախազության հաստիքների քանակը հաստատելու մասին» հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները`

2-րդ կետի «ԼՂՀ գլխավոր դատախազի տեղակալներ» ենթաբաժնում «3»-ը փոխարինել «4»-ով:
Ընդամենը «հաստիքների քանակի» ենթաբաժնում «7»-ը փոխարինել «8»-ով:
Ընդամենը բաժնի «հաստիքների քանակի» ենթաբաժնում «50»-ը փոխարինել «51»-ով:

2. Սույն հրամանն ուղարկել ԼՂՀ Գլխավոր դատախազի տեղակալներին, Գլխավոր դատախազության բաժինների պետերին, ԼՂՀ Գլխավոր դատախազության ավագ դատախազներին ու դատախազին, ԼՂՀ քաղշրջդատախազներին, ԼՂՀ դատախազության աշխատակազմի ղեկավարին:

Արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական

Ա. Ս. Ղարամյան

 

Օրացույց

<Ապրիլ 2013>
ԵրԵրՉրՀնՈւՇբԿի
1234567
891011121314
15161718192021
232425262728
2930     

Այցելուների Քանակը

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter