ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ


Հ Ր Ա Մ Ա Ն


«29» ապրիլի 2013 թ. N 06 ք. Ստեփանակերտ


Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազի և տեղակալների միջև աշխատանքի բաժանում կատարելու մասին

Ղեկավարվելով «Դատախազության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով, 10-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 28-րդ հոդվածով, «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մասով և 72-րդ հոդվածով`


Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ`
 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազի և տեղակալների միջև կատարել աշխատանքի հետևյալ բաժանումը.

1.1. Վերցնում եմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազության ընդհանուր ղեկավարումը, կոլեգիայի աշխատանքի կազմակերպումը և ղեկավարումը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազության կազմակերպա-վերահսկողական, վերլուծության, վիճակագրության, իրավական ապահովման, միջազգային կապերի և անձնակազմի հարցերով բաժնի, մամուլի քարտուղարի աշխատանքի վերահսկողությունը, ԼՂՀ դատախազության աշխատակազմի կառավարումը.

1.2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Ս.Յու.Ստեփանյան.
ԼՂՀ Գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի աշխատանքի կազմակերպումն ու վերահսկողությունը, ԼՂՀ Գլխավոր դատախազության կոռուպցիոն, կազմակերպված, սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժնի աշխատանքների կազմակերպումն ու համակարգումը, քաղաքացիների ընդունելության, դիմումների քննարկման և հերթապահության ապահովման հարցերի և այդ բնագավառների աշխատանքների համակարգումը:

1.3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Վ.Ա.Մեսրոպյան.
ԼՂՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված և ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով բաժնի աշխատանքների կազմակերպումն ու համակարգումը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազության աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոնների զբաղեցման համար մրցույթային հանձնաժողովի աշխատանքների կազմակերպումն ու ղեկավարումը, քաղաքացիական պաշտպանության հարցերը:

1.4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Ս.Վ.Հակոբյան.
ԼՂՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի աշխատանքների կազմակերպումը և համակարգումը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի աշխատանքների կազմակերպումն ու ղեկավարումը.

1.5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Ա.Գ.Ավագյան.
ԼՂՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնի աշխատանքների կազմակերպումն ու համակարգումը, տվյալ բաժնի և ԼՂՀ ԿԱ ազգային անվտանգության մարմինների կողմից քննվող քրեական գործերի նկատմամբ դատավարական ղեկավարումն ու հսկողությունը իրականացնող գլխավոր դատախազության ավագ դատախազի աշխատանքի կազմակերպումն ու վերահսկողությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի աշխատանքների կազմակերպումն ու ղեկավարումը:

2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազի 2009 թվականի հունվարի 30-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազի և տեղակալների միջև աշխատանքի բաժանում կատարելու մասին» թիվ 14 և 2011 թվականի հունվարի 15-ի «ԼՂՀ Գլխավոր դատախազի թիվ 14 առ 30.01.2009թ. «Լեռնալին Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազի և տեղակալների միջև աշխատանքի բաժանում կատարելու մասին հրամանում փոփոխություն կատարելու մասին» թիվ 01 հրամանները:

3. Սույն հրամանն ուղարկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալներին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազության ավագ դատախազներին ու դատախազին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազության բաժինների պետերին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղշրջդատախազներին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազության աշխատակազմի ղեկավարին:
 

Արդարադատության երկրորդ դասի
պետական խորհրդական Ա.Ս.Ղարամյան

 

Օրացույց

<Ապրիլ 2013>
ԵրԵրՉրՀնՈւՇբԿի
1234567
891011121314
15161718192021
22232425262728
30     

Այցելուների Քանակը

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter