ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ


Հ Ր Ա Մ Ա Ն


«29» ապրիլի 2013թ. N 08 ք. Ստեփանակերտ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի կազմում փոփոխություն կատարելու մասին
 

Ղեկավարվելով «Դատախազության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով, 21-րդ հոդվածի 3-րդ մասով, «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի և ԼՂՀ գլխավոր դատախազի թիվ 08 առ 28.01.2009թ. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողով ստեղծելու մասին» հրամանի համաձայն` ԼՂՀ գլխավոր դատախազի թիվ 09 առ 06.02.2012թ. «Լեռնային Ղառաբաղի Հանրապետության գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» հրամանում փոփոխություն կատարելու կապակցությամբ,
 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈԻ Մ  Ե Մ
 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի նախագահ նշանակել ԼՂՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամայիս Գալուստի Ավագյանին` երեք տարի ժամկետով:

2. Սույն հրամանն ուղարկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալներին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազության ավագ դատախազներին ու դատախազին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազության բաժինների պետերին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղշրջդատախազներին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազության աշխատակազմի ղեկավարին:
 

Արդարադատության երկրորդ դասի
պետական խորհրդական Ա.Ս.Ղարամյան

 

 

Օրացույց

<Ապրիլ 2013>
ԵրԵրՉրՀնՈւՇբԿի
1234567
891011121314
15161718192021
22232425262728
30     

Այցելուների Քանակը

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter