Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

18181213
There are no translations available.

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ


Հ Ր Ա Մ Ա Ն

«18»  դեկտեմբերի  2013թ   N 18    ք. Ստեփանակերտ

ԼՂՀ  գլխավոր դատախազի թիվ 36 առ 02.04.2009թ.  «Դատախազների և քննիչների թեկնածությունների ցուցակը համալրելու  համար բաց մրցույթի
անցկացման կարգը սահմանելու և հարցաշարը հաստատելու մասին»
հրամանում փոփոխություն կատարելու մասին



Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ԼՂՀ օրենքի 71-րդ հոդվածով և «Դատախազության մասին» ԼՂՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով և 28-րդ հոդվածով, 


Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ    Ե Մ`


1. ԼՂՀ գլխավոր դատախազի թիվ 36 առ 02.04.2009թ. «Դատախազների և քննիչների թեկնածությունների ցուցակը համալրելու  համար բաց մրցույթի անցկացման կարգը սահմանելու և հարցաշարը հաստատելու մասին» հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները:

1.    Թիվ 2 հավելվածում «Հարցաշար դատախազների և քննիչների թեկնածուների ցուցակը համալրելու  համար բաց մրցույթի»

1)  « Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգիրք» բաժնում`

«26-րդ կետը «Հանցագործությունների կրկնակիությունը»  ուժը  կորցրած ճանաչել:

2) «Քաղաքացիական դատավարության օրենսգիրք» բաժնում`

«182-րդ կետի  «դրանց դեմ բողոք բերելու իրավունքը և ժամկետը» նախադասությունը հանել:

3) «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեակատարողական օրենսգիրք» բաժնում`

«199-րդ կետը «Տուգանքներ, հարկադիր կատարում սահմանող դատավճիռների կատարման կարգը, տուգանքներ վճարելու անհնարինության հետևանքները» ուժը կորցրած ճանաչել:

199-րդ կետը  շարադրել հետևյալ բովանդակությամբ.

«Տուգանքներ վճարելու անհնարինությունը և դրա հետևանքները, տուգանքը չվճարելը և դրա հետևանքները»:

2. Սույն հրամանն ուղարկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալներին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազության ավագ դատախազներին ու դատախազին,  բաժինների պետերին,  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղշրջդատախազներին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազության աշխատակազմի ղեկավարին:
 


Արդարադատության երկրորդ դասի
պետական խորհրդական Ա. Ս. Ղարամյան

 

Օրացույց

<December 2013>
MoTuWeThFrSaSu
      1
2345678
9101112131415
161719202122
23242526272829
3031     

Այցելուների Քանակը

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter