Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

13260814
There are no translations available.

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ


Հ Ր Ա Մ Ա Ն

«26» օգոստոսի 2014թ. N 13 ք. Ստեփանակերտ

 

ԼՂՀ Շահումյանի շրջանի դատախազ, արդարադատության 3-րդ դասի խորհրդական Կ.Ա.Եղիշլանին «արդարադատության 2-րդ դասի խորհրդական» դասային աստիճան շնորհելու մասին / խրախուսման կարգով/
 

ԼՂՀ Շահումյանի շրջանի դատախազ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Կ.Ա.Եղիշյանի կողմից իր ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու` Ադրբեջանի հատուկ ծառայությունների դիվերսիոն խումբը ԼՂՀ Շահումյանի շրջան մտնելու պահից նրանց դեմ ԼՂՀ իրավապահ մարմինների հետ օպերատիվ-հետախուզական միջոցառումների կատարմանը ակտիվ մասնակցություն ունենալու կապակցությամբ, հիմք ընդունելով «Դատախազության մասին» ԼՂՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը, 35-րդ հոդվածի 3-րդ մասը, 36-րդ հոդվածի 4-րդ մասը, ղեկավարվելով նույն օրենքի 10-րդ հոդվածով և 43-րդ հոդվածի 1 մասի 5-րդ կետով`


Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ `
 

1. ԼՂՀ Շահումյանի շրջանի դատախազ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Կարեն Ալբերտի Եղիշյանին արտահերթ շ ն ո ր հ ե լ դասային աստիճան` «արդարադատության երկրորդ դասի խորհրդական»:

2.Սույն հրամանը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


Արդարադատության երկրորդ դասի
պետական խորհրդական             Ա.Ս.Ղարամյան



 

 

Օրացույց

<August 2014>
MoTuWeThFrSaSu
    123
45678910
11121314151617
18192021222324
252628293031

Այցելուների Քանակը

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter