ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ


Հ Ր Ա Մ Ա Ն

ՙ 26 ՚ հունվարի  2010թ.                         N  01                                     ք. Ստեփանակերտ

 


ԼԵՌՆԱՅԻՆ    ՂԱՐԱԲԱՂԻ    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ    ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ    ՊԱՏՐԱՍՏՈՒՄ    ԵՎ    ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԱՆՑՆԵԼՈՒ  ԿԱՐԳԸ   ՀԱՍՏԱՏԵԼՈՒ   ՄԱՍԻՆ

 


Ղեկավարվելով ՙԴատախազության մասին՚ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 32-րդ և 58-րդ հոդվածներով`
Հ ր ա մ ա յ ու մ  եմ՝

1.    Հաստատել ԼՂՀ դատախազությունում մասնագիտական պատրաստում և վերապատրաստում անցնելու կարգը` համաձայն հավելվածի (կցվում է)։
2.    Սույն հրամանի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունը դնել ԼՂՀ գլխավոր դատախազի տեղակալ` Ա.Գ.Ավագյանի վրա:
3.    Հրամանն ուղարկել ԼՂՀ գլխավոր դատախազի տեղակալներին, ԼՂՀ գլխավոր դատախազության բաժինների պետերին և ԼՂՀ քաղշրջդատախազներին:
4.    Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:



     Արդարադատության երկրորդ դասի
     պետական խորհրդական                                                     Ա.Ս.Ղարամյան

 

 

 

Հավելված



                                                                     ԼՂՀ գլխավոր դատախազի
                                                                                          ՙ 26 ՚ հունվարի  2010թ.  N 01_ հրամանի




ԿԱՐԳ
ԼԵՌՆԱՅԻՆ   ՂԱՐԱԲԱՂԻ   ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՈՒՄ    ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ    ՊԱՏՐԱՍՏՈՒՄ    ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ    ԱՆՑՆԵԼՈՒ   ՄԱՍԻՆ



1.  ԸՆԴՀԱՆՈՒՐ   ԴՐՈՒՅԹՆԵՐ


1. Սույն կարգով սահմանվում են ԼՂՀ դատախազների և քննիչների վերապատրաստում, ԼՂՀ դատախազների և քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված հավակնորդների (այսուհետ՝ հավակնորդ) մասնագիտական պատրաստում անցնելու հետ կապված հարաբերությունները։
2. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացությունները.
1) մասնագիտական պատրաստում` հավակնորդների մասնագիտական մակարդակների հաջորդականության միջոցով համապատասխան որակավորման դատախազների և քննիչների պատրաստում, կարողությունների և հմտությունների ձևավորում, գիտելիքների ծավալի ընդլայնում և որակավորման բարձրացում,
2) տարեկան վերապատրաստում (այսուհետ` վերապատրաստում)` դատախազների և քննիչների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների հետևողական կատարելագործում` գիտելիքների մակարդակի բարձրացման, գործնական հմտությունների ձեռքբերման և զարգացման, ինչպես նաև աշխատանքի բնականոն գործունեության ապահովման համար կոնկրետ    ոլորտների ուսումնասիրության միջոցով ըստ անհրաժեշտության կազմակերպվող պարտադիր ուսումնական գործընթաց,
3) լրացուցիչ վերապատրաստում (այսուհետ` վերապատրաստում)` ատեստավորման արդյունքների հենքի վրա, հիմնական կրթական ծրագրերից դուրս մասնագիտական որակները կատարելագործող, անձի մասնագիտական որակավորումը լրացնող ուսումնական գործընթաց,
4) կրթական ծրագիր` որոշակի մակարդակ և ուղղվածություն ունեցող կրթության բովանդակության, անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների ծավալ,
5) ուսումնական պլան` ուսումնասիրվող առարկաների անվանացանկը և ուսուցման տեսակները:
4. Վերապատրաստման և մասնագիտական պատրաստման ուսումնառության ընթացքում դատախազները և քննիչներն ազատվում են իրենց պարտականությունների կատարումից՝ այդ ընթացքում պահպանելով պաշտոնը և դրա համար նախատեսված վարձատրությունը։
 

2. ԿՐԹԱԿԱՆ    ԾՐԱԳԻՐԸ



5. Վերապատրաստումը և մասնագիտական պատրաստումն անցկացվում են ԼՂՀ գլխավոր դատախազի և համապատասխան ուսումնական հաստատության կողմից հաստատված ընդհանուր կրթական ծրագրով։
6. ԼՂՀ դատախազությունում իրականացվող կրթական ծրագրերն են.
1) դատախազների և քննիչների տարեկան վերապատրաստման կրթական ծրագիր,
2) դատախազների և քննիչների լրացուցիչ վերապատրաստման կրթական ծրագիր,
3) դատախազների և քննիչների այլ վերապատրաստման կրթական ծրագիր,
4) հավակնորդների մասնագիտական պատրաստման կրթական ծրագիր։
7. Կրթական ծրագրերը նպատակաուղղված են ուսուցման միջոցով համապատասխան որակավորման մասնագետների պատրաստմանը՝ կարողությունների և հմտությունների ձևավորմանը, գիտելիքների ծավալի ընդլայնմանն ու որակավորման բարձրացմանը։
8. Ծրագիրը պետք է առնվազն ներառի՝
1) կրթական չափորոշիչները,
2) ուսումնառության ժամկետը,
3) միջոցները և մեթոդները,
4) ուսուցման ձևը։
9. Կրթական ծրագրերի կատարումն ապահովելու համար կազմվում է ուսումնական պլան։
10. Կրթական ծրագրերը կազմելիս հաշվի են առնվում համապատասխան իրավական ակտերով դատախազներին և քննիչներին վերապահված գործառույթների ու լիազորությունների առանձնահատկությունները, ինչպես նաև ԼՂՀ դատախազությունում պաշտոնավարման կարգին ու պայմաններին վերաբերող պահանջները՝ ծրագրերում ընդգրկելով տեսական և գործնական պարապմունքներ անցկացնելու վերաբերյալ առարկաներ։
 


3. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ  ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ


11. Վերապատրաստման և մասնագիտական պատրաստման գործընթացն իրականացվում է ՀՀ ՙԴատախազության դպրոց՚ պետական ոչ առևտրային կազմակերպությունում կամ համապատասխան ուսումնական հաստատությունում (այսուհետ՝ ուսումնական հաստատություն)՝ սույն կարգում նշված կրթական ծրագրերի շրջանակներում և իրավական այլ ակտերին համապատասխան։
12. ՈՒսումնառությունն անցկացվում է դասախոսությունների, սեմինարների, ուսումնական դասախաղերի, բանավեճերի, ընդունված դատական ակտերի և քրեական գործերով վարույթների, դրանց յուրահատկությունների շուրջ հարցերի քննարկման, կոնկրետ գործերին ծանոթանալու, ինչպես նաև ունկնդիրների ինքնակրթությունը խրախուսող դիդակտիկ նյութերի, տեսաժապավենների, ձայնագրված դասախոսությունների օգտագործմամբ և կրթական արդի այլ եղանակներով։
13. Կրթական ծրագիրն իրականացվում է առկա (ստացիոնար), հեռավար (դիստանցիոն) և դրսեկության (ինքնակրթության) ձևերով։
14. ՈՒսուցման բոլոր ձևերի համար նույն կրթական ծրագրի շրջանակում գործում է միասնական կրթական չափորոշիչը։
15. ՈՒսուցման ձևի ընտրությունը նախատեսվում է կրթական ծրագրում։
17. Եթե ուսումնական հաստատությունը չի ապահովում ծրագրում նշված բոլոր պահանջները, ապա ծրագիրը կարող է իրականացվել տարբեր ուսումնական հաստատությունների կողմից՝ ըստ դրանում նշված ոլորտների, որոնք որոշվում են ՙԳնումների մասին՚ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի պահանջների համաձայն անցկացված գնման ընթացակարգով։
18. Վերապատրաստման և ուսուցման ընթացքում դասավանդմանն առնչվող հարաբերությունները կարգավորվում են տվյալ ուսումնական հաստատության գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերով։



4. ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ



19. Ուսումնառության ժամկետի չափման միավորը մեկ դասաժամ է, որի տևողությունը 40 րոպե է:
20. Տարեկան վերապատրաստման ուսումնառության ժամկետի տևողությունը կազմում է 80 դասաժամ:
21. Լրացուցիչ վերապատրաստման ուսումնառության ժամկետի տևողությունը կազմում է 240 դասաժամ:
22. Հավակնորդների մասնագիտական պատրաստման ուսումնառության ժամկետի տևողությունը կազմում է 960 դասաժամ:
 

 

5. ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ



23. Վերապատրաստման կրթական ծրագրի յուրացումն ավարտվում է ունկնդիրների գիտելիքների, կարողությունների և հմտությունների պարտադիր ամփոփիչ գնահատմամբ, որն անցկացվում է սույն կարգին և ԼՂՀ գլխավոր դատախազի իրավական այլ ակտերին համապատասխան։
24. Ունկնդիրը համարվում է վերապատրաստումն անցած՝ գիտելիքների և ունակությունների գնահատման արդյունքում։
25. Գնահատումը կատարվում է միայն մատուցված ուսումնառության նյութի շրջանակներում՝ հարցազրույցի կամ թեստավորման եղանակով։ Գնահատման օրը որոշում է տվյալ ուսումնական հաստատության հանձնաժողովը։
26. Հավակնորդների որակավորման քննության արդյունքների գնահատումն իրականացվում է թեստավորման և հարցազրույցի եղանակով:
27. Դատախազի կամ քննիչի վերապատրաստման արդյունքները գնահատվում են թեստավորման եղանակով:
28. Հարցազրույցն իրականացվում է հարց ու պատասխանի միջոցով՝ մատուցված նյութի շրջանակում գիտելիքների յուրացման նվազագույն չափաքանակն ապահովելու համար։
29. Հարցազրույցի ընթացքի վերաբերյալ արձանագրությունում նշվում է ունկնդիրներին տրված հարցերի բովանդակությունը, դրանց պատասխանների ճիշտ կամ սխալ լինելը և գնահատման արդյունքը։
30. Արձանագրությունը ստորագրում են տվյալ ուսումնական հաստատության հանձնաժողովի անդամները և քարտուղարը։
31. Թեստավորումը կատարվում է գրավոր թեստային առաջադրանքների միջոցով, գիտելիքների յուրացման նվազագույն չափաքանակի ապահովման համար, որը մատուցված նյութի շրջանակում կազմում է համապատասխան ուսումնական հաստատությունը։
32. Կրթական ծրագրով նախատեսված յուրաքանչյուր դասընթացի արդյունքների գնահատման համար կազմված թեստային առաջադրանքների առավելագույն չափը սահմանում է տվյալ ուսումնական հաստատության հանձնաժողովը։
33. Ունկնդրի ուսուցման արդյունքները գնահատվում են դրական, եթե նա առնվազն`
1) հիսուն տոկոսով տիրապետում է դասընթացի ժամանակ մատուցված նյութին` հարցազրույցի եղանակով անցկացված գնահատման արդյունքում,
2) յոթանասուն տոկոսով տիրապետում է դասընթացի ժամանակ մատուցված նյութին՝ թեստավորման եղանակով անցկացված գնահատման արդյունքում։
34. Դրական գնահատական ստացած ունկնդիրը համարվում է ուսուցումն անցած։
35. Գնահատման արդյունքում բացասական գնահատական ստացած ունկնդրին (ԼՂՀ գլխավոր դատախազի թույլտվությամբ) հնարավորություն է տրվում կրկին անցնել ուսուցումն այդ նպատակով կազմակերպված վճարովի դասընթացում։
35. Ունկնդիրը հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկել ԼՂՀ գլխավոր դատախազին՝ հանձնաժողովի որոշման կայացման պահից եռօրյա ժամկետում։
36. Ունկնդրի բողոքը հիմք է հանդիսանում, որ ԼՂՀ գլխավոր դատախազը համապատասխան գրությամբ դիմի հանձնաժողովին` հնարավորության սահմաններում գնահատման արդյունքը վերանայելու և անհրաժեշտության դեպքում վերագնահատելու համար։
37. Բացասական գնահատական ստացած ունկնդրին համապատասխան ուսումնական հաստատության կողմից տրվում է տեղեկանք՝ ունկնդրած ծրագրի ծավալի և բովանդակության վերաբերյալ։
38. Կրկնակի գնահատման արդյունքում նորից բացասական գնահատական ստացած դատախազի կամ քննիչի վերաբերյալ ուսումնական հաստատության հանձնաժողովի կողմից տրված համապատասխան տեղեկանքը հիմք է հանդիսանում, որ ԼՂՀ գլխավոր դատախազը դատախազին կամ քննիչին թույլատրի անցնել արտահերթ ատեստավորում կամ օրենքով սահմանված կարգով ազատի զբաղեցրած պաշտոնից։
39 Ունկնդիրը համարվում է ուսուցումն անցած` դասընթացներին առնվազն ութսուն տոկոս մասնակցություն ցուցաբերելու դեպքում։
40. Վերապատրաստումը և մասնագիտական պատրաստումն անցած ունկնդրին տրվում է ավարտական վկայական կամ համապատասխան հավաստագիր։
41. Ստացված վկայականի կամ հավաստագրի պատճենը կցվում է ունկնդրի անձնական գործին։
 


6. ՈՒՆԿՆԴԻՐՆԵՐԻ  ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ  ԵՎ  ՈՒՍՈՒՑՄԱՆ  ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ  ՀԱՃԱԽԵԼԻՈՒԹՅԱՆ  ՊԱՅՄԱՆՆԵՐԸ   ԵՎ ԴՐԱՆՔ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ


42. Վերապատրաստման ուսումնառության ժամանակ համապատասխան ուսումնական հաստատությունը պետք է վարի ունկնդրի հաճախելիության մատյան, որտեղ դասընթացի յուրաքանչյուր օրվա համար նշվում է ունկնդրի ներկա կամ բացակա լինելը և հաշվարկվում է նրա ունկնդրած ծրագրի ժամաքանակը։
43. Վերապատրաստման ուսումնառության ժամկետի մեկ քառորդից ավելի բացակայության դեպքում ունկնդրի ուսուցման գործընթացը չի գնահատվում, և նա, սույն կարգի համաձայն, անցնում է կրկնակի ուսուցում։
44. Սահմանված կարգով իրավական գնահատական տալու նպատակով համապատասխան ուսումնական հաստատությունը հաճախելիության պայմանների խախտման փաստի վերաբերյալ ԼՂՀ գլխավոր դատախազին ներկայացնում է տեղեկանք, որտեղ նշվում են խախտում թույլ տված ունկնդրի անձնական տվյալները, պաշտոնը, դասընթացի ժամանակահատվածը և հաճախելիությունը։
46. Ուսումնառության անհարգելի բացակայության դեպքում ԼՂՀ դատախազության կողմից վճարված գումարը սահմանված կարգով գանձվում է տվյալ ունկնդրից:
47. Սույն կարգով սահմանված պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում ունկնդիրը, օրենքով սահմանված կարգով, ենթարկվում է կարգապահական պատասխանատվության։   

 

Օրացույց

<Հունվար 2012>
ԵրԵրՉրՀնՈւՇբԿի
      1
2345678
9101112131415
161718192022
23242526272829
3031     

Այցելուների Քանակը

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter