ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ

Հ Ր Ա Մ Ա Ն

             ՙ 29՚  մարտի  2010թ.                       N  07                                   ք. Ստեփանակերտ     


      Լեռնային   Ղարաբաղի   Հանրապետության   Ազգային  ժողովի 2010 թվականի    մայիսի  23-ին   հերթական   ընտրությունների ընթացքում  իրավախախտումների վերաբերյալ հաղորդումների քննարկման  և  քրեական գործերով  նախաքննություն  կատարելու նպատակով    քննչական   խումբ   ստեղծելու   մասին

 

Հիմք ընդունելով  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի  ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի հերթական ընտրություն նշանակելու մասին՚ թիվ ՆՀ-7-Ն առ 05.02.2010թ. հրամանագիրը և ղեկավարվելով ՙԴատախազության մասին՚  ԼՂՀ  օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով և 28-րդ հոդվածով, Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության Ազգային ժողովի  2010թ. մայիսի 23-ի հերթական  ընտրությունների անցկացման ընթացքում‚ իրավախախտումների վերաբերյալ հաղորդումների քննարկման, համակարգումն  ու միասնական պրակտիկան  ապահովելու նպատակով  Գլխավոր դատախազությունում ստեղծված ԼՂՀ Գլխավոր դատախազի թիվ 06  առ     .03.2010թ.  հրամանով աշխատանքային խմբի հետ համագործակցելու, նշված խախտումների փաստերով նյութերի քննարկման և քրեական գործերով  նախաքննությունը արդյունավետ կատարելու համար՝
 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ  Ե Մ


1.Ստեղծել  քննչական  խումբ հետևյալ կազմով՝

1) Բարսեղյան Արսեն Գեորգիի        -               ԼՂՀ Գլխավոր դատախազության  հատուկ
                                                          քննչական  բաժնի պետ (խմբի ղեկավար)

2)Գաբրիելյան Սասուն Վաչագանի  -              ԼՂՀ Գլխավոր դատախազության   հատուկ
                                                         քննչական բաժնի ՀԿԳ ավագ  քննիչ  (խմբի անդամ)

3) Ամիրյան Գրիգորի Սեյրանի         -               ԼՂՀ Գլխավոր դատախազության  հատուկ քննչական
                                                                            բաժնի ՀԿԳ քննիչ (խմբի անդամ)

2.Սույն հրամանի կատարման վերահսկողությունը վերցնում եմ ինձ վրա։
3.Հրամանն ուղարկել ԼՂՀ Գլխավոր դատախազի տեղակալներին,  ԼՂՀ Գլխավոր դատախազության ավագ  դատախազներին ու դատախազին, բաժինների պետերին և ԼՂՀ քաղշրջդատախազներին։

Արդարադատության  երկրորդ դասի
պետական խորհրդական                                             Ա.Ս.Ղարամյան

      

 

Օրացույց

<Հունվար 2012>
ԵրԵրՉրՀնՈւՇբԿի
      1
2345678
9101112131415
161718192022
23242526272829
3031     

Այցելուների Քանակը

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter