ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ

Հ Ր Ա Մ Ա Ն


       ՙ29՚ մարտի  2010թ.                                  N 06                                 ք. Ստեփանակերտ     


      Լեռնային   Ղարաբաղի     Հանրապետության Ազգային ժողովի  2010 թվականի   մայիսի   23-ի հերթական ընտրությունների ընթացքում  իրավախախտումների վերաբերյալ հաղորդումների քննարկման      նկատմամբ    դատախազական      հսկողության արդյունավետությունը    բարձրացնելու և գործունեությունը համակարգելու    նպատակով   աշխատանքային  խումբ ստեղծելու մասին


 

Հիմք ընդունելով  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի  ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի հերթական ընտրություն նշանակելու մասին՚ թիվ ՆՀ-7-Ն առ 05.02.2010թ. հրամանագիրը և ղեկավարվելով ՙԴատախազության մասին՚  ԼՂՀ  օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով և 28-րդ հոդվածով, Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության Ազգային ժողովի  2010թ. մայիսի 23-ի հերթական  ընտրությունների անցկացման ընթացքում‚ մարդու և քաղաքացու՝ Սահմանադրությամբ  ամրագրված ընտրական  իրավունքներն ապահովելու, ԼՂՀ ընտրական օրենսդրության պահանջների  կատարման նկատմամբ պատշաճ դատախազական հսկողություն իրականացնելու,  քաղաքացիների ու իրավաբանական  անձանց դիմում-բողոքների քննարկելու և   ընթացքավորելու նպատակով՝


Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ  Ե Մ


1.Ստեղծել աշխատանքային խումբ հետևյալ կազմով՝

1) Հայրապետյան Արսեն Էդուարդի   - ԼՂՀ Գլխավոր դատախազության ավագ
                                                                դատախազ  (խմբի ղեկավար)

2)Ստեփանյան Դավիթ Վլադիմիրի -   ԼՂՀ Գլխավոր դատախազության  պետական
                                                               շահերի պաշտպանության բաժնի դատախազ 
                                                               (խմբի անդամ)

3) Միրզոյան Վիգեն Վլադիմիրի –       ԼՂՀ Գլխավոր դատախազության մարդու դեմ    
                                                               ուղղված և ընդհանուր բնույթի 
                                                              հանցագործությունների   գործերով բաժնի  
                                                              դատախազ  (խմբի անդամ)

2.Աշխատանքային խմբին՝

ա)  քննարկման   ընդունել առավել  բարդ և  հասարակական  հնչեղություն ունեցող ընտրական իրավունքի խախտումների հետ կապված հաղորդումները, լուծել դրանց ենթակայության հարցերը
բ) ապահովել գործնական  աջակցություն Ստեփանակերտ քաղաքի և  շրջանների դատախազություններում ընտրական իրավունքի խախտումների  փաստերով հաղորդումների  քննարկմանը
գ) ընտրական իրավունքի  խախտումների փաստերով նախապատրաստված նյութերի և հարուցված քրեական գործերի ամփոփման արդյունքներով պատրաստել և  սահմանված կարգով գլխավոր դատախազին ներկայացնել  համապատասխան  տեղեկատվական-մեթոդական ցուցումների նախագծեր։
3.Ստեփանակերտ քաղաքի, շրջանների դատախազներին՝
ա) ընտրախախտումների  վերաբերյալ  հաղորդումները քննարկել և  ընթացք տալ  հնարավորինս  սեղմ  ժամկետներում ներգրավելով առավել փորձառու դատախազների
բ) նախապատրաստված նյութերի և հարուցված  քրեական գործերի, դրանց ընթացքի մասին հաղորդումները ուղարկել ԼՂՀ Գլխավոր  դատախազություն
գ) բարդ ու տարաբնույթ  մեկնաբանությունների տեղիք տվող հարցադրումներով միասնական պրակտիկա ապատովելու  նպատակով, անհրաժեշտության դեպքում, խորհրդակցել խմբի ղեկավարի հետ։
4.Գլխավոր դատախազի մամուլի  քարտուղար Կ.Ե.Գաբրիելյանին՝
ա) ուսումնասիրել զանգվածային լրատվության միջոցներում ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ հրապարակումները, դրանց մասին անմիջապես իրազեկել աշխատանքային խմբին՝ սահմանված  կարգով քննարկելու և արդյունքների մասին համապատասխան լրատվության  միջոցներին հաղորդումներ  ուղարկելու համար։
բ) կազմակերպել ընտրական իրավունքի  խախտուների քննարկման և  կայացված որոշումների օպերատիվ  լուսաբանումը՝ ապահովելով դրանց հրապարակայնությունն ու թափանցիկությունը։
5.Խմբի ղեկավարին՝
ա) յուրաքանչյուր շաբաթվա երկրորդ օրը՝ մինչև ժամը 11.00-ն, ամփոփ տեղեկանք  ներկայացնել  ԼՂՀ Գլխավոր դատախազին՝ ընտրական իրավունքի խախտումների  վերաբերյալ ստացված հաղորդումների , դրանց քննարկման ընթացքի և արդյունքների մասին։
բ) զեկուցման ներկայացված  տեղեկատվությունն, անհրաժեշտության դեպքում, շրջաբերական նամակների տեսքով ուղարկել Ստեփանակերտ  քաղաքի և շրջանների դատախազներին։
6.Սույն հրամանի կատարման շրջանակներում դատախազության  ստորաբաժանումների գործունեության համակարգման պարտականությունը դնել ԼՂՀ Գլխավոր  դատախազի տեղակալ   Սևակ  Վյաչեսլավի   Հակոբյանի վրա։
7.Սույն հրամանի կատարման վերահսկողությունը վերցնում եմ ինձ վրա։
8.Հրամանն ուղարկել ԼՂՀ Գլխավոր դատախազի տեղակալներին,  ԼՂՀ Գլխավոր դատախազության ավագ  դատախազներին ու դատախազին, բաժինների պետերին և ԼՂՀ քաղշրջդատախազներին։




Արդարադատության  երկրորդ դասի
պետական խորհրդական                                                 Ա.Ս.Ղարամյան  
  

 

Օրացույց

<Հունվար 2012>
ԵրԵրՉրՀնՈւՇբԿի
      1
2345678
9101112131415
161718192022
23242526272829
3031     

Այցելուների Քանակը

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter